Ստեփանակերտի Շահումյանի անվան պուրակում տեղի է ունեցել տոնածառի լույսերի վառման արարողությունը (լուսանկարներ)

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում տեղի է ունեցել տոնածառի լույսերը վառելու արարողություն:

քքք.jpg (802 KB)

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մանուկների մասնակցությամբ տեղի է ունեցել համերգային ծրագիր, որի մասնակիցները նաև հայկական քոչարի են պարել:

Մանուկներին ամանորյա տրամադրություն պարգևելու համար նրանց են այցելել մուլտֆիլմերի հերոսներ, Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:

Ստեփանակերտի քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Տաթևիկ Բալայանի խոսքով՝ հետպատերազմյան շրջանում շրջափակված Արցախում շատ դժվար էր որոշել և կազմակերպել նման միջոցառում:

քքքքքքքքքքքքքքքքքքք.jpg (1.21 MB)

«Տոնածառի լույսերը պետք է վառվեին դեկտեմբերի 20-ին: Մի քանի օր հետաձգելուց հետո քաղաքապետի և տեղակալների հետ մեկտեղ որոշեցինք չզրկել մեր երեխաներին այս հեքիաթային պահից: Հետաքրքիր է, որ այս միջոցառումը համընկավ 1941 թվականին Լենինգրադի բլոկադայի ընթացքում՝ դեկտեմբերի 23-ին տոնածառ տեղադրելու օրվա հետ: Եվ գուցե խորհրդանշական է այդ ամենը»,- նշել է Բալայանը:

քքքքք.jpg (572 KB)

Նա հավելել է, որ քաղաքապետարանի կողմից նախատեսվում է դեկտեմբերի 31-ի առավոտյան մայրաքաղաքի երեխաներին նվերներ բաժանել: Տոնածառի լույսերի վառմանը ներկա է եղել նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

քքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքք.jpg (1.49 MB)

Նա շնորհավորել է գալիք Ամանորի կապակցությամբ՝ Արցախ աշխարհին մաղթելով խաղաղություն: Միջոցառման մասնակից բոլոր երեխաների ցանկությունները նույնն են եղել՝ ապրել խաղաղ Արցախում, պաշտպանել երկրի սահմանները, կրթվել ու դաստիարակվել միայն հայեցի:

Միջոցառմանը Ձմեռ պապն ու Ձյունանուշը շնորհավորել են ներկաներին՝ մաղթելով, որ 2023 թվականն արցախցիների համար լինի խաղաղության, բարեբերության, լիության, առատության ու արևշատության տարի:

քքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքք.jpg (513 KB)

Տպել
847 դիտում

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած