ՄԱԿ-ի ԱԽ նիստում ՌԴ-ի ելույթը գնահատում եմ բացասական, կա՛մ չեն կարողանում, կա՛մ էլ չեն ուզում․ Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Ադրբեջանն իր գործողությունների հետևանքով հայտնվել է փակուղում։

Վերջինս նման տեսակետ հայտնեց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ շարունակելու են աշխատանքները բոլոր հնարավոր միջոցներով, որոնք ՀՀ-ին չեն ներքաշի մեկ այլ որևէ գործընթացի մեջ։

Արդյոք «որևէ գործընթաց» ասելով Սիմոնյանը նկատի ունի պատերա՞զմը, հարցադրմանը ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես խոսում եմ քաղաքական գործընթացի մասին և պատերազմի մասին չեմ ուզում խոսել։ Դրա վտանգը կա նոյեմբերի 9-ից այս կողմ և չի նվազել։ Պետք է դեռ երկար ժամանակ անընդհատ պատրաստվել հնարավոր սադրանքների, որոնք սպասեցնել չեն տալիս»։

Անդրադառնալով երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Լաչինում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ Ռուսաստանի Դաշնության անդամի հնչեցրած արձագանքին, որով ՌԴ-ն, ըստ էության, հավասարության նշան դրեց և զսպվածության կոչ արեց նաև ՀՀ-ին՝ Սիմոնյանը ռազմավարական դաշնակցի ելույթը բացասական գնահատեց:

«Դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական ելույթ կարող էր հնչել։ Փոխարենը դա արեցին երկրներ, որոնք ՀՀ-ի հետ սերտ կապեր չունեն։ Կարծում եմ՝ ՌԴ-ն կա՛մ չի կարողանում, կա՛մ էլ չի ուզում, կա՛մ էլ միևնույն ժամանակ և՛ չի կարողանում, և՛ չի ուզում։ Վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ ՌԴ-ի կողմից նման կերպ կլիներ արձագանքը և նման կերպ կհնչեր գնահատականը։ Ես զարմացած չեմ։ Երևի նաև այն պատճառով էր, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում է իրավիճակը, այսինքն՝ ուզում են նվազեցնել այն իրավիճակը, որը իրենց պատասխանատվության գոտում է»,- մեկնաբանեց Սիմոնյանը։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ էր ԱԺ նախագահը այցելել իր քաղաքական հակառակորդ Աղվան Վարդանյանի աշխատասենյակ, վերջինս ասաց՝ այցը եղել է աշխատանքային, պարզապես զրույց։

Տպել
1449 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ