Պեմզաշենցիները կատարվածից ուշքի չեն գալիս. լարվածության ալիքը թուլացել է՝ տեղի տալով այլ՝ առավել անհասկանալի իրավիճակի

Պեմզաշենի գյուղամիջում հետկեսօրյա արևը, սովորության համաձայն, շատերին էր մեկտեղել ընդհանուր զրույցի։ Քննարկումների հիմնական թեման՝ Մելիքսեթյան ընտանիքի սպանդը։

«Մեկս մեկիս անընդհատ կհարցնենք՝ ինչի՞ համար։ Զարմանք կա։ Էդ ինչի համարի պատասխանը ժողովուրդը չունի»,- ասում են պեմզաշենցիները։

314459558_448202217460193_5271514517686664467_n.jpg (614 KB)

Գյուղի բնակչությունը մինչև հիմա դեռ կատարվածից ուշքի չի գալիս, սակայն ընդգծում են՝ ձերբակալումներից հետո լարվածության ալիքը թուլացել է՝ տեղի տալով մեկ այլ՝ առավել անհասկանալի իրավիճակի։

Ըստ նրանց՝ ի սկզբանե մտքերի ծայրով անգամ չի անցել, որ նման ոճրագործությունը կարող է իրենց համագյուղացիների ձեռքով կատարված լինել։ Նրանց հավաստմամբ՝ բացահայտման հարցում իրավապահներին օգնել են տարածքի տեսախցիկները։

309386053_585923343305700_6729261196680876529_n.jpg (378 KB)

Ձերբակալվածներն այս պահին երկուսն են՝ Վրույր և Արկադի Բարսեղյանները։ Նրանք ազգականներ են՝ հորեղբոր տղաներ։

Նրանցից մեկի՝ Արկադի Բարսեղյանի մասով գյուղում լուրջ կասկածներ կան։ Չեն պատկերացնում, որ կարող էր նման քայլի գնալ։

«Ժողովրդի մեջը կասկած կա շատ։ Ինքը գյուղի տղա է, լավ, նորմալ, շփվող։ Հեչ չենք կռնա հավատանք։ Բայց մարդ ես, որ պարզվի՝ ինքն էլ է էղել, կափսոսանք»,- ասում է Էդիկ Առաքելյանը։

308843032_1189472212008041_5003127846577128390_n.jpg (553 KB)

Արկադին ՌԴ-ից նոր էր վերադարձել։ Ըստ գյուղացիների՝ ընտանիքով են եղել դրսում։ Սկզբում ընտանիքի անդամներն են եկել, այնուհետև՝ ինքը։

«Վերջնական ոստիկանությունը բդի ըսե՝ ինչ է, ինչ չէ, բայց իրան ճանչնալով՝ կսենք, որ չէր կարող ըդպես քայլի էրտար»,- կրկնում են պեմզաշենցիները։

Առաջին ձերբակալվածի՝ Վրույրի մասին քիչ բան են ասում՝ գյուղամեջ եկող չէր, ոչ էլ՝ շփվող։ «Մելչնիկ, խուլիգան, ուրիշ բան չէ»,- շեշտում է գյուղացիներից մեկը։

Գյուղում այս պահին ոստիկաններ կան, սակայն երկուսի ընտանքների անդամներն էլ Պեմզաշենում չեն։ Սրանով պայմանավորված՝ նաև լարվածությունն է թուլացել:

315374638_803704740687057_1258017724718274542_n.jpg (801 KB)315306602_5563902063729983_8940784822231547959_n.jpg (589 KB)

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեմզաշենում սպանված ընտանիքի 12-ամյա աղջնակի նկատմամբ մինչ նրան սպանելը սեռական բնույթի գործողություններ են կատարվել:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին. իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել:

Տպել
8498 դիտում

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում