Ձեր կիսագրագետ լրագրողներից մեզ փրկեք. Ղազարյանը՝ ընդդիմությանը

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է նախօրեին լրատվամիջոցներից մեկում հրապարակված՝ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի տված հարցազրույցին, որտեղ վերջինս հրաժարվել է ավելի վաղ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր արտահայտած մտքերից մեկից, որտեղ ասել էր, թե «հնարավոր միջանցքի մասին հարցերը պետք է տալ նրանց, ովքեր ստորագրել են համաձայնագրերը։ Հայկական կողմից դա եղել է Նիկոլ Փաշինյանը։ Երբ նա ստորագրում էր այդ համաձայնագիրը, ինչի՞ մասին էր մտածում։ Միջանցքը ստորագրել է Փաշինյանը»:

Ղազարյանը նկատել է՝ Զատուլինը լրագրողին ասում է, որ ինքը նման բան չի ասել, և իր խոսքը խեղաթյուրել են իշխանամետ լրագրողները։

«Ավելին՝ Զատուլինը պնդում է, որ Ալիևի ներկայացրած 5-կետերի մեջ «Զանգեզուրի միջանցք» կա, և Հայաստանը այն քննարկել է Սոչիում։ Ինձ էնքան էլ հասկանալի չէ՝ Զատուլինը իրո՞ք չի կարդացել այդ 5 առաջարկները, թե՞ միտումնավոր այնտեղ «Միջանցք» է խցկում։

Ինձ ապշեցնում է մեր լրագրողների որակը։

Երբ Զատուլինը «Երկիր Մեդիա»-ի լրագրողին ասում է, որ «Միջանցք»-ի մասին ձեր ղեկավարն է համաձայնագիր ստորագրել, և գնացեք իրեն հարցրեք, լրագրողը բերանը ջուր է առնում և չի հարցնում՝ այդ ո՞ր համաձայնագրում է Զատուլինը «Միջանցք» տեսել։

Երբ Զատուլինը «Հրապարակ»-ի լրագրողին ասում է, որ ինքը նման բան չի ասել, սույն լրագրողը նույնպես ձայն չի հանում։ Ավելին՝ Զատուլինը ասում է, որ Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի մեջ «Զանգեզուրի միջանցք» կա, և մենք համաձայնել ենք քննարկել դրանք։

Պատկերացնում եք՝ լրագրողը, որ Հայաստանի համար նման նուրբ ու կարևոր հարցի շուրջ է խոսում, չի ֆայմում Զատուլինին հիշեցնել, որ այդ 5 կետերում «Միջանցք»-ի մասին խոսք չկա։

Մեր ընդդիմությունը երկիրը փրկելուց առաջ գուցե իր կիսագրագետ լրագրողներից մեզ փրկի։

Հիշեցնենք՝ Պետրոս Ղազարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ օրերս տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ շոշափելով Զատուլինի՝ Հայաստան մուտքի արգելքի թեման, մասնավորապես ասել էր․ «Զատուլինը հայտարարում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մենք «միջանցք» ենք ստորագրել, և նա ասում է՝ գնացեք ստորագրողին հարցրեք, թե ինչու է ստորագրել, սա Ալիևի նարատիվն է։ Երբ Զատուլինը կրկնում է Ալիևի միտքը, ե՛ւ ստում է, ե՛ւ դա ուղղված է մեր պետականության դեմ, ձեզնից մեկը էնտեղ չի ասում՝ հարգելի՛ Զատուլին, գուցե դրա՞ համար է Ձեր մուտքն արգելվել, ուզում եք ՀՀ սուվերեն տարածքը վերցնեք ու տաք Ադրբեջանին»։

Իսկ Զատուլինը, հրաժարվելով իր իսկ հայտարարություններից, մասնավորապես ասել է. «Ոչ, ես այդպիսի բան չեմ հայտարարել: Հայկական լրատվամիջոցներից մեկն ինձ հարց տվեց, թե ինչու է ՌԴ-ն ՀՀ-ից պահանջում, որ միջանցք բացի։ Ես ասացի, որ միջանցքի հարցի վերաբերյալ ամեն ինչ ճշտեք Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա իր վրա է վերցնում կամ չի վերցնում ինչ-որ պարտավորություններ, այդ թվում՝ կապված միջանցքի հետ։ Ահա այն ամենը, ինչ ես ասել եմ դրա վերաբերյալ, ես ոչ մի համաձայնագրի հղում չեմ կատարել։ Դա արդեն հետո սկսեցին գրել, թե Զատուլինը ՀՀ-ին վերագրում է միջանցքի համաձայնություն, մինչդեռ եռակողմ հայտարարության մեջ նման համաձայնություն չկա։ Ես եռակողմ հայտարարությանն ընդհանրապես հղում չեմ արել, դա այդպես են մեկնաբանել հայկական այն ԶԼՄ-ները, որոնք Կառավարության գիծն արդարացնելու շահագրգռվածություն ունեն, բայց ես Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն բանին, որ եթե հաստատվի այն ամենը, ինչ գրված է, այսպես կոչված, «վաշինգտոնյան դեկլարացիայում», ապա «միջանցք» բառն այնտեղ չի օգտագործվում, բայց այնտեղ կա կետ՝ կապված ցամաքային ճանապարհի հետ, որը կարելի է անվանել միջանցք կամ չանվանել»:

Նշենք, որ Կոնստանտին Զատուլինը ՀՀ Ազգային ժողովից պաշտոնական գրություն է ստացել, որով տեղեկացել է՝ ՀՀ-ում ճանաչվել է անցանկալի անձ, և վերջինիս մուտքը արգելված է Հայաստան:

Տպել
2311 դիտում

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած