Զորամասի հողերը վաճառվել են. քրեական հետապնդում է հարուցվել Կադաստրի կոմիտեի Վեդիի ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ

«Երասխ 1» և «Երասխ 2» զորամասերի հատուկ նշանակության հողերն ու շինությունները գնորդի անվամբ գրանցելու և սեփականության իրավունքի վկայական տրամադրելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել Կադաստրի կոմիտեի Վեդիի տարածքային ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ 2022 թվականի նոյեմբերի 15-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2005 թվականի սեպտեմբերից մինչև 2010 թվականի սեպտեմբերը անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  աշխատակազմի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, կոմիտեի այլ աշխատակիցների հետ հանցակցությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: 

Մասնավորապես՝ Կոմիտեի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարը Պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սահմանված կարգի խախտմամբ և ընդամենը 2 մլն 500 հազար դրամով վաճառված, Արարատի մարզում գտնվող «Երասխ 2» զորամասի 0,9 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողը և դրա վրա առկա շինությունները 2009 թվականի փետրվարի 2-ին Կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում որպես սեփականություն գրանցել է գնորդի անվամբ և տրամադրել է սեփականության իրավունքի վկայական: 

Այս գործողությամբ Կոմիտեի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարը խախտել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 13-րդ կետի և   87-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ըստ որոնց՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը և այն շենքերը կամ շինությունները, որոնք կառուցված են այդ հողամասերում: Նշված պաշտոնատար անձն անտեսել է նաև 1999 թվականի մայիսի 6-ին ուժի մեջ մտած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 43-րդ հոդվածով սահմանված՝ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում պետական գրանցման արգելքը: 

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, դարձյալ Կոմիտեի այլ աշխատակիցների հետ հանցակցությամբ, կրկին անտեսելով Հողային օրենսգրքի վերոնշյալ պահանջները, ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սահմանված կարգի խախտմամբ և ընդամենը 4 մլն դրամով վաճառված, Արարատի մարզի Արմաշ համայնքի «Երասխ 1» զորամասի 1,2 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողը և դրա վրա առկա շինությունները, 2009 թվականի փետրվարի 16-ին Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում որպես սեփականություն գրանցել է գնորդի անվամբ և տրամադրել է սեփականության իրավունքի վկայական: 

Վերոգրյալ երկու դեպքում էլ հիշյալ պաշտոնատար անձի արարքն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: 

2022 թվականի դեկտեմբերի 28-ին հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Կոմիտեի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ 2 դրվագ՝ 2003 թվականի օգոստոսի մեկին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահում): 

Որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրանք ներկայացնելու համար:

Տպել
810 դիտում

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա