««Եվրատեսիլի» 8 հազար դրամ արժողությամբ տոմսը վերավաճառում են 30-50 հազար դրամով». քաղաքացիներն ահազանգում են

«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն է դիմել քաղաքացի՝ դժգոհություն հայտնելով, որ «Մանկական Եվրատեսիլ»-ի տոմսերի՝ նախապես մեծ թվաքանակ գնած անձինք դրանք սկսել են վերավաճառել կրկնակի, եռակի, երբեմն էլ անհավանական թանկ գներով:

Ըստ մեզ դիմած անձի՝ ռուսների մի խումբ կա, որոնք էլ հիմնականում ձեռք են բերել տոմսերի այդ մեծ թվաքանակը: «Տպարանից վերցնում են ու 8 հազար դրամ արժողությամբ տոմսերը վերավաճառում 30-50 հազար դրամով: Մի տղա կար՝ ինձ ասաց, որ 3 հազար դրամ արժողությամբ տոմսը 16 հազարով կտա»,- ասաց Ս. Մ.-ն:

Վերավաճառողների հետ աշխատող միջնորդ անձի հետ եւս կապ հաստատեցինք, որը մեզ ներկայացավ Սաշա անունով, իսկ խոսակցության ընթացքում, երբ փորձեցինք հասկանալ, թե ի պաշտոնե ո՞վ է, վերջինս ներկայացավ ամբողջական անուն-ազգանունով՝ Ալեքսանդր Գարգալոյան, ապա մանրամասնելով իր գործառույթը՝ նշեց. «Օպերային թատրոնի ֆիլհարմոնիայի տոմսերի վաճառքով ենք զբաղվում, դրա համար էլ իմ համարն են տալիս»:

Վերջինս նախ ճշտեց, թե ո՞ր օրվա համար ենք ուզում տոմսը՝ առաջի՞ն, թե՞ երկրորդ, ապա սկսեց թվարկել գները՝ 8, 12, 20, 30 հազար դրամ, իսկ միջոցառումը կանգնած նայելու համար պետք է վճարել 10 հազար դրամ: Առաջին օրվա համար ֆիքսված գներին ավելանում է գումարի 10 տոկոսը, այսինքն, եթե տոմսի արժեքը 8 հազար դրամ է, դառնում է 8 հազար 800 դրամ: Երկրորդ օրվա համար կրկնակի թանկ է, 8 հազար դրամ արժողությամբը՝ 16 հազար դրամ, 12-ը՝ 24 հազար դրամ եւ այդպես շարունակ:

Երբ ասացինք, որ 15 հատ տոմս ենք ուզում, զրուցակիցը նշեց, որ նախ պետք է հստակ ասենք, թե ինչ գնի տոմսեր ենք ուզում, որ կարողանա ճշտել, ապա հավելեց, որ հնարավորինս արագ պատասխանենք, քանի որ օտարերկրացիները շուտով գալիս են, ու դրանք էլ կսպառվեն: «Եթե մեծ քանակությամբ եք վերցնում, գուցե նաեւ առաքում անենք»,- ասաց նա:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ սա համատարած խնդիր է աշխարհում: «Նմանատիպ խնդրի են բախվում Ֆուտբոլի աշխարհի առաջնություն կազմակերպող ու Չեմպիոնների լիգա ընդունող երկրները: «Այս պահին առաջարկը պահանջարկից քիչ է, ուստի որոշ մարդիկ փորձում են առիթից օգտվել»,- ասաց նա:

Ըստ Պիպոյանի՝ խնդիրը իսկապես առկա է, սակայն այն այնքան էլ լուրջ չէ, որ պետությունը կանխելու ուղղությամբ ռեսուրս ծախսի:

Պիպոյանը նաեւ նկատեց՝ չի բացառվում, որ կամայական ինչ-որ մեկը որոշի 4 տոմս գնել հարազատների համար, ապա տեսնելով, որ հնարավոր է այն վաճառել շուկայականից 4 անգամ ավելի թանկ գնով, որոշի վաճառել ու «Եվրատեսլ»-ին հետեւի հեռուստացույցով: «Այստեղ հարկային վարչարարություն կիրառելու անհրաժեշտություն էլ չկա, պետությունը չի կարող ասել՝ գնանք, այդ մի քանի հոգուց հարկ վերցնենք, որ մնացածը լսեն, էլ նման բան չանեն: Դա այն գումարը չէ, որ պետությունը դրա վրա գումար ծախսի»,- նշեց նա:

Զրուցակցի կարծիքով՝ սա մի իրավիճակ է, որ ամեն օր չի կարող լինել մեր երկրում: «Եվրատեսիլ»-ի նման մասշտաբային միջոցառումներ էլ ամեն տարի չէ, որ տեղի են ունենում Հայաստանում: Ըստ նրա՝ եթե նայենք աշխարհում տեղի ունեցող սպորտային ու մշակութային իրադարձությունները եւ սեւ շուկայում հայտնված տոմսերի աստղաբաշխական գները, այնքան էլ չենք զարմանա:

«Իհարկե, երեւույթը վատ է, տհաճ, բայց, հավատացեք, այս ոլորտում կարգավորելու ավելի լուրջ խնդիրներ կան: Հաճախ են Հայաստանում տարատեսակ պատճառներով համերգներ չեղարկվում, եւ միշտ չէ, որ մարդիկ կարողանում են տոմսի համար վճարած գումարը հետ ստանալ, քանի որ ընկերություններ կան՝ առանց երաշխիքի են գործել եւ այլն: Նմանատիպ խնդիրներ կան, որտեղ պետությունը լուրջ անելիք ունի»,- շեշտեց նա:

Պիպոյանը նաեւ նկատեց՝ «Մանկական Եվրատեսլ»-ի պարագայում ամենակարեւորը մարդկանց պետք է հորդորել հնարավորինս վստահ լինեն, որ իրենց գնած տոմսերը իրական են. «Այնպես չստացվի՝ օրը գա ու փաստի առաջ կանգնեն, գնան-տեսնեն իրենց տեղերում այլ մարդիկ են նստած, կամ իրենց գնած տոմսը պարզապես լավ կեղծված պատճեն է»:

Նշենք, որ ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլ»-ի վերավաճառված ու կեղծ տոմսեր:

«Մարզահամերգային համալիրում կատարվելու է տոմսերի նույնականացում եւ QR կոդերի ստուգում: Խնդիրներից խուսափելու համար Առաջին ալիքը հորդորում է տոմսերը գնել միայն tomsarkgh.am կայքից: Սահմանափակ քանակությամբ ֆան գոտու տոմսեր կվաճառվեն նաև Telcell-ով: Վաճառքի այլ աղբյուրներ չկան»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Նշենք, որ մինչեւ 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է:

Հիշեցնենք՝ Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը: Հայաստանը կներկայացնի 14 տարեկան Նարեն: Այս տարվա մեր պատվիրակն ընտրվել է նախապես հայտարարված բաց մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել Հայաստանից եւ տարբեր երկրներից: Ներկա կլինի 16 պատվիրակություն: «Մանկական Եվրատեսիլ 2022-ի»-ի միջոցառման հաղորդավարներն են երգչուհիներ Իվետա Մուկուչյանը, Կարինա Իգնատյանը եւ դերասան, երգերի հեղինակ Գարիկ Պապոյանը:

Տպել
2593 դիտում

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում