«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մշտադիտարկման արդյունքում ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակվել

Տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի հերթական ընդլայնված նիստը։ Նիստին մասնակցել են նաև պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ը։

Նիստի մասնակիցներին ողջունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Պաշտպանը տեղեկացրել է, որ տարվա ընթացքում Կանխարգելման ազգային մեխանիզմը ի թիվս այլ հաստատությունների, մշտադիտարկել է 3 խոշոր հոգեբուժական հաստատություն՝ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ը և ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը, ինչպես նաև 3 քրեակատարողական հիմնարկներ՝ «Աբովյան», «Արմավիր», «Գորիս» ։

Գրիգորյանը հայտնել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մշտադիտարկման արդյունքում նաև արտահերթ զեկույց է հրապարակվել ։

Ինչ վերաբերում է հոգեբուժական կազմակերպություններում իրականացված մոնիթորինգի արդյունքներին, պաշտպանի խոսքով, ոլորտում կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից նախորդիվ վեր հանված խնդիրների առյուծի բաժինը շարունակում է մնալ, այլ կերպ ասած գործ ունենք շարունակվող համակարգային խնդիրների հետ։

Գրիգորյանի խոսքով, հոգեկան առողջության հաստատություններում պաշտպանի հաստատության մշտադիտարկման հիմնական հետևությունները վերաբերում են անձի տեղեկացված համաձայնության ապահովման, զսպան ու հանդարտեցման միջոցների կիրառմանը վերաբերող միջազգային պարտավորությունների և ազգային օրենսդրության խախտումներին, որպես խոշտանգումների կանխարգելման միջոց՝ վնասվածքների պատշաճ արձանագրման պրակտիկաների բացակայությանը, անգործունակության ինստիտուտի խորացող մարտահրավերներին, այդ թվում՝ դատական խնդրահարույց պրակտիկային, հիվանդասենյակների գերբեռնվածության, սննդի տրամադրման պատշաճ պարբերականության, անչափահաս անձանց նկատմամբ հոգեկան առողջության հաստատություններում եղած խնդրահարույց գործելակերպերին և այլն:

Այնուհետև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը ներկայացրել է 2022 թվականի ընթացքում կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից հոգեբուժական կազմակերպություններում իրականացված մշտադիտարկումների արդյունքում վեր հանված խնդիրները։

Տեղի է ունեցել հարցուպատասխան խնդրահարույց թեմաների վերաբերյալ։ Իրավասու Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները մեկնաբանություններ են ներկայացրել: Խորհրդի անդամները միակարծիք են եղել, որ ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը պետք է առավել պատշաճ իրականացվի, ինչն էլ արձանագրված համակարգային խնդիրների սկզբնաղբյուրն է: Անդրադարձ է կատարվել նաև հոգեբուժական հաստատություններում աշխատողների աշխատանքային պայմաններին, սոցիալական երաշխիքներին, հոգեբույժ մասնագետների սուր պակասի խնդիրներին, որն էլ շատ հաճախ շղթայական համակարգային խնդիրների պատճառ է դառնում։

Խորհրդի անդամները կոչ են արել Մարդու իրավունքների պաշտպանին շարունակել արձանագրված խնդիրները հետևողական կերպով ու հրապարակավ ներկայացնել կառավարությանն ու Ազգային ժողովին, ինչպես նաև իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել պաշտպանի մանդատին, այդ թվում՝ արձանագրված խնդիրների լուծման պահանջներ ձևակերպելու ու ներկայացնելու առումով:

Տպել
630 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը