«Միասնական հայրենիք» կուսակցությունը Արցախում նոր ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում վերահսկողության մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Դիտարկելով բնապահպանական ակցիայի քողի ներքո ադրբեջանական հերթական սադրանքի արդյունքում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքում վերահսկողության հնարավոր մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ կողմերի պաշտոնական հրապարակումներն ու մոտեցումները՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է՝

  1.  Օրախնդիր պահանջ է միջազգային հանրության գործուն մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնելու մանդատ պատվիրակել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընթացակարգերով սահմանված կարգով՝ մինչև դրա անհրաժեշտության վերացումը, այն է՝ հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորումը։
  2. Միանգամայն մերժելի են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից չբխող գործողություններն ու միջամտությունները, որոնք խոչընդոտում են իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի իրավունքներն ու ազատությունները։ Արգելված առարկաների վերահսկողության հիմնավորմամբ համապատասխան սարքավորումներ պետք է տեղակայել նախևառաջ Քարվաճառ-Մատաղիս և Խուդաֆերին-Սանասար-Քաշաթաղ-Քարվաճառ երթուղիներում, եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված Քարվաճառի, Քաշաթաղի և Ակնայի շրջաններում, որտեղ ադրբեջանական կողմը ոչ միայն կենտրոնացրել է հսկայական քանակությամբ կենդանի ուժ և զինտեխնիկա, այլև այդ տարածքներով ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Ջերմուկ, Վարդենիս, Սյունիք և այն։ Սա այն դեպքում, երբ առանց մարտական գործողությունների հանձնված տարածքները պետք է լինեն ապառազմականացված գոտիներ՝ միջազգային սկզբունքների և նորմերի համապատասխանությամբ, սույն դեպքում՝ ՌԴ խաղաղապահության պատասխանատվությամբ։
  3. Խիստ անհրաժեշտություն է հստակեցնել Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի աշխարհագրական կոորդինատները, ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի տեղակայման հենակետերը՝ 5 կմ լայնությամբ եզրագծով (աջ և ձախ կողմերից 2․5-ական կմ)՝ խաղաղապահ պատասխանատվության գոտում անվտանգության նկատառումներով տեղակայելով ոչ ավել, քան մեկ հսկիչ-անցագրային կետ, դիցուք՝ Հայաստան-Արցախ սահմանագծին։
  4. Մտահոգիչ են Հայաստանի, որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմի, մոտեցումները նույն հայտարարության դրույթների մեկնաբանության, քաղաքական նպատակահարմարությամբ դրանց վերաբերյալ ձևավորված հայեցողական վերաբերմունքի առնչությամբ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պետք է հետամուտ լինեն մասնավորեցնելու և եռակողմ հայտարարությունից բխող փաստաթղթերում ամրագրելու բովանդակային և տեխնիկակական վերոնշյալ հարցերը՝ հայտարարության մյուս կողմերին պարտավորեցնելով ամբողջ ծավալով իրացնելու ստանձնած պարտավորությունները։
  5.  Տարակուսելի է Արցախի Հանրապետության իշխանությունների հանցավոր ինքնավստահությունը սեփական ժողովրդի նկատմամբ ուժի և ուժի սպառնալիքի շարունակական դրսևորումների ֆոնին, մասնավորապես ռազմավարական նշանակության տարածքային կորուստներ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր (11-12 դեկտեմբերի, 2020թ․), Փառուխ գյուղ և հարակից Քարագլուխ բարձունք (24 մարտի, 2022թ․), Կուսանաց լեռ՝ հարակից Սարիբաբ և Բուզդուխ բարձունքներով (3 օգոստոսի 2022թ․), լարվածություն շփման գծում՝ զոհերի և վիրավորումների ելքով, միջադեպեր քաղաքացիական բնակչության շրջանում և այլն։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ Արցախի Հանրապետության ներքաղաքական դասավորվածությունը չի արտացոլում հետպատերազմյան իրողությունները․ քաղաքական ղեկավարությունը բացարձակ անհաղորդ է Արցախում և Արցախի շուրջ մարտահրավերների էությանը, որոնց հաղթահարումը հնարավոր է բացառապես նոր ընտրությունների ելքով։ Արդյունքում Արցախի ժողովրդի վստահության մանդատ ստացած իշխանությունը Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու պոզիտիվ լեգիտիմություն կստանա, հակառակ դեպքում՝ ժողովուրդը կարող է դիմել համարժեք քայլերի»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ խաղաղապահները դիտարկել են Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը:

Արցախի ԱԽ-ն այս կապակցությամբ հայտարարել է, որ ԱՀ Անվտանգության խորհուրդը խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի արգելված առարկաներ մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով։

Բեռների վերահսկողությունը պլանավորվում է իրականացնել Խաղաղապահ զորակազմի մասնագետների կողմից։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: 

Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները ավելի ուշ տվել էին դրական արդյունք. Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար: 

Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումներին և հայտնել, որ Արցախում պատշաճ կերպով վերահսկվում է ընդերքօգտագործողների գործունեությունը:

Դեկտեմբերի 4-ին էլ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավանի տարածքում. կային թեթև վնասվածք ստացած անձինք:

Տպել
2555 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը