Բյուրեղավանում ավագանու նիստին ընդառաջ «Արդար Հայաստան»-ի ցուցակը գլխավորող թեկնածուն հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հե՞տ

Նոյեմբերի 10-ի Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստին ընդառաջ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել:

«Հայկական ժամանակ»-ին տեղեկություններ են հասել, որ ավագանու ընտրություններին մասնակցած «Արդար Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Արմեն Սարգսյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասանյանի հետ:

Ըստ նույն տեղեկությունների՝ ԲՀԿ առաջնորդը Բալասանյանին առաջարկել է միանալ «Արդար Հայաստան»-ին եւ համայնքապետի միասնական թեկնածու առաջադրել Արմեն Սարգսյանին: 14 տարի համայնքը ղեկավարած քաղաքապետը, սակայն, հրաժարվել է:

Մեր տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Արդար Հայաստան» կուսակցությունների ավագանու ցուցակը գլխավորող անձինք՝ Վլադիմիր Վարդեւանյանն ու Արմեն Սարգսյանն էլ նախնական բանավոր պայմանավորվածություն են ունեցել 50+ ձայն չհավաքելու դեպքում կոալիցիա կազմել, սակայն ներքին այլ հարցերի շուրջ վերջնական համաձայնության այդպես էլ չեն եկել: «Արդար Հայաստան»-ի եւ ՔՊ-ի ներքին պայմանավորվածության համաձայն՝ ով թեկուզ մեկ ձայն ավելին հավաքեր, մյուսը միանալու էր այդ ուժին: ՔՊ-ն 100 ձայն ավելի է ստացել, սակայն «Արդար Հայաստան»-ից պատճառաբանել են, թե երկուսի մանդատներն էլ 4 են, եւ այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել:

«Հայկական ժամանակ»-ը ստացած տեղեկությունները հստակեցնելու նպատակով մեկնաբանություն է խնդրել կուսակցություններից:

ՔՊ թեկնածու Վլադիմիր Վարդևանյանը մեզ հետ զրույցում չհերքեց իր եւ «Արդար Հայաստան» կուսակցության թեկնածու Արմեն Սարգսյանի միջեւ ընտրություններից առաջ հետընտրական կոալիցիա կազմելու վերաբերյալ պայմանավորվածության մասին լուրը, սակայն նշեց, որ հարցին առավել մանրամասն կանդրադառնա առաջիկա ծավալուն հարցազրույցում։

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանն էլ հայտնեց, որ երբեւէ նման պաշտոնական քննարկում չի ունեցել՝ ասելով՝ գուցե երկու կուսակցություններից առաջադրված թեկնածուները խոսակցական մակարդակում նմանատիպ քննարկում ունեցել են, բայց ինքը երբեք չի ծրագրել ու չի ցանկացել միավորվել որեւէ կուսակցության, քաղաքական ուժի հետ: «Այս ընտրություններին մասնակցել եմ մեկ պայմանով, որ կա՛մ մեր թիմի անդամը դառնում է համայնքի ղեկավար, կա՛մ գնում ենք նոր ընտրությունների: Որեւէ մեկին միավորվելու նպատակ կամ պայմանավորվածություն երբեք չեմ ունեցել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը, Նորիկյանն ասաց. «Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ նման տեղեկատվության չեմ տիրապետում: Բայց ով որ ունի նման տեղեկություններ, շատ լավ առիթ է՝ դիմելու իրավապահ մարմիններին ու պարզելու՝ իսկապես նման բան եղե՞լ է, թե՞ ոչ»:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին տեղի էր ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում արտառոց դեպք էր գրանցվել: Համայնքապետի ընտրություններին մասնակցող «Արդար Հայաստան» կուսակցության անդամ եւ ավագանու մանդատ ստացած անձանցից մեկը, շեղվելով կուսակցական գծից ու նախապես կայացված համընդհանուր որոշումից, գործել էր թիմին հակառակ՝ քվեարկելով գործող համայնքապետի՝ Հակոբ Բալասանյանի օգտին, որը շուրջ 14 տարի ղեկավարում է համայնքը:

Ըստ Նորայր Նորիկյանի՝ նիստի նախորդող գիշերը «Արդար Հայաստան»-ը քննարկում էր ունեցել եւ որոշել չմասնակցել ավագանու անդրանիկ նիստին, որն էլ հետապնդում էր քվորումը տապալելու նպատակ:

Նշենք, որ Բյուրեղավանի գործող համայնքապետը ներկայացնում է «Միասնություն» դաշինքը («Բարգավաճ Հայաստան» եւ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություններն է ներառում):

Հիշեցնենք՝ ընտրություններում «Միասնություն» դաշինքը ստացել էր ավագանու 7 մանդատ, «Արդար Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները՝ հավասարապես՝ 4, իսկ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն անցողիկ շեմը չէր հաղթահարել:

«Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը հայտարարել է, որ պատրաստվում են դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ հրաժարվել ավագանու մանդատներից: ՔՊ-ն այս մասով դեռ դիրքորոշում չի հայտնել:

Տպել
4366 դիտում

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է