Պալյան Պողոսյանն այսօր կդառնար 20 տարեկան. ծնողները ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

Ազատանցի Պալյան Պողոսյանն այսօր կդառնար 20 տարեկան: Ընտանիքը ժամկետային զինծառայող որդու վերադարձին սպասում էր 2023 թվականի մարտին։

Դիպվածը, սակայն, ամեն ինչ հակառակ ուղղությամբ պտտեց կյանքի անիվը։ Ազատանցի Պողոսյանների տանը կյանքը կանգ առավ ու օդը քարից առավել ծանրացավ այս հուլիսին, երբ Սիսիանի դիրքերից մեկում ծառայող որդու մասին լուր ստացվեց, որ զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից Պալյանն այրվածքներ է ստացել, տեղափոխվել Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետև՝ Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներ ստացած Պալյանը մահացավ հուլիսի 26-ին։

palyan-poghosyan-nkar-745x445.jpg (67 KB)

Դեպքից 5 ամիս անց Պողոսյանների ընտանիքը հստակ տեղեկություն չունի, թե ի՞նչ հանգամանքներում է բռնկվել հրդեհը, ինչպե՞ս է միայն Պալյանն այրվել, և ինչո՞ւ է ուշացումով բուժօգնություն ցուցաբերվել տղային։

«Եթե ժամանակին հասցնեին հիվանդանոց, կարող էինք փրկել, որովհետև իրա կողքը 90 տոկոսանոց այրվածքով հիվանդ կար, փրկվել է. ժամանակին են հասցրել»,- փաստում է Պալյանի հայրը՝ Ջիվան Պողոսյանը:

310009651_507782288063601_8576876068959073826_n.jpg (434 KB)

«Քանիմ անգամ խաբեցին, ու նախարար Պապիկյանի հետ հանդիպումը չեղավ։ Մեկ՝ ուրբաթ, մեկ կիրակի ըսեցին, անընդհատ տարբեր բաներ, ու ըդպես էլ չեղավ։ Մենք շատ հարցեր ունեինք, շատ-շատ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Պալյանի մայրը՝ Գալյա Այվազյանն էլ, նշում է՝ դեպքի օրերին, նաև տղայի մահանալուց հետո և հուղարկավորությանն ու դրան հաջորդած ժամանակահատվածում իրենց ոչ մի պաշտոնյա չի այցելել, ումից հնարավոր կլիներ դեպքից մանրամասներ իմանալ ու քրեական գործի ընթացքին ծանոթանալ։

«Դեպքը սահմանին է տեղի ունեցել, հետն էլ՝ քնած ժամանակ։ Նախարար Սուրեն Պապիկյանը ժամանակից 10 րոպե չկարողացավ տրամադրել մեզ՝ սահման պահած զինվորի ծնողներին։ Մայորներն էլ։ Ես բժշկին խնդրել եմ, որ էդ մայորն անձամբ մտնի ու տեսնի իմ Պալյանիս: Հատուկ եմ արել, որ գլուխը բարձին դնել ու քնել չկարողանա։ Որ Պալյանս էդ վիճակով գա աչքի առաջ: Մեր ասածն այն է, որ էդ մայորների նմանները Զինված ուժերում անելիք չպետք է ունենան, նրանց մեր զավակների կյանքն է վստահվում»,- ասում է որդեկորույս մայրը:

310779452_670194324653809_8265010399903644984_n.jpg (433 KB)

Այս պահին Պալյանի ծնողները հստակ մեկ պահանջ ունեն՝ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հակառակ դեպքում, ասում են, ծայրահեղ քայլերի կդիմեն։

«Գուզեմ դիմեմ պարոն Փաշինյանին, որ իմանա՝ իր անձնակազմը, ռազմականը նկատի ունեմ, վերին աստիճանի անտարբեր է։ Մեր հանդիպումը պարտադիր է Փաշինյանի հետ։ Ես զուտ մարդկայնորեն հարցեր ունեմ տալու։ Եթե ես իմանամ՝ մարտի դաշտում զոհվեց իմ զինվորը, մի կերպ հնարավոր է՝ հարմարվեի, բայց էս դեպքում ես հաշտվողը չեմ։ Ես զինվոր եմ տվել, ու իրանք էս վիճակով բերել են: Ես չիդեմ՝ ինչ է եղել, կարող է սպանություն է էղել։ Ես չիմանա՞մ իմ երեխուս մահվան պատճառը»,- նշում է Ջիվան Պողոսյանը։

Մահացած զինվորի մայրն ավելի կտրուկ հայտարարություն է անում՝ մարդ ամեն ինչի ընդունակ է, առյուծ զավակ կորցրած և այդ առյուծին ծնած մայրը՝ առավելևս. «Ես կխնդրեմ, քանի ծայրահեղ քայլեր չեն եղել, մեզ լսեն, արագ հանդիպեն մեզ հետ։ Եթե էս հանցանքի համար պատասխանատվություն կրող չեղավ, իմ ձեռքերով կսպանեմ էդ մայոր կոչեցյալին»:

310044822_1147220296183106_5954906774414932905_n.jpg (381 KB)

Հիշեցնենք՝ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ս.թ. հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը:

Զանգեզուրի կայազորային հոսպիտալից Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը հուլիսի 26-ին մահացել էր։

Սամսոն Մատինյան

Տպել
1708 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը