2 տարի առաջ այս օրը Խծաբերդից և Հին Թաղերից գերեվարվեցին հայ տղաները, շիրակցիներից 26-ը դեռ գերի են․ Նազելի Բաղդասարյան

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Լաչինում տեղի ունեցող իրադարձություններին և ընդգծել, որ ավելի քան հարյուր հազար մարդ փաստացիորեն պատանդի կարգավիճակում է: Սա ցեղասպան ձեռագիր է, որը, ըստ Շիրակի մարզպետի, պետք է արձագանք ունենա միջազգային հանրության կողմից։

Գրառման նախաբանում Բաղդասարյանը հիշեցրել է, որ 2 տարի առաջ այս օրը Խծաբերդից և Հին Թաղերից գերեվարվեցին մի խումբ հայ տղաներ, որոնցից 62-ը Շիրակի մարզից էին։ Նրանցից 26-ը դեռ գերության մեջ է։

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«2 տարի առաջ այս օրերին Արցախում էի։ Սարսափեցնող մեկ լուրը ստիպեց ժամերի ընթացքում արագ հասնել Ստեփանակերտ։ Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ֆիքսված էին երկու երկրների պարտավորությունները, բայց այնուամենայնիվ դեռ 2 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Խծաբերդի եւ Հին Թաղերի տարածքից գերեվարվել էին մի խումբ հայ տղաներ, որոնցից 62-ը Շիրակի մարզից էին։

Հենց այդ օրերին ադրբեջանական կողմը եւս կոպտորեն խախտում էր եռակողմ հայտարարությամբ ամրագրված կետերը` ապօրինի ռազմական գործողություններ իրականացնելով Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում եւ գերեվարելով հայ տղաներին։ Հետո մեր եղբայրներին պետք «տեռորիստ» պիտակավորեին, վերագրեին այլ արարքներ, որոնք իրականության հետ աղերս չունեին։ Ցավով արձանագրեմ, որ առ այսօր Շիրակի տղաներից 26-ը շարունակում են մնալ գերության մեջ։

Անց 2 տարի կրկին նույն օրերին ականատես ենք լինում, որ Ադրբեջանը միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունների, եռակողմ ստորագրված փաստաթղթի գրեթե բոլոր կետերի կոպտագույն խախտում է իրացնում։ Այսօր էլ մեկ հումանիտար աղետի ենք բախվում։

Մարդկանց տեղաշարժման, կյանքի ու առողջության իրավունքներն են սահմանափակվում։ Ավելի քան հարյուր հազար մարդ փաստացիորեն պատանդի կարգավիճակում է: Սա ցեղասպան ձեռագիր է, որը պետք է արձագանք ունենա միջազգային հանրության կողմից»։

Տպել
814 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)