ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են մասսայական սպորտի միջոցառումների այս տարվա հաղթողներն ու մրցանակակիրները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ամփոփվել են 2022 թվականի ընթացքում իրականացված մասսայական սպորտի 8 միջոցառումները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը։

ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ հաջորդ տարի մասսայական սպորտի միջոցառումների մասնակիցների թիվը կավելանա։

«Ամբողջ տարվա ընթացքում բավական աշխատանք եք կատարել: Կարծում եմ՝ պետք է օգնենք միմյանց և ամեն ինչ անենք, որ Հայաստանում սպորտն ավելի մասսայական դառնա: Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտի ոլորտին: Ծախսվում են մեծ գումարներ, իրականացվում են շինարարական ծավալուն աշխատանքներ: Արեք ամեն ինչ, որպեսզի մենք հետագայում ավելի շատ մարզադպրոցներ և մարզադահլիճներ կառուցենք, քան հիվանդանոցներ, իսկ դրանք սերտ կապված են իրար հետ, քանի որ առողջ լինելու ամենաարդյունավետ ճանապարհը մարզվելն է: Պետք է մասսայական սպորտի միջոցառումներն ավելի բարձր մակարդակով անցկացնենք, իսկ հետո բոլորս միասին վայելենք պտուղները»,-ասել է Գիլոյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հավաստագրեր, գավաթներ և դրամական պարգևներ է շնորհել մրցանակային տեղեր զբաղեցրած համայնքներին:

3-րդ տեղ` Կոտայքի մարզը 655 միավոր (250 հազար դրամ),
2-րդ տեղ` Շիրակի մարզը 670 միավոր (350 հազար դրամ),
1-ին տեղ` Երևան քաղաքը 845 միավոր (450 հազար դրամ՝ անհրաժեշտ գույք ձեռք բերելու համար):

Շնորհակալագրերով և մարզագույքով են պարգևատրվել նաև 4-ից 12-րդ տեղեր գրաված ՀՀ մարզերի և Արցախի Հանրապետությանն ներկայացուցիչները:

Միաժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրերով են պարգևատրվել նաև «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» հինգ մրցաշարերի, «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա»-ի 8 մարզաձևերի և 2022 թվականին անցկացված նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի գլխավոր մրցավարները՝ մրցումները և մրցաշարերը լավագույնս անցկացնելու համար:

2022 թվականին անցկացվել է «ՀՀ Վարչապետի գավաթ» խորագիրը կրող 5 մրցաշար, Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը, 7-12-րդ դասարանների աշակերտների շրջանում՝ սպարտակիադա, իսկ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության շրջանում անցկացվել են հանրապետական ռազմամարզական խաղեր:

2022 թվականին «ՀՀ Վարչապետի գավաթ» խորագիրը կրող մրցաշարին մասնակցել է 5234, իսկ նախարարության կողմից կազմակերպված բոլոր զանգվածային միջոցառումներին՝ 56,482 մարդ:

Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառումն անցկացվել է 4 փուլով:

ՀՀ պաշտպանության նախարարության անմիջական աջակցությամբ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերն անցկացվել են 4 փուլով, դրանց մասնակցել է շուրջ 20 հազար աշակերտ:

Եզրափակիչ փուլի մրցումներն անցկացվել են Արմավիրի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում: Եզրափակիչ փուլին մասնակցել է ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի ուժեղագույն 11 դպրոց: Ռազմամարզական խաղերին մրցանակային 1-ին տեղը գրավել է Տավուշի մարզի Արծվաբերդի միջնակարգ դպրոցը, 2-րդ տեղը Լոռու մարզի Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցը և 3-րդ տեղը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի ավագ դպրոցը:

ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադան անցկացվել է 4 փուլով. 1-ին փուլը՝ դպրոցներում, 2-րդ փուլը՝ համայնքներում, 3-րդ փուլը՝ ՀՀ մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում՝ 8 մարզաձևերից: Սպարտակիադային ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 19,188 աշակերտ:

Տպել
516 դիտում

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից