Իրավիճակը մոտ է հումանիտար աղետ դառնալուն. Հայաստանն առաջարկում է ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն տեղակայել ԼՂ-ում

Ադրբեջանն ապօրինի շրջափակել է Լեռնային Ղարաբաղը՝ խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:

Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Լաչինում ստեղծված  իրավիճակի թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:

«Ադրբեջանը պետական հովանավորությամբ զանգվածային արշավ է սկսել Լաչինի միջանցքի երկայնքով, դա արել է՝ խախտելով եռակողմ հայտարարության կետը, որի համաձայն՝ Հայաստանի և ԼՂ-ի միջև պետք է կապ լինի Լաչինի միջանցքով՝ ՌԴ խաղաղապահ առաքելության վերահսկողության ներքո»,- ասել է նա:

Մարգարյանը շեշտել է, որ Ադրբեջանը ձգտում է մեծածավալ հումանիտար աղետ ստեղծել Լեռնային Ղարաբաղում։ Այս պահին 120 հազար մարդ Ադրբեջանի կողմից պատանդ են պահվում։

«Չնայած խաղաղապահ ուժերի ջանքերին՝ բանակցությունները դեռևս ոչ մի արդյունք չեն բերել»,- նշել է նա։

Մարգարյանը նաև ասել է, որ ԼՂ-ում իրավիճակը մոտ է հումանիտար աղետ դառնալուն: Նրա խոսքով՝ Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը վկայում է, որ Լաչինում տեղի է ունենում նախապես պլանավորված գործողություն:

«Պնդումները, որ Ադրբեջանը որևէ սահմանափակում չի իրականացրել Լաչինի միջանցքում, կեղծ են և արտացոլում են այդ երկրի՝ զոհին մեղադրելու մոտեցումը: Բնապահպանական մտահոգությունների ցանկացած հղում ոչ այլ ինչ է, քան կեղծ պատրվակ՝ արդարացնելու համար ԼՂ-ին հետագա գոյության միջոցներից զրկելը:

Ադրբեջանը ժխտում է իր պատասխանատվությունը, կեղծ պատրվակներ բերում։ Ադրբեջանը աշխարհում ժողովրդավարության հարցում ամենացածր վարկանիշներից մեկն ունի, տասնյակ քաղբանտարկյալներ կան Ադրբեջանում, այնտեղ հնարավոր չէ քաղաքացիական ակցիա անել առանց պետական աջակցության»,- ասել է Մարգարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ենթարկել էթնիկ զտման:

«Եթե Ադրբեջանն այդքան հետաքրքրված է բնապահպանական իրավիճակով, որպեսզի անկախ գնահատում իրականացվի, պետք է դիտարկել ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն տեղակայելու հնարավորությունը՝ խնդիրն ուսումնասիրելու նպատակով»,-հավելել է նա:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի խոսքով՝ ՀՀ-ն պատրաստ է ապահովել մարդասիրական հասանելիությունը փաստահավաք առաքելության համար:

Ի պատասխան Մարգարյանի հիմնավորված պնդումների՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, թե Լաչինի միջանցքն «ամբողջությամբ Ադրբեջանի տարածքում է», և թե այդ ճանապարհի օգտագործումը պետք է լինի բացառապես մարդասիրական նպատակներով.

«Ադրբեջանը վճռական է իր հայազգի քաղաքացիներին երաշխավորել այն իրավունքներն ու ազատությունները, որոնք վայելում են իր քաղաքացիները՝ հավասար կերպով և առանց խտրականության»,- հայտարարել է նա ու հավելել, որ այս «ներպետական» խնդրին դրսի «միջամտություն» թույլ չեն տալու՝ նկատի ունենալով, որ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է, իսկ այնտեղ ապրող հայերը՝ ադրբեջանական տարածքում ապրող հայեր»:

ՄԱԿ ԱԽ նիստի ընթացքում ելույթ ունեցող պատվիրակությունների ներկայացուցիչները միաձայն կոչ են արել անհապաղ ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների անխափան անցումը։

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել էր Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա:

Տպել
936 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ