Երևան
11 °C
Ինչպես երեկ հայտնել էինք, մի խումբ արցախցիներ գնացել էին Ստեփանակերտի օդանավակայան՝ հանդիպելու ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ, որպեսզի վերջինս հստակեցներ, թե երբ է բացվելու Լաչինի միջանցքը: Սակայն քաղաքացիների հետ հանդիպել էր ոչ թե Վոլկովը, այլ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչը: Դրանից հետո արցախցիներից շատերը գիշերել են տարածքում:
Նրանցից մեկը այսօր ուղիղ եթերով Ստեփանակերտի օդանավակայանի տարածքից հայտնել է, որ շարունակում են սպասել խաղաղապահ զորախմբի ղեկավարի հետ հանդիպմանը:
«Մենք խաղաղապահների խնդրել ենք փոխանցել իրենց ղեկավարությանը, որ ամբողջ գիշեր սպասել ենք ու չենք պատրաստվում հեռանալ մինչև դուրս չգա ու չլսի մեր հարցերն ու պահանջները: Ասել ենք՝ եթե կրկին որևէ մեկի կողմից արհամարհվենք, ստիպված կլինենք գնալ կտրուկ քայլերի, մինչև անգամ արգելափակել անցակետերը, որպեսզի այդ պարագայում ստիպված գա հանդիպման»,- ասաց օգտատեր Տիգրան Պետրոսյանը:
Վերջինիս բնորոշմամբ՝ սա չափազանց սխալ վարքագիծ է իրենց նկատմամբ. «Իրենք խաղաղապահ են, մենք՝ խաղաղ բնակիչ, ու այս պարագայում դժվար է անգամ ասել է, թե ինչ է նշանակում մեզ անտեսելը: Հետամուտ ենք լինելու մեր խոսքին և ստիպելու ենք, որ հանդիպումը կայանա»:
Ըստ քաղաքացու՝ եթե Վոլկովը չհասկանա, աննորմալ ձևով կստիպեն անել դա:
«Թող մեզ չմեղադրի, մենք պետք է այդ հարցերի պատասխանները ստանանք, որովհետև դա միայն մեզ չէ, որ հետաքրքրում է, այլ շատերին: Այն մարդիկ, որոնք գիտակցում են, որ մենք պետք է պայքարենք մեր կյանքի համար, թող միանան մեզ: Ողջունելի է, որ քիչ-քիչ հավաքվում ենք. դա նաև ինչ-որ չափով կնշանակի արգելափակում իրականացնել, քանի որ թակարդի մեջ մենք բոլորս ենք: Եկեք մեզ հետ հավասար պայքարենք: Ձեզ ենք սպասում»,- կոչ արեց քաղաքացին:
Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ
Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)
Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն
Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին
Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան
Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի
Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)
Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո
22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին
Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում
Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը
Երևանում ավտոբուս է հրդեհվել
Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է
Ոստիկանները հեռացել են Կիրանցից
Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին
Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը
Լարսը բեռնատարների համար փակ է
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում
Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ
ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ
Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին
Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի
Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել
Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան
Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել
Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան
Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան
Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)
Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել
© 2024 Հայկական ժամանակ