Քաղաքացիներն ահազանգում են Երևանում անկած ձկների վաճառքի մասին. փողոցային առևտրի խնդիրը շարունակում է չլուծված մնալ

Ամանորին (և ոչ միայն) Երևանի փողոցներում վաճառվող բանջարեղնի և տարատեսակ այլ սննդի հետ վաճառում են նաև ձկնամթերք։ Սոցցանցերում որոշ օգտատերեր ահազանգում են, որ այս տարի փողոցներում վաճառել են նաև անկած ձկներ։ 

Ըստ գործարար Սամսոն Գրիգորյանի «Ֆեյսբուք»-ում արված գրառման՝ որոշ անձինք հիվանդությունից սատկած ձուկը էժանով գնում և փողոցներում վաճառում են։ Իսկ ձկնաբուծարաններում համատարած ձկների անկում է, որոշ տնտեսվարողների մոտ այն գրանցվում է տասնյակ տոննաներով։

Նկատենք՝ ձկնաբուծարաններից մեկում ձկների առաջին մեծ անկման մասին դեռևս մի քանի շաբաթ առաջ էր հայտնել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Ըստ տեսչականի՝ անկումները սկսվել էին հոկտեմբերի 29-ից, մոտավոր հաշվարկներով թաղվել էր 58 տոննա ձուկ: Անկած ձկների մեջ հայտնաբերվել էին մանրէաբանական Aeromonas hidrophila բակտերիալ և սապրոլեգնիոզ սնկային հիվանդությունները:

Տեսչական մարմնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանի խոսքով՝ սատկած ձուկը փողոցում վաճառելու մասին իրենք որևէ ահազանգ չեն ստացել, իմացել են սոցցանցերում գրառումների միջոցով։ Նրա հավաստմամբ՝ տեսչական մարմնի գործառույթների շրջանակում չէ փողոցային առևտրի հետ կապված վերահսկողությունը, բայց պահանջը և զգուշացումը նույնն է՝ փողոցում վաճառվող ցանկացած կենդանական ծագման սնունդ գնել չի կարելի։

«Չենք կարող վերահսկել՝ որևէ մեկը սատկած ձուկ վաճառո՞ւմ է, թե՞ ոչ։ Մենք վերահսկողություն իրականացում ենք միայն իրավաբանական անձանց դեպքում, իսկ ֆիզիկական անձանց մասով խնդիրը ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմնի ուշադրության ներքո է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Ըստ Հարությունյանի՝ այն ձկների դեպքում, որոնց անկման պատճառը պարզ է, դրանք մարդու համար վտանգավոր չեն։

Վերջինս նաև ասում է՝ անկած ձկների դեպքում ՍԱՏՄ-ն որևէ փոխհատուցում տնտեսվարողներին տրամադրելու լիազորություն չունի, որի մասին շեշտում են խնդիրը բարձրացնող տնտեսվարողները. եթե տնտեսվարողը ճիշտ կատարի հանձնարարականները, մատյանների վարման ընթացքը, ախտահանություն իրականացնելու ձևը, ապա դրա միջոցով նույնպես զերծ կմնան նման իրավիճակներից։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանն էլ մեր զրույցում նկատում է՝ կապ չունի՝ ձուկը անկա՞ծ է, թե՞ որսի միջոցով բռնած ու նոր փողոցում դրված վաճառքի, միևնույն է, երկու դեպքում էլ այն ընդունելի չէ և լի վտանգներով։

Նրա խոսքով՝ տարիներով փողոցային առևտրի դեմ պայքարում քաղաքապետարանը դեռևս չի կարողանում հաջողություն գրանցել: «Ցանկացած ապրանք, որը վաճառվում է փողոցում, դիտարկվում է վտանգավոր։ Մենք չենք կարող տեղեկանալ՝ վաճառվող ձուկը անկա՞ծ է, թե՞ ոչ: Օրինակ՝ սիգի դեպքում ունենք ընդունված համապատասխան օրենք․ անցյալ տարվա նոյեմբերի 20-ից այդ ձկան օրինական ձկնորսությունը դադարեցված է, եթե դրանից հետո հայտնվում է փողոցում, ուրեմն ապօրինի է՝ գողացված պետությունից»,- ասում է նա։

Անկած ձկների մասով վարչությունը որևէ գործառույթ չունի, դրա վերաբերյալ նույնիսկ ահազանգ չեն ստացել։

Ըստ Սաֆարյանի՝ փողոցային առևտրի վերահսկողությունը վարչությունն իրականացնում է ոստիկանության միջոցով և տվյալ անձանց ենթարկում վարչական իրավախախտումների: Մանրամասնելով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետն ասում է՝ առաջին անգամ տուգանքի չափը տատանվում է 70-100 հազար դրամի սահմաններում, երկրորդ անգամ՝ 200 հազարի։ Եթե խոսքը վերաբերում է սիգ ձկան վաճառքին, ապա տուգանքի հետ միաժամանակ առգրավվում է նաև ձուկը։

«Ցավոք, շատ են մարդիկ, որոնք նախընտրում են փոշոտ, կեղտոտ ու փողոցում դրված ապրանքը գնել։ Լինում են դեպքեր՝ հենց փողոցում վաճառողը ձուկը մաքրում է, տալիս գնորդին։ Տուգանելուց հետո, միևնույն է, ապրանքը նորից հայտնվում է փողոցում»,- հավելում է նա։ 

Փողոցային առևտրի դեմ պայքարը վարչությունը փորձում էր կարգավորել դեռ 2020 թվականին առաջարկած նախագծով, որն այդպես էլ որևէ ընթացք չստացավ։ Սաֆարյանն ասում է՝ իրենք առաջարկում էին բացի տուգանքից, առգրավել նաև տվյալ անձի ապրանքը. «Եթե վաճառողը մեկ անգամ ֆինանսական կորուստ կրեր, ապա հաջորդ անգամներին նա նույն քայլին չի գնա»:

Անցյալ տարվա ընթացքում 2000-ից ավելի վարչական տուգանքներ են կիրառվել փողոցային առևտրով զբաղվողների հանդեպ, սակայն շատ դեպքերում տուգանվելուց հետո անձը նորից վաճառել է իր ապրանքը, նկատում է նա:

Վարչության պետն ասում է՝ փողոցային առևտուրը հիմնականում ակտիվ է Աջափնյակ, Կենտրոն և Մալաթիա վարչական շրջաններում, ինչպես նաև՝ Էրեբունիում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչությունն այժմ կրկին աշխատանքներ է տանում փողոցային առևտուրը կարգավորող օրենքի աշխատանքների մասով։

Ավագանու անդամ, «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանն էլ մեր զրույցում նկատում է. «Ամեն ինչ արվում է, նույնիսկ տոներից առաջ փողոցային առևտրի նվազում կար, հույս ունենանք՝ ամեն ինչ կկարգավորվի։ Եվ այդ նախագիծն էլ, որով ապրանքը պետք է առգրավվի, մարդկանց կզգաստացնի»:

Խաչատրյանը կարծում է, որ մինչև նյութականին չդիպչեն, մարդիկ օրենքին չեն ենթարկվի:

Տպել
1354 դիտում

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին