Եթե եկեղեցում օրենք քարոզեմ, դրսում չապրեմ սքեմավորի պես, ո՞ւմ է պետք է առաքելությունս. Թբիլիսիի եկեղեցու հոգեւոր հովիվ

Լաչինի միջանցքի շրջափակումից հետո հանրային քննարկման օրակարգ ներմուծվեց հետեւյալ հարցադրումը՝ ինչո՞ւ է պասիվ հայկական սփյուռքը, սփյուռքի ազդեցիկ կառույցներն ու եկեղեցին ինչո՞ւ բողոքի ձայն չեն բարձրացնում, ակցիաներ չեն իրականացնում՝ համաշխարհային հնչեղություն հաղորդելով արցախահայությանը սպառնացող հումանիտար աղետին։

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցն օրերս Թբիլիսիում էր եւ, մասնավորապես, Լաչինի միջանցքի փակման ու Թբիլիսիում ապրող հայ համայնքի խնդիրների մասին զրուցել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հոգեւոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի հետ։ 

«Լաչինի միջանցքի փակման փաստին եկեղեցին արձագանքում է ցավելով եւ, իհարկե, աղոթքով։ Մենք Աստծո նախախնամության ներքո ենք, հայ ժողովրդի դարերի պատմությունն է վկայում այդ մասին, շատ արհավիրքներ են մեր գլխով անցել, բայց հայը կա։ Այս փորձությունն էլ, հուսամ, կանցնեք»,- ասում է տեր Հուսիկ քահանան։

Իսկ հայ եկեղեցին վրաց եկեղեցու միջոցով իր մտահոգություններն ու ուղերձները փոխանցո՞ւմ է Ադրբեջանի հոգեւոր հովվին՝ փորձելով մարդասիրական հարցեր բարձրացնել եւ աջակցել դրանց շուտափույթ լուծմանը, տեր Հուսիկ քահանան ասում է՝ էկումենիկ ժողովների ժամանակ երբ հանդիպում են, չեն հաղորդակցվում որպես միմյանց հանդեպ թշնամիներ:

«Մենք հոգեւոր առաջնորդներ ենք։ Պարզապես աղոթում ենք տարբեր լեզուներով՝ որպես տարբեր կրոնների ներկայացուցիչներ եւ որպես խաղաղարար անձինք։ Սա է մեր առաքելությունը, բայց ներքուստ ինչ կանք, մնում ենք ինքներս մեր մեջ։ Եկեղեցին եւ ոչ մի անգամ չի եղել զատ իր ազգից, ազգի խնդիրներից, ազգն էլ, եթե իմաստնություն է ունեցել, եղել է եկեղեցու կողքին»,- նշում է քահանան։

324449661_8464247883650296_1954469003106040863_n.jpg (235 KB)

Ծնունդով գյումրեցի Տեր Հուսիկը, ինչպես ինքն է հավաստիացնում, իր տոհմի չորրորդ սերունդն է, որը ծառայում է եկեղեցուն. «50 տարի է՝ ես կամ Թբիլիսիում, մոտ 30 տարի է՝ ծառայում եմ»:

Ինքն ու հայրը՝ 80-ը բոլորած տեր Եղիշե քահանա Հարությունյանը, ծառայում են Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում, իսկ որդին՝ տեր Հովսեփ քահանա Հարությունյանը, ծառայության է կոչվել Թբիլիսիի գործող մյուս՝ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ որպես հոգեւոր հովվի օգնական հովիվ:

Տեր Հուսիկը, խոսելով Թբիլիսիում ապրող հայության՝ եկեղեցու հետ ունեցած հարաբերությունների մասին, հայտնում է իր որոշ մտահոգությունները։ Ասում է՝ տեղի հայությունը չունի նախանձախնդրություն՝ անպայմանորեն հաճախել հայկական եկեղեցի, կարող է այցելել վրաց եկեղեցի՝ պատճառաբանելով, թե՝ «եկեղեցին եկեղեցի է, ի՞նչ տարբերություն»։ 

«Եթե հայ մարդը բավարար չափով հետաքրքրված լինի իր պատմությամբ, ապա վստահորեն կարձանագրի, որ դավանանքի տարբերություն կա։ Պատմության տվյալներ կան, որ իր եկեղեցու մեջ է եղել այն եկեղեցին, որը հետո այլեւս ուրիշ ուղղությամբ է գնացել․․․ (Ըստ վրացական պատմական աղբյուրների՝ Վրաստանի քրիստոնեացման պաշտոնական տարեթիվը ընդունված է համարել 326 թվականը։ Նորընտիր վրաց հայրապետերը դարձան համայն Վրաստանի քրիստոնյաների, ընդ որում՝ Վրաստանում ապրող հայերի հոգեւոր առաջնորդները, քանի որ քրիստոնեական սկզբնական դարերում հայերի ու վրացիների միջեւ չկային դավանաբանական տարբերություններ։ Վրաց կաթողիկոսների հոգեւոր առաջնորդությունը Վրաստանում ապրող հայերի վրա տեւեց մինչեւ Կյուրիոն Ա կաթողիկոսը (595-610 թթ)։ Վերջինս Վրաստանի հայրապետական գահը ժառանգելուց հետո ընդունեց քաղկեդոնականությունը (608թ․) եւ դավանական հողի վրա բաժանվեց հայ եկեղեցուց - խմբ․): Երբ հարց ես տալիս՝ ի՞նչ է, նույն համոզմունքի տեր ես, որ գնում ես վրացական եկեղեցի, տրվում է նմանատիպ պատասխան՝ ի՜նչ տարբերություն։ Ինքը զգում է, որ հայ է, ինքն ուրախ է, որ հայ է, բայց եթե նույն սեղանի շուրջ նստած վրացին հայ եկեղեցու, հայոց մասին ասի մի բան, որը, դիցուք, թռուցիկ լսել է իր հոգեւոր հովվից ու սնահավատորեն հավատում է իր լսածին, իմ հայը կարող է ձայն չհանել, չառարկել, քանի որ չկա կարդալու, հետազոտելու, համեմատականներ տանելու ցանկություն»,- սրտի ցավով ասում է քահանան:

Վերջինս նշում է՝ ունենալով նման պատմություն, այսինքն՝ նախնիներ, որոնց 90 տոկոսը եկել է պատմական Հայաստանից, հայը չունի հետաքրքրություն իր անցյալի նկատմամբ:

323201798_1113852932646735_6514350179756078767_n.jpg (283 KB)

Խոսելով հայկական գաղթօջախներում անխուսափելիորեն ի հայտ եկող ձուլման վտանգի մասին՝ հոգեւոր հովիվը շեշտում է․ «Ասիմիլացիան, որպես այդպիսին, կա։ Եթե տվյալ գաղութը չունի հետաքրքրասիրություն իր անցյալի հանդեպ, այլ միամիտ անտարբերություն է ցուցաբերում իր եկեղեցու նկատմամբ, չափազանց մտահոգիչ է»։  

Նա վրացիներին այդ հարցում չի մեղադրում եւ, որպես ժողովուրդ, չի էլ գովաբանում: Նրա խոսքով՝ վրաց կառավարությունը վարում է իր քաղաքականությունը եւ առանձնաշնորհյալ կարգավիճակ չի տալիս որեւէ համայնքի, որեւէ մեկի կողմը չի պահում։ 

«Այդ ես, որպես հայ եւ որպես ազգային, հոգեւոր մարմին, պիտի նախանձախնդիր լինեմ իմ ազգայինը պահելու, ամրացնելու, նորոգելու հարցում։ Ես անկեղծորեն ցավ եմ ապրում, երբ անտարբերություն եմ տեսնում։ Ինչպես Հայաստանում ապրող հայը, այնպես էլ այստեղի իմ հայն իր առօրյայի մեծ մասը հատկացնում է կենցաղին։ Այնպես չէ, որ ազգային ոգին մեռած է, ո՛չ, պարզապես մի տեսակ ընդարմացած է։ Եթե այսօր կարիքը լինի, իմ հայը կարող է անհնարինն անել՝ վեր կենալ, գնալ Հայաստան ու կռվել հանուն հայրենիքի։ Այսինքն՝ ինքնասիրությունը կա, ինքնաճանաչումն է թույլ։ Պապենական ձայնը, արձագանքը կա, բայց թե ինչքանով այն կհարատեւի, չեմ կարող ասել»,- ասում է հոգեւոր հովիվը։ 

323347865_568997734656492_4922130493760419592_n.jpg (353 KB)

Իսկ ի՞նչ է անում եկեղեցին բավարար հետաքրքրություն առաջացնելու, համայնքի բնակիչներին իրեն մոտեցնելու համար, քահանան ընդգծում է՝ եկեղեցին բացի իր հոգեւոր առաքելությունից՝ ունի նաեւ ազգայինը պահելու, շեշտադրելու առաքելություն։ Եկեղեցին իր ներկայությունը, մասնակցությունը գաղթօջախի կյանքում բերում է նաեւ որպես ազգային կառույց, քանի որ միայն հոգեւորով չեն հագենա ո՛չ եկեղեցին, ո՛չ էլ ժողովուրդը։

«Մենք ամեն տարի կազմակերպում ենք տարբեր փառատոներ՝ տոլմայի, գաթայի՝ շեշտադրելու ազգայինը, ամեն տարի Ապրիլի 24-ին հավաքվում, գնում ենք թուրքական դեսպանատուն, ցույցեր ենք կազմակերպում, ազգային տների օրերին եւս միջոցառումներ ենք կազմակերպվում: Կան տարբեր ազգային կառույցներ, կազմակերպություններ, որոնցից ոմանք փորձում են դոնորի կարգավիճակում ինչ-որ բաներ անել։ Բայց ոչ մեկը չի գիտակցում, որ այն ամենը, ինչ անում են, պետք է եկեղեցու հետ գործակցելով անել, եկեղեցու առաջնորդությամբ»,- ասում է նա:

324694683_728272942061945_7764409482939463686_n.jpg (328 KB)

Զրուցակցի խոսքով՝ կառույցներ կան, որոնք կարող են եկեղեցու հովանու ներքո ծլել, հետո ինչ-որ մի տեղ խոսելու հնարավորություն ունենան, այսպես ասած՝ PR-ով զբաղվեն, բայց հաջորդ քայլով սկսեն պախարակել եկեղեցուն՝ եթե դա հնարավորություն կտա նրանց վերեւ բարձրանալ շինծու սանդուղքով. «Ռուսները լավ խոսք ունեն՝ «օդնոդնեվկա»։ Այսինքն՝ այսրոպեական, կարճ կյանքով կառույցներ, որոնք առակի հասկի պես շուտ ծլում են, շուտ էլ՝ չորանում։ Զարգացման էտապներն ու տեմպը, ճկուն քաղաքականություն վարելու ունակությունը, ցավոք, բացակայում են»։

Դիտարկմանը՝ եկեղեցի-հասարակություն խզումը վերջին տարիներին նկատելի է նաեւ մայր հայրենիքում. եկեղեցու սպասավորները հաճախ մեղադրվում են քաղաքականացված լինելու, օրվա իշխանությանն ընտրած մեծամասնության կամքին հակոտնյա լինելու համար, տեր Հուսիկ քահանան ասում է՝ ամեն մեկը պետք է նայի իր տաճարից ներս՝ ով է ինքը եւ ինչքանով է հարգալից վերաբերմունք ունենում դեպի հոգեւորականը։

«Ես պիտի սիրեմ իմ եկեղեցին, բայց անձնապաշտությամբ չպետք է գնամ եկեղեցի։ Ես չեմ ասում, թե ոչ մեկը իրավունք չունի լավ ակնկալիքով քննադատել հոգեւորականին, բայց դու նախ ապրիր եկեղեցով, կենդանի հավատքով եւ ապա նոր եղիր խոնարհ պահանջատեր։ Ես ուրախ կլինեմ, որ իմ հավատացյալը, եթե բարեխիղճ հավատացյալ է, այլ ոչ թե փարիսեցի, գա ու ասի՝ տեր Հուսիկ, լավ կլինի, որ էս բանը էսպես արվի, ասենք՝ ես չեմ հագենում ժամերգություններից, ուզում եմ սերտ շփում եկեղեցականի հետ եւ այլն։ Մենք հո միապետ չե՞նք, որ պահանջենք՝ սա է կանոնը, պիտի ենթարկվեք։ Օրենքը եթե չի լրացվում սիրով, այդ օրենքը մեռած է։ Եվ եթե միայն օրենքով ապրենք, ապա ո՞ւր մնաց կենդանի հավատքը։ Եթե ես եկեղեցու ներսում օրենք քարոզեմ, իսկ եկեղեցուց դուրս գալուց հետո չապրեմ սքեմավորի իմ կյանքով, ապա ո՞ւմ է պետք է իմ առաքելությունը։ Նույնն էլ հավատացյալը, թող գա ու իր պահանջները ներկայացնի խոնարհ պահանջատիրությամբ, ոչ թե քենով, ոչ թե համեմատական տանելով, թե՝ էն տեր հայրն ավելի լավ է այս բանն անում, իսկ դուք՝ ոչ»,- նշում է նա:

323542369_1203572910535845_8137294005410645663_n.jpg (371 KB)

Վերջինիս հավաստմամբ՝ ինքը նույն խրատն իր զավակներին է տալիս. «Մի մտածեք, որ դուք վաղը տերտեր եք դառնալու, դուք նախ ծառա եք, հետո՝ նոր տեր։ Դուք եկեղեցին սիրեք որպես կենդանի եկեղեցի, շփվեք ժողովրդի հետ, մեկնաբանեք, լսեք մարդկանց, նրանց մեկնաբանությունները։ Կարող է, դիցուք, մի տարիքով կին այնպիսի մեկնաբանություն տա, որ դու 5 հատոր կարդալուց հետո միայն կարողանայիր նման կերպ մեկնաբանել։․․ Ես չեմ ուզում, որ իմ հայը մոլորված հոտի պես լինի, եթե հայը ուզենա, կարող է դառնալ այն ընտրյալ հատիկը, որից մեծ ծառ կաճի»:

Հայ համայնքում առկա որպես հաջորդ կարեւոր խնդիր՝ քահանան ընդգծում է մայրենի լեզվի խնդիրը։ Ըստ նրա՝ գրական, ժամանակակից հայերենին քչերն են տիրապետում, եկեղեցի հաճախող հավատացյալների մեծամասնությունն էլ ռուսախոս է։  

«Ներկա դրությամբ եթե գնանք ռուսական դպրոցներ (վրացին ռուսի հետ չունի, բայց կան ռուսական դպրոցներ), կտեսնեք, որ այդ դպրոցների աշակերտների մեծ մասը հայեր են։ Նույն Հավլաբար թաղամասը, որը ավանդաբար համարվում է հայկական թաղամաս, մտեք այդ թաղամասի դպրոցը եւ կտեսնեք, որ 99 տոկոսը հայեր են։ Հարցնում ես ծնողին՝ ինչո՞ւ ես երեխայիդ տանում ռուսական դպրոց, մի շարք պատճառներ է բերում, ասում է՝ դե ավելի մակարդակով դպրոց է, մեկ է, ինչ-որ տեղ ընդունվելու համար պիտի ռուսերեն պարապի, ավելի լավ է՝ թող հենց դպրոցից սկսած՝ ռուսերեն սովորի եւ այլն։ Եվ բացի այդ՝ ծնողներն իրենք էլ ռուսական կրթություն ունեն»,- ասում է նա:

Թբիլիսիում կա մեկ հայկական դպրոց, որն անցած տարի ունեցել է 20-ից ավելի առաջին դասարանցի։ Սա, ըստ քահանայի, գերազանց թիվ է. «Փառք Աստծո, սա դարձյալ եկեղեցու շնորհիվ է, թող ոչ ոք ապերախտ չգտնվի։ Եկեղեցու հովանու ներքո գործում է անվճար մանկապարտեզ, որտեղ հաճախող 10 երեխայից եթե 5-ը հաճախի հայկական դպրոց, հիանալի կլինի»:

Վիրահայոց թեմի հոգեւոր հովվի՝ հայությանն ու մասնավորապես Թբիլիսիում ապրող հավատացյալ հայությանն ուղղված 2023 թվականի պատգամ-մաղթանքը խաղաղությունն ու իմաստությունն է:

«Ես հոգնել եմ միասնություն մաղթելուց, բայց չեմ հոգնի խաղաղություն եւ իմաստնություն մաղթել իմ հային։ Իմ ազգն Աստծո ընտրյալ ազգ է, ես դա առանց վախենալու կասեմ ու առանց կասկածի՝ նաեւ պատմության բերումով։ Ու նաեւ կասեմ, որ ամեն մի հայ ինքն իրեն քննելով թող զբաղվի, ունենալով մեր աչքում գերան՝ ուրիշի աչքի միջի փշի հետեւից չընկնենք։ Եկեղեցին իզուր չէ, որ կոչվում է Մայր եկեղեցի, քանի որ ամեն մայր ուզում է, որ իր որդիների մեջ լինի համախմբվածություն, սեր, խնամատարություն, նախնյաց կանչին հետամուտ լինելու կարողություն, բայց ոչ թե սին պարծանքով, թե՝ մենք քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդ ենք, մենք Արարատ ունենք եւ այլն, եւ այլն, այլ՝ իմաստուն խոնարհումով ապրելով։ Ես իմ հային ասում եմ՝ սիրեք ձերը, հարգեք ուրիշինը»,- շեշտում է նա:

Հ․Գ․ 2021թ. դրությամբ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմն ունի 27 հոգեւորական, գործող 63 եկեղեցի:

Հեղինե Մանուկյան

Տպել
1686 դիտում

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին