Գյումրու փողոցներն այսօր ոչ թե սահել են, այլ փայլել․ ինչ աշխատանք է իրականացրել կոմունալ ծառայությունը

Գիշերը տեղացած ձյունն ու օդի ցածր ջերմաստիճանը Գյումրու փողոցներում լուրջ խնդիրներ չեն առաջացրել։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենի ԺՊ Արտավազդ Ոսկանյանը՝ վստահեցնելով՝ ոտքի վրա է եղել լուսաբացից, ժամը 6-ից սկսած՝ շրջել է փողոցներում, հետևել կատարվող աշխատանքին։

Դիտարկմանը՝ համացանցում կան գրառումներ որոշ փողոցների սահուն լինելու վերաբերյալ, Ոսկանյանն ասաց՝ դրանք ոչ թե եղել են սահուն, այլ փայլուն։

«Ասֆալտը նոր է և խոնավության առկայության պարագայում փայլում է: Հենց հիմա էլ, եթե հրապարակը (- խմբ․ նկատի ունի Վարդանանց հրապարակը) նկարենք, խոնավ է ու փայլում է, բայց սահուն չէ, տեսքն է այդպիսին»,- նշեց Ոսկանյանը։

Առավոտից ծառայությունը հերթապահ մեքենաներով է աշխատել։ Դուրս է բերվել 4 միավոր տեխնիկա, քանի որը, ըստ պատասխանատուի, ավելին անհրաժեշտություն չի եղել։

Ընդհանուր առմամբ, ըստ Ոսկանյանի, Գյումրին փողոցների ձմեռային սպասարկմանը լավ է պատրաստված։ 1500 խմ հրաբխային խարամ, 20 տոննա էլ աղ կա ամբարված՝ ձյան մաքրման և փողոցների աղ-ավազային խառնուրդով մշակման համար։

Հարցին՝ այսօրինակ գործողությունը չի՞ վնասում ասֆալտի շերտը, որոշ տեղերում էլ՝ սալիկները՝ հաշվի առնելով, որ նախորդ տարի, երբ փողոցներում բեռնատարներից բահերով էր խարամը շաղ տրվում, մեծ կտորներով քարեր էին լցվում փողոց, որոնք դժգոհությունների ու սայթաքումների տեղիք էին տալիս, Արտավազդ Ոսկանյանն ասաց՝ այս տարի նման բան չի լինելու. խարամը մանր է։

«Այդ խառնուրդը ասֆալտը չի վնասում, այս տարվա խարամն ավելի լավն է, ավելի մանր է աղացած, խոշոր չափի չէ, չնայած մեր մեքենաների վրա կան ցանցեր, որոնք թույլ չեն տալիս, որ դրանք խոշոր կտորներով լցվեն փողոց»,- մանրամասնեց պատասխանատուն։

Ոսկանյանը նաև տեղեկացրեց, որ այս ձմեռ բեռնատարներից բահերով փողոցներում խարամ շաղ չեն տա, այդ տարբերակը չեն կիրառի. «Բահերով անցած տարի ենք արել, բայց այս տարի քանի որ նոր 2 մեքենա ունենք, փորձելու ենք էդ աշխատանքն էլ չանել։ Սակայն ունենք նեղ արանքներ, որտեղ մեքենաները չեն կարողանա մտնել, բահերով կկարողանանք կատարել այդ աշխատանքը»։

Տպել
1032 դիտում

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում