Բենզինը փորձ է արել լցնել վառարանի մեջ, հրդեհը անցել է վառարանը վառել փորձող սպային. վարչապետը մանրամասներ հայտնեց

ՀՀ կառավարության նիստն այսօր մեկնարկեց մեկ րոպե լռությամբ: Գործադիրի անդամները հոտնկայս հարգեցին այսօր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ զոհված զինծառայողների հիշատակը:

Այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ դեպքի հետ կապված աշխատանքներն սկսվել են գիշերվանից։

Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանն էլ մանրամասնեց՝ Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ կիրառվել է նաև արգելված միջոց: Խոսքը վերաբերում է ավտոբենզինին, որի բռնկումը հնարավոր չի եղել կանխել։

Կառավարության ղեկավարը շեշտեց, որ պետք է պարզաբանել՝ ո՞վ և ի՞նչ չի արել։

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ նշեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որը առաջացրել է երկու և ավելի անձանց մահ։

«Դեպքի վայրում են գտնվում քննչական խմբի անդամները, որոնք ողջ գիշեր աշխատել են, ներգրավված են նաև փորձագետներ։ Կա նախնական վարկած, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով։ Այս պահի դրությամբ այն բավականին հիմնավորված է»,- ասաց Քյարամյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ Ներքին գործերի նախարարության հրշեջ ծառայությունը պատշաճ ժամանակում հասել է դեպքի վայր։

«Պարզել ենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ստորագրել է 14 ԳՇ կարգադրություն՝ հետևյալ վերնագրով՝ «Զինված ուժերի զորամասում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին», նա հստակ հրահանգավորել է, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար։ 7-րդ կետում նշվում է՝ խստիվ արգելել վառարանների համար որպես կպչան ավտոբենզինի, նեֆրազի և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին։ Այս հրամանի պրիմիտիվ պահպանումը թույլ կտար չունենալ այս դեպքը, բայց մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև փորձ է արվել վառարանը օգտագործելու համար։ Ընդ որում՝ նախարարը զեկուցեց, որ վառարանները վառելու համար հատուկ այրիչներ են տրամադրվել, որպեսզի լրացուցիչ բաների կարիք չլինի»,- ասաց վարչապետը։

Կառավարության ղեկավարը նաև ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել բուն հրդեհի բռնկումը կացարանում․ «Նախնական տվյալներով՝ 5 լիտրանոց տարայով բենզինը փորձ է արվել լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ որ բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այլ նաև բենզինը, հրդեհը անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո ինքնապաշտպանական բնազդից ելնելով՝ 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ։ Ենթադրում ենք, որ ոչ դիտավորյալ, որից հետո պարզ է՝ ինչ է տեղի ունեցել։ Հույս ունեմ, որ Քննչական կոմիտեն և Դատախազությունը ի հայտ կբերեն բոլոր հանգամանքները»։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ պաշտպանության նախարարի հրամանով եղել են մի շարք պաշտոնանկություններ։ 

Տպել
1058 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է