Մեկնարկում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը․ որ մարզիկները կարող են առաջադրվել, ովքեր և ինչպես են քվեարկելու

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2022 թվականի մրցույթը։ Հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքների համադրմամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

Մրցույթի կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որի կազմում կարող են ընդգրկվել նախարարության, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության և այլ մարզական կազմակերպություններ:

Հանձնաժողովը ձևավորվում է յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 10-ը:

Մրցույթի մասնակիցների առաջադրումը
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության հավաքականների մարզիկ-մարզուհիները: Մրցույթի մասնակիցների առաջադրումը որոշվում է հետևյալ ընթացակարգով.

Նախարարությունը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 13-ը հրապարակում է օլիմպիական մարզաձևերից և ոչ օլիմպիական մարզաձևերից՝ սամբո և շախմատ, մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սույն հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան ամենաբարձր միավորներ ունեցող 20 մարզիկների անվանացանկը (20-րդ տեղում հավասար միավորների դեպքում ընդգրկվում են հավասար միավորներ ունեցող բոլոր մարզիկները):

Մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 12-ը ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր, ոչ օլիմպիական՝ սամբո և շախմատ) մրցութային անվանացանկում ներառելու նպատակով հանձնաժողովին են ներկայացնում մեկից երեք մարզիկի թեկնածություն: Մեկ հայտում երեքից ավելի թեկնածություն ներկայացնելու դեպքում մրցութային անվանացանկում ներգրավվում են առաջին երեք թեկնածուները:

Մարզաձևերի ֆեդերացիաների կողմից կարող են առաջադրվել այն թեկնածուները, որոնք ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ (օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ուսանողական խաղերում), գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են անհատական հաջողություններ և/կամ իրենց մրցելույթներում Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել են Հայաստանի հանրահռչակմանը և Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
Սահմանված կարգով առաջադրված թեկնածությունները միասին կազմում են մրցութային անվանացանկը:

Նշենք՝ այս տարի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ մրցույթը, որն իրականացվում էր SMS քվեարկությամբ, չի անցկացվելու:

Մրցույթի անցկացման պայմանները և ժամկետները
Մարզաձևերի ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչները և նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշմամբ և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի՝ արդյունքների հրապարակմամբ բաց քվեարկություն են իրականացնում:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկության ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է մրցույթի արդյունքները: Հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկությունների առանձին-առանձին ամփոփման համար կազմվում է մարզիկների վարկանիշային (ռեյտինգային) սանդղակ: Ձայների քանակը մարզիկների վարկանիշային առաջին սանդղակում տվյալ մարզիկի միավորների քանակն է: Մարզիկի ցուցանիշը որոշվում է հետևյալ ձևով.

հաշվարկվում է հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքական գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում տվյալ մարզիկի ստացած ձայների քանակը՝ յուրաքանչյուր առաջին տեղի համար տասը, երկրորդ տեղի համար՝ ինը, երրորդ տեղի համար՝ ութ և այդպես շարունակ՝ տասներորդ տեղի համար մեկ ձայն սկզբունքով,

առաջին 10 ամենաբարձր վարկանիշային վերջնական միավորն ունեցող մարզիկները ճանաչվում են մրցույթի հաղթողներ: Հավասար վարկանիշային վերջնական միավորների դեպքում մարզիկները հավասարապես բաժանում են այն տեղերը, որոնց հավակնում են: Հանձնաժողովը մրցույթի հաղթող մասնակիցների անվանացանկը հրապարակում է ԿԳՄՍՆ-ի կողմից կազմակերպվող հանդիսավոր արարողության ընթացքում:

Հանձնաժողովի կայացրած որոշումները պարտադիր են մրցույթին մասնակցող մարզիկների, մարզաձևերի ֆեդերացիաների, ինչպես նաև քվեարկությանը մասնակցած անձանց համար:

Մրցույթի հաղթողների պարգևատրման կարգը
Մրցույթի հաղթողները պարգևատրվում են դրամական պարգևներով: Հաղթողների պարգևատրման եղանակը յուրաքանչյուր տարի որոշվում է հանձնաժողովի կողմից՝ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ը: Հանձնաժողովը կարող է սահմանել նաև խրախուսական հատուկ մրցանակներ՝ ընթացիկ տարում աչքի ընկած մարզիկ-մարզուհիներին, մարզիչներին, սպորտային բժիշկներին և սպորտի նվիրյալներին խրախուսելու համար:

Լրատվամիջոցների հավատարմագրման կարգը
ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկության համար կարող են հավատարմագրվել այն լրատվամիջոցները (հեռուստաընկերություն, տպագիր մամուլ, էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոց), որոնք տվյալ տարում ունեն առնվազն 10 իրադարձային կամ վերլուծական հրապարակում:
Քվեարկելու հնարավորություն ունենալու համար լրատվամիջոցները պետք է հավատարմագրվեն մինչև այս տարվա դեկտեմբերի 15-ը՝ էլեկտրոնային դիմում ներկայացնելով ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն` հաստատված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով լրագրողի՝ ըստ անձնագրի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության հասցեն, լրատվական գործունեություն իրականացնողի էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը:

Տպել
1809 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին