Տարին փակում ենք պարտքերով. Գյումրու ավագանին հաստատել է 2023-ի բյուջեն. ինչ է նախատեսվում

Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստում հաստատվել է 2023 թվականի տարեկան բյուջեն։ Համայնքապետի խորհրդական, ֆինանսիստ Լենա Ջիլավյանը զեկուցել է, որ տարին փակում են պարտքերով, այնուհետև՝ մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը։

«Մեր բյուջեն հավասարակշռված է, եկամուտները եւ ծախսերը հիմնավոր են։ Ծախսերը եւ եկամուտները կազմելու ժամանակ հիմք ենք ընդունել մոտակա տարիների փաստացի տվյալները եւ կարողացել ենք հաշվարկել, բայց մեր բյուջեն կանխատեսվող բյուջե է, եւ անպայման տարեսկզբին (երեւի հաջորդ տարվա փետրվարի վերջին)՝ առաջինի իսկ ավագանու նիստին, պարտադիր կներկայացնենք մեր որոշակի ճշգրտված բյուջեն, որտեղ կլինեն նաեւ մեր ազատ միջոցները տարվա ընթացքում օգտագործելու համար։ Փաստացի, այս տարի մենք տարին փակում ենք պարտքերով»,- ասել է նա: 

Վերջինս մանրամասնել է, թե պարտքերն ինչի հետևանքով են առաջացել. «Մենք ունենք կատարվող անհրաժեշտ ծախսեր, դրանք հիմնականում կոմունալ ծախսերն են, որոնց հաշիվ-ֆակտուրաները պետք է ստանանք հունվարի 15-ից հետո, կարգն է այդպես։ Խոսքը ՀՈԱԿ-ներին է վերաբերում։ Հունվարի 15-ից հետո վճարելով այդ պարտք գումարները՝ գազ, լույս, ջուր եւ այլն, մենք արդեն պատրաստի թիվ կունենանք, թե մեզ ինչքան գումար կմնա ազատ միջոց, որպեսզի կարողանանք ծախսել քաղաքի լրացուցիչ նպատակների համար»:

Ջիլավյանը նաև տեղեկացրել է, որ այս տարի ՀՀ կառավարությունը 208 մլն դրամով պակաս դոտացիա է տրամադրել։ Նախորդ տարի՝ 2022 թվականին, հատկացրել էր 2 մլրդ 796 միլիոն դրամ, 2023-ին նախատեսում է 2 մլրդ 588 մլն։

Քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթով համայնքային ենթակայության մանկապարտեզների համար շուրջ 771 մլն դրամ է նախատեսված, որից 175 մլն դրամը կոմունալ և սննդի ծախսերն են։ Համայնքը նաև փոխհատուցելու է վարձավճարի 50 տոկոսը։ Հաջորդ տարվանից համայնքային մանկապարտեզների ամսական վարձավճարը կդառնա 4000 դրամ՝ գործող 6-8 հազար դրամի փոխարեն։ Սրանով պայմանավորված՝ համայնքային բյուջե մուտքագրվող վճարների չափը կկրճատվի շուրջ 108 մլն դրամով։

Քաղաքի փողոցների ասֆալտապատման համար նախատեսվել է 160 մլն դրամ։

Մշակույթի բնագավառի համար 586 մլն դրամ է նախատեսվում, թանգարանների մասնաբաժինը՝ 76 մլն 900 հազար դրամ, որից 18 մլն 500 հազարը նվիրատվություն է տարբեր ծախսերի համար։

Սպորտի բնագավառի համար նախատեսվել է 617 մլն 600 հազար դրամ, ներառյալ՝ գործուղումների ծախսերը և դրամական նվիրատվությունները։

Հաջորդ տարի Գյումրու համայնքի բյուջեի միջոցները կկազմեն 4 մլրդ 491 մլն 400 հազար դրամ։

2022 թվականի համեմատությամբ գալիք տարում բյուջեի միջոցները գրեթե 250 մլն դրամով պակաս կլինեն՝ պայմանավորված համայնքային ծախսի ավելացմամբ։ Ելնելով այս հաշվարկից՝ կրճատվել է քաղաքի ասֆալտապատման ծախսը։ Հնարավոր է՝ այդ բացը լրացվի սուբվենցիոն ծրագրերի միջոցով։

Ինչ վերաբերում է դոտացիային, Գյումրու ավագանու նոյեմբերի 11-ի նիստում կրկին հայտարարել էր, որ Կառավարությունը 208 մլն դրամով կրճատել է Գյումրուն տրվող դոտացիայի չափը։

Այս հարցին տարեվերջյան մարզխորհրդի նիստի ժամանակ անդրադարձել էր նաև Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին տեղեկացրել, որ Կառավարությունը Գյումրու դոտացիան չի կրճատել։

«Գյումրու դոտացիան Կառավարությունը որևէ կերպ չի նվազեցրել։ Դոտացիան, որը տրվում է եկամուտների և ծախսերի միջև բացը լրացնելու համար, հաշվարկվում է նաև մեկ անձին բաժին հասնող ՀՆԱ-ի արդյունքը։ Պարոն Սամսոնյան, վստահ եմ, որ գիտեք՝ բանաձև կա, և հաշվարկը եղել է այդ բանաձևով»,- մանրամասնել էր Շիրակի մարզպետը։

Տպել
4841 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը