Լոռիում ոստիկանության աշխատակիցների զենքը հափշտակելու, նրանց սպանելու փորձի համար մեղադրանք է ներկայացվել 2 եղբայրների

Լոռու մարզում ոստիկանության աշխատակիցների սպանության փորձ և զուգակցված մի քանի այլ հանցագործություններ կատարելու համար մեղադրանքներ են ներկայացվել երկու եղբայրների:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Լոռու մարզում երկու անձի կողմից առերևույթ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու, բռնությամբ նրանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, բռնության սպառնալիքով ծառայողական զենքը հափշտակելու, գույքը վնասելու, ապօրինի կերպով թմրամիջոց իրացնելու և շրջանառելու դեպքի հանգամանքները պարզվում են:

Քննությամբ փաստեր են ձեռք բերվել առ այն, որ 2023 թվականի հունվարի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 24 և 22-ամյա եղբայրները, նույն քաղաքի «Դարպասի ճալ» կոչվող տեղանքում իրացնում են թմրամիջոց:

Օպերատիվ տվյալներն ստուգելու նպատակով ոստիկանության աշխատակիցները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են վերը նշված վայր, որտեղ «Օպել» մակնիշի ավտոմեքենայում նկատելով եղբայրներին, մոտեցել են, ներկայացել և հորդորել վերջիններիս իրենց հետ գնալ ոստիկանության բաժին: Եղբայրները, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, քաշքշել, ձեռքերով հարվածել են նրանց, իսկ եղբայրներից մեկը այդ ընթացքում հափշտակել է ոստիկանության աշխատակցի «Մակարով» տեսակի ատրճանակը:

Դրանից հետո 24-ամյա երիտասարդը, կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, սակայն նրանց հաջողվել է խուսանավել, որից հետո երիտասարդը ատրճանակի կոթով ջարդել է հիշյալ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ապակիները:

Այդ ընթացքում դեպքի վայր են ժամանել ոստիկանության այլ աշխատակիցներ ևս: Վերջիններս 22-ամյա երիտասարդին փորձել են նստեցնել իրենց ծառայողական ավտոմեքենան, սակայն մյուս եղբայրը վերոհիշյալ «Օպել» մակնիշի ավտոմեքենան վարելով նրանց ուղղությամբ, բախվել է վերջիններիս ծառայողական ավտոմեքենային և պահանջել բաց թողնել եղբորը, որից հետո դիմել են փախուստի:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում եղբայրները ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:

Ոստիկանության երկու աշխատակիցներ տուժող են ճանաչվել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել և վերցվել են  պարկուճներ, փամփուշտ, օդաճնշիչ ատրճանակ, արնանման հետքեր, թմրանյութի նմանվող նյութով փաթեթներ, տրանսպորտային միջոցներից վերցվել են կրակոցի արգասիքների նմուշներ:

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաքիմիական, համալիր դատաձգաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական, փորձաքննություններ: Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:

Ձեռք բերված փաստերի հիման վրա երկու եղբայրների նկատմամբ դատախազի կողմից հարուցվել է հանրային քրեական հետապնդում և վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ 22-ամյա երիտասարդին և  նրա 24-ամյա եղբորը մեղադրանքներ են ներկայացվել:

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ 

Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
6690 դիտում

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված