Բրյուսովի անվան համալսարանում տարակուսած են ՀՀ գլխավոր դատախազության այսօրվա հաղորդագրությունից

Բրյուսովի անվան պետական համալսարանը ծանոթացել է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը: Այն առաջացրել է բուհի ռեկտորի և անձնակազմի տարակուսանքն ու զարմանքը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել բուհը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում նշելով, թե  անհասկանալի է՝ ինչ վարույթների մասին է խոսքը:

«Իրավիճակի վերաբերյալ այս պահին այլ մեկնաբանություններ չունենք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ 

Սույն թվականի դեկտեմբերի 7-ին «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորը՝ Կարինե Հարությունյանը, պաշտոնավարման 4 տարվա ընթացքում մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնք լրջագույն վնաս են հասցրել կրթական հաստատությանը:

Մեր հրապարակումից կարճ ժամանակ հետո Կարինե Հարությունյանը, կամ նրա ցուցումով համալսարանի «Ֆեյսբուք»-ի էջում արձագանք էր հրապարակվել, որտեղ հերքվում էր մեր հրապարակումը՝ այն որակելով խեղաթյուրված փաստերի ներկայացում:

Այնուհետև՝ դեկտեմբերի 9-ին, տեղի էր ունեցել Բրյուսովի անվան ռեկտորի ընտրությունը, և Կարինե Հարությունյանը վերընտրվել էր ռեկտորի պաշտոնում: Ընտրությունից հետո նորընտիր ռեկտորը հարցազրույց էր տվել լրատվամիջոցներին և կրկին «Հայկական ժամանակ»-ի հրապարակումը որակել լրատվական խեղաթյուրված նյութ: Ընդ որում, վերջինս նույն այդ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ դեկտեմբերի 8-ին են ստացել ՊՎԾ-ի ուսումնասիրության արդյունքները և 5-օրյա ժամկետում դրանց մանրամասն կարձագանքեն, որի մասին հիշատակել էին նաև համալսարանի էջում արված գրառման մեջ: 

Դեկտեմբերի 22-ին Պետական վերահսկողական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, թե ինչ խախտումներ են հայտնաբերվել Բրյուսովի անվան համալսարանում:

Բուհում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշների վերաբերյալ կազմված տեղեկանքները ՊՎԾ-ն ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար: ՀՀ գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ին հաստատել էին, որ ստացել են ՊՎԾ տեղեկանքը։

Տպել
2361 դիտում

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են