Երբ կստեղծվի ջրային պարեկային ծառայությունը, որքան աշխատավարձ կստանան պարեկները և ինչ գործառույթ են կատարելու

Արդարադատության նախարարությունը քննարկում է ջրային պարեկային ծառայություն ստեղծելու գաղափարը: Փոխնախարարի խոսքով՝ պարեկները հնարավորություն կունենան Սևանա լճի մակերևույթին իրականացնել համապատասխան ծառայություն:

Ջրային պարեկային ծառայության ստեղծման մասին «Հայկական ժամանակ» զրուցել է արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի հետ:

- Տիկին Սարգսյան, ջրային պարեկային ծառայություն ստեղծելու գաղափարն ինչպե՞ս է առաջացել, ի՞նչ հատկանիշներով պետք է ջրային պարեկները տարբերվեն մյուս պարեկներից:

- Ջրային պարեկային ծառայության ստեղծման գաղափարի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Պարեկային ծառայության գործունեությունը չի կարող սահմանափակվել միայն ցամաքային հատվածում իրավակարգի ապահովմամբ։ Հանրապետությունում մենք ունենք նաև ջրային ծածկույթներ, որոնց վրա և որոնց շրջապատող հատվածներում պարեկի ներկայությունն օբյեկտիվ անհրաժեշտություն է։ Խոսքը հատկապես Սևանա լճին է վերաբերում։ Հենց վերջինիս դեպքում մեծ է ապօրինի ձկնորսության ռիսկը, բացի այդ, կարևոր են նաև Սևանա լիճը նախընտրող մեր հայրենակիցների և զբոսաշրջիկների անվտանգության ապահովման հարցը և այլ հիմնախնդիրների հասցեագրումը։

Ըստ այդմ՝ ոստիկանության գործընկերների հետ համատեղ մշակել ենք Սևանա լճում ջրային պարեկային ծառայության ներդրման հայեցակարգը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը։

Բնականաբար, ջրային ծածկույթում գործունեություն ծավալող պարեկին անհրաժեշտ են այդպիսի տարածքին համապատասխան համազգեստ, ջրային տրանսպորտային փոխադրամիջոց, ջրակայուն ռադիոկապ, հատուկ հարմարեցված հենակետեր, այլ անձանց կողմից վարվող ջրային տրանսպորտային փոխադրամիջոցները տեղափոխելու համար հատուկ պահպանվող տարածք, առաջին փրկարարական օգնության ցուցաբերման համար նախատեսված և այլ աջակցող պարագաներ։ Հենց այս կերպ զինված պարեկին էլ մեր քաղաքացիները կտարբերեն։

Բայցև կարևոր է, որ ջրային պարեկները լինելու են ունիվերսալ ծառայություն իրականացնողներ։ Ջրային պարեկությունը լինելու է «դասական» պարեկի լրացուցիչ ֆունկցիան։ Այսինքն՝ մասնագիտացված պարեկների թիմում ընդգրկված պարեկները, ըստ անհրաժեշտության, իրականացնելու են ցամաքային հատվածում Գեղարքունիքի Պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթները։

- Իսկ ե՞րբ է հիմնվելու:

- Ջրային պարեկային մասնագիտացման ապահովումը ենթադրում է գործողությունների համալիրի իրականացում՝ տեղանքում հենակետերի որոշումից մինչև ջրային տրանսպորտային փոխադրամիջոցների ձեռքբերում, պարեկների ընտրությունից մինչև նրանց պատշաճ վերապատրաստում։

Գործընթացը լավագույնս կազմակերպելու համար մշակված գործողությունների ծրագրի համաձայն՝ արդեն 2023 թվականի երկրորդ կիսամյակում Գեղարքունիքի Պարեկային ծառայության կազմում արդեն իսկ կգործի մասնագիտացված պարեկների թիմ, որը կկարողանա ջրային պարեկություն իրականացնել։

- Որքա՞ն աշխատավարձ են ստանալու ջրային պարեկները, և արդյոք լինելո՞ւ է սեռային տարբերություն:

- Ջրային պարեկները ստանալու են այն աշխատավարձը, ինչ այս պահին գործող մեր պարեկները։ Ինչ վերաբերում է սեռերին, մենք ջրային պարեկային ծառայությունում հրավիրում ենք ընդգրկվելու թե՛ տղամարդ, թե՛ կին պարեկներին։

- Եթե աշխատանքը լինելու է Սևանում, ապա ի՞նչ միջոցներ են նախատեսվում պարեկների կեցությունը և այլ հարցերը կազմակերպելու համար:

- Իհարկե, տրամաբանական է այս հատվածում ծառայության ընդգրկել հենց Գեղարքունիքի մարզից պարեկների, բայց դաշտը բաց է մեր մյուս մարզերի և Երևանի պարեկների համար։ Հետևապես, կեցության տեսանկյունից սկզբունքը նույնը կլինի, ինչ ոստիկանության մյուս ստորաբաժանումների ծառայողների համար․ համապատասխան պահանջների բավարարման դեպքում պետությունը տրամադրելու է համապատասխան փոխհատուցում։

- Կատարվե՞լ են ուսումնասիրություններ՝ պարզելու, թե ՀՀ-ն ունի՞ այդքան մարդկային ռեսուրս, որոնք կարող են ջրային պայմաններում աշխատանք կատարել: Մասնավորապես քանի՞ հոգի եք պատրաստվում ներառել ջրային պարեկների ստորաբաժանման կազմում:

- Բնականաբար, այս գաղափարի կյանքի կոչման համար կարևոր ելման կետը ջրային տարածությունում պրոֆեսիոնալ գործող ջրային պարեկն է։

Հայեցակարգի և գործողությունների պլանի մշակումից հետո մենք ձեռնամուխ եղանք իրազեկման աշխատանքների իրականացմանը, որպեսզի թե՛ այս պահին ոստիկանության կրթահամալիրում Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար ուսումնառություն անցնող ապագա պարեկները, թե՛ գործող պարեկները հնարավորություն ունենան դիմել և անցնել համապատասխան վերապատրաստում։

Որքան էլ գրավիչ և ինչ-որ տեղ էքստրիմալ լինի հանրապետությունում ջրային պարեկ ունենալու գաղափարը, բայցև փորձագիտական կարծիքն այն է, որ այսպիսի ծառայությունը մեկ մակարդակ ավելի վտանգավոր ծառայություն է ենթադրում: Ուստի մենք պետք է դիմորդներից ընտրենք միայն նրանց, որոնք ունեն լողալու, ինքնափրկվելու, սառը և տաք ջրերում լողալու կարողություն, ինչպես նաև փորձված են արտաքին ծառայություն իրականացնելու գործում։ Մեր դիմորդները փոքր ստուգում կանցնեն՝ այս կարողությունները պարզելու համար, որից հետո, նախնական պլանավորմամբ, գարնանը կանցնենք վերապատրաստումներին։

Իրազեկման արշավի շրջանակներում մենք արդեն բավական մեծ դիմումների թիվ ունենք։ Սկզբնական փուլում մեզ մոտ եղած դիմումների թիվը 17 էր, իրազեկման հանդիպումներից հետո ունենք 33 դիմում: Իհարկե, այս թիվը կավելանա, քանի որ հանդիպումները շարունակվում են, և վերջնաժամկետը սահմանված է մինչև դեկտեմբերի 3-ը:

Ծառայությունը կգործարկվի 30-35 պարեկային ծառայողով՝ հաշվի առնելով այն, որ Սևանա լճի տարածքում, ըստ ռիկային գոտիների, կառանձնացվեն երկու հենակետեր, այն հետագայում, ըստ անհրաժեշտության, կընդլայնվի, և կվերապատրասվեն համապատասխան թվաքանակով ջրային պարեկներ:

- Սևանից հետո ո՞ր տարածքներում է նախատեսվում:

- Սևանա լճում ջրային պարեկների գործունեության ծավալումից հետո մենք կվերագնահատենք հանրապետության այլ ջրային ծածկույթների կարիքները ևս և կհասկանանք դրանցում ջրային պարեկների ներգրավվածության անհրաժեշտությունը, հնարավորությունն ու ձևաչափը։

Տպել
2756 դիտում

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա