Գլխավոր դատախազի տեղակալը մասնակցել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում-II փուլ» ծրագրի փակմանը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 13-ին մասնակցել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում - II փուլ» ծրագրի փակման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովան, այլք:

Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը բարձր է գնահատել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի գործունեությունը՝ առանձնահատուկ կարևորելով ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի դերակատարությունը իրավունքի գերակայության ապահովման գործում:

Անահիտ Մանասյանի խոսքով՝ ծրագրի իրականացումը նպաստում է նաև Զինված ուժերում կանանց ներգրավվածության ընդլայնմանը՝ միտված երկրում ժողովրդավարության և իրավունքի գերակայության առավել ամրապնդմանը:

Իր ելույթում Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Գլխավոր դատախազության և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ առկա համագործակցությանը, ներկայացրել է հետագա համատեղ աշխատանքի ուղղությունները:

Գլխավոր դատախազի տեղակալը կարևորել է հատկապես Զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների, մահվան և վատ վերաբերմունքի դեպքերի քննությանն առնչվող համատեղ վերլուծությունների, հետազոտությունների իրականացումն ու փորձագիտական աջակցությունը՝ ուղղված գործերի քննությունն առավել արդյունավետ դարձնելուն: Անդրադառնալով ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների վերաբերյալ հետազոտություններին՝ Անահիտ Մանասյանը նկատել է, որ դրանք կարևոր նշանակություն ունեն գործերի արդյունավետ քննության ամբողջ ընթացքը վերլուծելու և կատարելագործելու տեսանկյունից:

Քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը կարևորել է նաև համատեղ միջոցառումները՝ ուղղված դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման ծրագրերի իրականացմանը՝ հատկապես միջազգային փորձի փոխանակման համատեքստում:

Ծրագրի ավարտն ազդարարող միջոցառմանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների թրանսվերսալ մարտահրավերների բաժնի պետը, Պաշտպանության նախարարության և ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել են ծրագրի արդյունքները, այնուհետև անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների զինված ուժերում ազդարարների պաշտպանության համամետական ուսումնասիրություններին:

Տպել
628 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)