Բոլորս ենք կրում քաղաքական պատասխանատվություն, չպետք է նոխազներ գտնենք, ամեն ինչ փաթաթենք մեկ մարդու վզին. պատգամավոր

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ քաղաքական պատասխանատվության մասին կխոսվի, երբ պարզ դառնան դեպքի մանրամասները։

Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Պետք է ցավալիորեն նշել, որ ողբերգական դեպքից հետո նոր մի շարք խնդիրներով սկսում ենք զբաղվել։ Խոսքը բոլորին է վերաբերում։ Բայց գոյություն ունեն օրենքներ, կանոնակարգեր, որոնց պահպանման դեպքում մենք նման դեպքեր չենք ունենա։ Հիշում ենք «Սուրմալու»-ի դեպքը։ Պետք է ամեն ինչ անենք, որ բացառենք նման երևույթները»,- նշեց Հովհաննիսյանը։

Անդրադարռնալով այսօր Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հանձնարարականին, որտեղ վարչապետը ասել ասել էր՝ պետք է փակել բոլոր այն օբյեկտները, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային պայմաններին՝ Հովհաննիսյանը նկատեց, որ դա կարևոր քայլ է, քանի որ այդ նորմերի չպահպանմամբ բազմաթիվ անձինք են զոհվում։

Հարցին՝ տեղի ունեցած ողբերգական դեպքի համար չպե՞տք է արդյոք հրաժարական տա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պատգամավորը պատասխանեց․ «Այս հարցը տեղին չէ, քանի դեռ հանգամանքները պարզված չեն։ Մեր երկրում տեղի ունեցած իրավիճակների համար բոլորս՝ իշխանությունն ու նախարարը, կրում ենք քաղաքական պատասխանատվություն, բայց դա չի նշանակում, որ միանգամից պետք է փորձենք քավության նոխազներ գտնել և ամեն ինչ փաթաթել մեկ մարդու վզին»:

Վերջինս շեշտեց, որ պետք է դեպքը ուսումնասիրվի, որից հետո պատասխանատվության կենթարկվեն այն մարդիկ, որոնց պատասխանատվության ենթակայության տակ է եղել այս ամենը։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15, վիրավորվել՝ 3 զինծառայող: Նրանք այժմ գտնվում են Այրվածքաբանության կենտրոնում։ Տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ պաշտպանության նախարարի հրամանով եղել են մի շարք պաշտոնանկություններ։ 

Տպել
581 դիտում

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ