ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն Է տվել ռեկտորի հաշվետվությանը

Օրակարգային 9 հարցով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում հաստատվել են կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ գիտական խորհրդի ներկայացրած առաջարկները, համալսարանի հաստիքացուցակն ու կառուցվածքը, ինչպես նաև ԵՊՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը։ Բացի դրանից՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ԵՊՀ 2023 թ․ եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը (բյուջեն) և բավարար գնահատել ռեկտորի 2021-22 ուստարվա գործունեության հաշվետվությունը։

Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ-ն։

Նիստի ներկայացված օրակարգը հաստատելուց հետո ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ՀԽ-ի հաստատմանն է ներկայացրել ԵՊՀ ֆիզիկայի ու ռադիոֆիզիկայի ֆակուլտետների միաձուլման ու վերակազմավորման եղանակով «Ֆիզիկայի ինստիտուտ» կառուցվածքային ստորաբաժանման վերակազմակերպելու վերաբերյալ ԳԽ որոշումը՝ փաստելով, որ կառուցվածքային այս փոփոխության նախագիծը կազմելու համար հիմք են դարձել բազմակողմանի վերլուծությունները, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ քննարկումները։

Հնչած հարցերից ու պարզաբանումներից հետո ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ներկայացված նախագծին՝ հաստատելով կառուցվածքային այս փոփոխության վերաբերյալ ԳԽ առաջարկը, ապա որոշել, որ այն ուժի մեջ կմտնի 2023 թ․ մարտից։

Անցնելով օրակարգային հաջորդ հարցերին՝ Հ․ Հովհաննիսյանը ներկայացրել է ԳԽ-ի ներկայացրած կառուցվածքային այլ փոփոխությունների առաջարկները, այդ թվում՝ Պատմության ֆակուլտետում Վրացագիտության կենտրոն ստեղծելու վերաբերյալ որոշումը, որոնք հավանության են արժանացել և հաստատվել ՀԽ անդամների կողմից։

Օրակարգային հաջորդ հարցերի շրջանակում էլ Հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացվել 2023 թ․ եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը (բյուջեն), ինչպես նաև հաստիքացուցակն ու կառուցվածքը։ ԵՊՀ ռեկտորը ներկայացրել է անհրաժեշտ հիմնավորումներ և պատասխանել հնչած հարցերին, որից հետո ՀԽ-ն հաստատել է ներկայացված նախագծերը։

Այնուհետև ՀԽ անդամները որոշել են ընդունել անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի մի մասի վարձակալության տրամադրման վերաբերյալ ԵՊՀ ռեկտորի առաջարկը և դրա հիման վրա հայտ ներկայացնել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե:

Հաջորդիվ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ԵՊՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը՝ նշելով, որ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է այն գործող օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու, կրկնվող ձևակերպումներից խուսափելու, կրթության զարգացման միջազգային միտումներին համահունչ դարձնելու, ռազմավարական կառավարման արդյունավետության բարձրացման համար հաշվետվողականության մեխանիզմների հստակեցման ու փոփոխման, ինչպես նաև բարեվարքության կանոնների ու դրանց ստուգման ընթացակարգերի ներդրման անհրաժեշտությամբ։

Հնչած հարցերից, դիտարկումներից ու նկատառումներից հետո ՀԽ-ն որոշել է հաստատել ԵՊՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը՝ պայմանով, որ աշխատանքային խումբը երկօրյա ժամկետում կշտկի բարձրաձայնված տեխնիկական խնդիրները, որից հետո այն կմտնի ուժի մեջ։

Օրակարգային վերջին հարցի շրջանակում ՀԽ-ն լսել է ռեկտորի 2021-2022 ուստարվա գործունեության հաշվետվությունը, որի ընթացքում Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է կրթության ու գիտության զարգացմանն ուղղված ծրագրերը, միջազգայնացման գործընթացը, արդյունավետ կառավարմանը միտված բարեփոխումները, հիմնական ձեռքբերումները, ենթակառուցվածքների լավարկմանն ուղղված նախագծերն ու սոցիալական պատասխանատվության շրջանակում կյանքի կոչված նախաձեռնությունները։

Ռեկտորի խոսքով հաշվետու ժամանակահատվածը կարելի է բնութագրել որպես ընթացիկ ռազմավարական նպատակների իրականացման, բնականոն գործունեության անխափանության ապահովման, ինչպես նաև բուհի զարգացման տեսլականի վերաիմաստավորման ու համապարփակ բարեփոխումների նոր ծրագրի նախապատրաստման ընթացք։

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ռեկտորի հաշվետվությանը՝ այն գնահատելով բավարար։

Տպել
672 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է