Պետք է բացառել կանանց նկատմամբ նախապաշարված վերաբերմունքը սերիալներում. «Արմենիա» հեռուստաընկերությունը տուգանվել է

18/11/2022 schedule16:12

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը 2022 թ․ սեպտեմբերի 9-ին ստացել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի բողոքը «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կույր աշխարհ» սերիալի վերաբերյալ:

Իրավասու մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, «Կույր աշխարհ» հեռուստասերիալի հեռարձակման փաստով «Արմենիա» հեռուստաընկերությանը  տուգանել է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով։

Բողոքում նշված է եղել. «Արմենիա» հեռուստաընկերությունը սկսել է հեռարձակել հերթական սերիալը, որը շարունակում է հղփացած, բիրտ ու բռնարար, անշնորհք բառապաշարով տղամարդկանց և որբ, դժբախտ, բամբասկոտ, անվերջ բռնության ենթարկվող կանանց կերպարային մոդելների վերարտադրությունը։ ․․․ Անընդունելի է կուսության թեման վերստին դարձնել մեր հասարակության կարևորագույն, անկյունաքարային արժեքներից մեկը, որը, իբրև թե «արդարացիորեն», հանգեցնում է կանանց նկատմամբ բռնության սիստեմատիկ դրսևորումների»։

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն ուսումնասիրել է բողոքի էությունն ու ներկայացված դրվագները և ընդունում է իրավապաշտպանի մտահոգությունները։ Դիտորդ մարմինն իր հերթին հաստատում է տասնամյակներ շարունակ ցուցադրվող հայկական հեռուստասերիալների ակնհայտ ցածրորակությունը, որը
մասնագիտական գիտելիքների, հմտությունների և ռեսուրսների անբավարարության արդյունք է։

Դիտորդ մարմինը հարկ է համարում նշել, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը, որպես հեռարձակող ԶԼՄ, անտեսել է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի Հոդված 57-ի 12-րդ կետը, որով սահմանված են «․․․ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների եթեր հեռարձակման պահանջները»։ Իրավասու մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, «Կույր աշխարհ» հեռուստասերիալի հեռարձակման փաստով «Արմենիա» հեռուստաընկերությանն արդեն տուգանել է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով։

Դիտորդ մարմինը նույնպես խիստ մտահոգիչ է համարում «Կույր աշխարհ» հեռուստասերիալում պատկերված հերոսների գործողությունները, մոտիվացիան, խոսելաոճը։ Դրանք հեռուստադիտողի մեջ առավելապես ամրագրվում են որպես «ընդունված» վարքագծային մոդելներ և երբեմն ավելի մեծ ազդեցություն են ունենում, քան ֆիլմի սցենարում առկա դրական ուղերձները։ Ըստ ԴՄ կանոնադրության՝ Դիտորդ մարմինը քննում և արձանագրում է միայն լրագրողական էթիկայի խախտումները և իրավասու չէ գնահատել գեղարվեստական ստեղծագործության որակը, օգտագործված արտահայտչամիջոցների, ռեժիսորական լուծումների և դերասանական խաղի էթիկան։ Այդուհանդերձ, հաշվի առնելով որ տվյալ սերիալը հեռարձակվում է հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթ ստացած լրատվամիջոցով, «Արմենիա» հեռուստաընկերության ուշադրությունն ենք հրավիրում մասնագիտական էթիկայի այն սկզբունքի վրա, ըստ որի՝ անհրաժեշտ է նրբանկատություն դրսևորել երեխաների մասին կամ նրանց մասնակցությամբ դրվագներ նկարահանելիս, հատկապես երբ դրանցում կան բռնության ու անհանդուրժողականության տեսարաններ։ Պետք է նաև բացառել սեռական խտրականության, կանանց նկատմամբ նախապաշարված վերաբերմունքի դրսևորումները։ Սրանք պարտադիր պահանջներ են ցանկացած ստեղծագործական աշխատանքի համար և ներառված են մասնագիտական էթիկայի կանոնագրերում, այդ թվում Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրում։

Դիտորդ մարմինն ընդգծում է, որ խոսքը չի վերաբերում բռնության, դաժան վերաբերմունքի պատկերներից և այլ զգայուն թեմաներից ու
տեսարաններից առհասարակ հրաժարվելուն։ Պարզապես, դրանք պետք է մատուցվեն գեղարվեստական կանոններով և հնարքներով, այնպիսի հմտությամբ, որ բռնությունը մեխանիկորեն էկրան բերելու կարիք չլինի։

Ցավոք, դա առայժմ շատ հազվադեպ է հաջողվում հայաստանյան սերիալների ինդուստրիային ընդհանրապես։ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հեռարձակող լրատվամիջոցներին կոչ է անում զերծ մնալ ամեն գնով բարձր դիտողականություն ապահովելու գայթակղությունից, առաջնորդվել
բացառապես հանրային շահերով և գեղարվեստական բարձր չափանիշներով։

Հիշեցնենք՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարություն էր տարածել «Արմենիա» հեռուստաընկերության «Կույր աշխարհ» սերիալի վերաբերյալ՝ դատապարտելով դրանում ցուցադրվող բռնությունը։

Տպել
936 դիտում

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել