Արցախում պարենային ապրանքները և հագուստը թանկացել են, բենզինը՝ էժանացել. ինչպիսին է պատկերը ընդհանուր առմամբ. տվյալներ

Արցախի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. դեկտեմբերը 2021թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 7.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.8%: 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից, որն ամփոփել է սպառողական գների փոփոխությունները 2022թ. հունվար-դեկտեմբերին։ 

Արցախի Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. դեկտեմբերին  նախորդ ամսվա համեմատ սպառողական գներն աճել են 0.8-1.1%-ով, մայրաքաղաք Ստեփանակերտում՝ 0.8%-ով։

Ըստ ԱՀ ԱՎԾ-ի՝ 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 9.7% գնաճ, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 2.0%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.9-2.4%, մայրաքաղաքում՝ 1.9%-ով։

Մասնավորապես՝ հացաբուլկեղենի ու ձավարեղենի գները նախորդ տարվա դեկտեմբեր համեմատ աճել են 15.2%, միսը՝ 10,6, կաթնամթերքը, պանիրն ու ձուն՝ 15.3, յուղերն ու ճարպերը՝ 6.8, միրգը՝ 7.7։

Մասնավորապես՝ բրնձի, մակարոնեղենի, ալյուրի եւ հաճարի գները 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ աճել են համապատասխանաբար 11.6%, 23.9%, 10.6% եւ 11.0%-ով: 2022թ. դեկտեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ բրնձի, ալյուրի եւ հաճարի գներն աճել են համապատասխանաբար 2.1%, 0.2% եւ 0.1%-ով, իսկ մակարոնեղենի գները՝ նվազել 0.2%-ով:

Դրան զուգընթաց 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձավարեղենի՝ 6.2%, ոսպի՝ 8.5%, հնդկացորենի՝ 4.9% գնաճ, իսկ նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.8%, 3.5% եւ 2.2% գնանկում: Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբի գները 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ աճել են 15.3%-ով, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 2.1%-ով: 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է թարմ կաթի 18.3%, մածնի՝ 43.5%, պանրի 20.9%, իսկ նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 2.2%, 5.3% եւ 1.7% գնաճ:

Ձվի գինը 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 13.8%, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ աճել 1.7%-ով: 

Արեւածաղկի բուսական յուղի գինը 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 0.1%-ով, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 0.7%-ով: Կարագի եւ հրուշակեղենի գները 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ աճել են 9.9% եւ 12.7%-ով, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ նվազել համապատասխանաբար՝ 0.5% եւ 0.1%-ով: Շաքարավազի գինը 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ աճել է 0.9%-ով, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 0.1%: 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ միրգ ապրանքախմբում գրանցվել է 7.7% գնաճ, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 2.8%:

Իսկ ահա բանջարեղեն ապրանքախմբում 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.5% գնանկում, 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 13.1% գնաճ: 2022թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի եւ բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 8.87%: 

Վերը նշված ապրանքախմբերը, սպառողական զամբյուղում ունենալով 8.9% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.78 տոկոսային կետով: 

ԱՎԾ-ի տվյալները վկայում են, որ գնաճ է արձանագրվել ոչ միայն սննդամթերքի, այլ նաեւ ոչ պարենային ապրանքների գծով: 

2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 6.4% գնաճ, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 0.1 տոկոս:

Մասնավորապես՝ հագուստը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ թանկացել է 5,8%-ով, կոշիկը՝ 6,8, կահույքը՝ 4,4։

Դիզվառելիքի շուկայում էլ պատկերը հետեւյալն է՝ հանրապետությունում 2022թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 7.8% եւ 6.0% գնանկում: 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է բենզինի 12.9% գնանկում եւ դիզելային վառելիքի 13.0% գնաճ: 

2022թ. հունվար-դեկտեմբերին 2021թ. հունվար-դեկտեմբերի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 9.7% եւ 35.5%-ով։

ԱՎԾ-ն ամփոփել է նաեւ հաշվետու ժամանակաշրջանում ծառայությունների ոլորտի սակագները։ Ըստ այդմ՝ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 5.5% գնաճ, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ: Մասնավորապես վարսավիրանոցների եւ անձնական սպասարկման սրահների ծառայությունների գները 2022 թ․ դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել են  2.9%-ով, հյուրանոցային ծառայությունների գները՝ 1,7, բնակարանի նորոգման եւ սպասարկման ծառայությունները՝ 7,5%-ով։

Հեղինե Մանուկյան

Տպել
1193 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց