Պեմզաշենում ոստիկանները կանխել են 31-ամյա կնոջ ու նրա անչափահաս երեխաների սպանության մեղադրյալի տան հրկիզումը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 20-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները կանխել են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի վրա հարձակման փորձը։

Ոստիկանները նշված տան տարածքում ուժեղացված ծառայություն կատարելիս են եղել, երբ ժամը 19։30-ի սահմաններում նկատել են, որ մի քանի կանայք մոտեցել են տանը, որոնցից մեկը մետաղյա ձողով կոտրել է պատուհանի ապակին։ Ոստիկաններին հաջողվել է կանանց հետագա գործողությունները կանխել։ 

5 կնոջը տեղափոխել են Արթիկի բաժին։ 

Նրանցից մեկի մոտ եղել է 1 լիտր տարողությամբ շիշ, որում լցված է եղել բենզին, և նա, ցանկացել է այն օգտագործելով, վառել այդ տունը:

Ըստ աղբյուրի՝ տունը պատկանում է քրեակատարողական հիմնարկում պահվող, նոյեմբերի 14-ից կալանավորված Պեմզաշեն գյուղի բնակիչ Վրույր Բարսեղյանին, որը մեղադրվում է 31-ամյա կնոջ ու նրա 2 երեխաների դաժան սպանության համար:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին. իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել: 

ՀՀ գլխավոր դատախազությունը որոշ մանրամասներ էր հրապարակել և հաստատել, որ թելով կապված էին եղել 8-ամյա երեխայի ձեռքերն ու ոտքերը, մոր՝ ձեռքերը, բոլորի դիերը եղել էին կրծքավանդակի ու որովայնի շրջանում կտրած-ծակած վերքերով:  

ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 11-ին դիմել էր հասարակությանը՝ ակնկալելով քաղաքացիների աջակցությունն ու համագործակցությունը Պեմզաշենում կատարված սպանությունների գործով, որից մեկ օր անց հրապարակեց տեղեկություն այն մասին, որ հանցագործությունը բացահայտված է, կա ձերբակալված, ևս մեկին որոնում են: Վերջինիս հայտնաբերել էին 1 օր անց:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեմզաշենում սպանված ընտանիքի 12-ամյա աղջնակի նկատմամբ մինչ նրան սպանելը սեռական բնույթի գործողություններ են կատարվել:

ՀՀ ոստիկանությունը ծավալուն անդրադարձով նոյեմբերի 17-ին ներկայացրել էր 2022 թվականի նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանդի գրեթե բոլոր մանրամասները:

Տպել
817 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել