Պատվիրակներ աշխարհի 16 երկրից, կարմիր գորգ, վիճակահանություն ու ամանորյա մյուզիքլ․ «Մանկական Եվրատեսիլ»-ը բացված է

Այսօր Երևանի սրտում տեղի ունեցավ 20-րդ «Մանկական Եվրատեսիլ»-ի բացման արարողությունը։ 16 մասնակիցներն անցան կարմիր գորգով և մուտք գործեցին Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ վիճակահանությամբ որոշվեց մրցութային համարների հերթականությունը։

Այս մասին հաղորդագրույուն է տարածել Հանրային հեռուստաընկերությունը։

Մրցույթը կբացի Նիդերլանդների ներկայացուցիչ Լունան, վերջինը ելույթ կունենա Ուկրաինայի պատվիրակ Զլատա Ձյունկան։ Իսկ Հայաստանը ներկայացնող Նարեն հանդես կգա 15-րդ համարի ներքո։

Վիճակահանությունից հետո Հանրապետության հրապարակում կառուցված տոնական բեմում հանդիսատեսին ներկայացվեց ամանորյա հեքիաթային մյուզիքլ, որի ավարտին «Մանկական Եվրատեսիլի» 16 մասնակիցները վառեցին գլխավոր տոնածառի լույսերը։

Այնուհետև ելույթ ունեցան տարբեր տարիներին «Մանկական Եվրատեսիլում» հաղթած արտիստները` «Բզիբեկի» խումբը (2008թ., Վրաստան), Ռալֆ Մաքենբախը (2009թ., Նիդերլանդներ), Վլադիմիր Արզումանյանը (2010թ., Հայաստան),  Candy խումբը (2011թ., Վրաստան), Գայա Կաուկին (2013թ., Մալթա), Վինչենցո Քանտիելլոն (2014թ., Իտալիա), Մարիամ Մամադաշվիլին (2016թ., Վրաստան), Վիկի Գաբորը (2019թ., Լեհաստան), Վալենտինան (2020թ., Ֆրանսիա) և Մալենան (2021թ., Հայաստան):

Հանդիսատեսը վերհիշեց նաև Հայաստանի տարբեր տարիների պատվիրակների երգերը. ելույթ ունեցան «Արևիկ» համույթը, Դալիթա Ավանեսյանը, «Կոմպաս» բենդը, Մոնիկա Ավանեսյանը, Անահիտը և Մերին, Միշան, Լևոնը, Կարինա Իգնատյանը։

Երեկոյի հաղորդավարներն էին 2011 թվականին «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացրած Դալիթան, հաղորդավար Համլետ Առաքելյանը և 2014 թվականին «Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն։

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց  կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Տպել
1202 դիտում

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)