Կառավարությունը 208 մլն-ով կրճատել է Գյումրու դոտացիան․ ավագանուն առաջարկվեց ուղերձ պատրաստել

Գյումրու ավագանու նիստն այսօր «վատ» լուրով սկսվեց. 2022 թվականին՝ 40 մլն դրամով, 2023-ին 208 մլն դրամով ՀՀ կառավարությունը կրճատել է համայնքին հատկացվող դոտացիան (Պետական դրամական հատկացում ձեռնարկություններին, հիմնարկություններին՝ վնասները ծածկելու կամ այլ նպատակների համար):

Նիստի ժամանակ այս մասին տեղեկացրեց համայնքապետի ֆինանսիստ-խորհրդական Լենա Ջիլավյանն ու շեշտեց, որ պատճառն իրենց համար անհասկանալի է։ Ըստ նրա՝ գործող ինչ բանաձևով էլ հաշվարկը կատարվեր, 208 մլն դրամով հնարավոր չէր նվազեցնել դոտացիան։

Համայնքապետ Վարդգես Սամսոնյանն էլ ասաց, որ արդեն նամակ են գրել՝ պարզաբանում ստանալու համար, նաև փորձում են տարբեր խողովակներով պարզել, թե ինչով է Կառավարության այս քայլը պայմանավորված։

Լենա Ջիլավյանն ավագանու անդամներին առաջարկեց ուղերձ պատրաստել և ուղարկել ՀՀ կառավարություն։

«Ես շատ կուզեի, որ մեր ավագանին մի ուղերձ հղի ու ասի՝ Գյումրու համար 250 մլն-ը շատ-շատ է։ Դոտացիան համահարթեցման սկզբունքով են տրամադրում, իսկ մենք արդեն 2023-ի բյուջեի նախագիծն ավարտում ենք, և մեր դոտացիան կտրեցին։ Հիմա նորից պետք է բյուջե կազմվի, էդքան գումարի չափով նվազեցվի ծախսերը, և սա այն դեպքում, որ որոշում կայացրինք հունվարից աշխատավարձի բարձրացում անել։ Ես չգիտեմ՝ ոնց ենք տեղավորվելու։ Մեզ լուրջ քննարկում է պետք»,- ասաց Ջիլավյանը։

Ուղերձ հղելուց ավագանու խմբակցությունները չեն հրաժարվի, սակայն, ըստ նրանց, հստակություն է պետք՝ հասկանալու համար, թե հատկապես ի՞նչ պատճառով է Գյումրու դոտացիան նվազել, երբ հարակից համայնքներին հատկացված դոտացիայի չափն աճել է։

«Միակ արդարացումը, որ կարելի գտնել, այն է՝ գույքահարկի պլանն ավելացել է այս տարվա համար 25 տոկոսով, գալիք տարի էլ 50 տոկոսով է ավելանալու։ Հաշվարկը կարող է գույքահարկի թվով է արվել, բայց մեր քաղաքի գույքահարկն այդքան չէ, որ մտածես, թե դրա համար են դոտացիան կրճատել։ Ինչքան էլ գույքահարկը հաշվենք, 120-130 մլն դրամից ավելի չի լինի։ Ու դեռ հարց է՝ էդքան քաղաքացի կլինի՞ քաղաքում։ Մենք հիմա ապառքներ ունենք, որ նամակով փոստի միջոցով ուղարկում ենք, էնքան ծրարի փող ենք տալիս, որ եթե էդքան ծրարի փողը մուծենք, գույքահարկի պլանը կկատարվի։ Ուղարկում ենք բնակիչներին, որ գնա, ապառքը մուծի քաղաքացին, ծրարը գնում, անպատասխան հետ է վերադառնում, և գույքահարկը մնում է չմուծված»,- նշեց Ջիլավյանը։

Համայնքապետն էլ ասաց՝ դեռ սպասում են պատասխանի, գուցե սխալ հաշվարկ է կատարվել։ Անկախ այս ամենից՝ որոշվեց ավագանու նիստից հետո մասնագիտական խումբ ձևավորել, հարցն արդեն այդ հարթակում քննարկել, որպեսզի Կառավարության համար նախատեսված ուղերձն առավել հստակ ու առարկայական լինի։

 

Տպել
3360 դիտում

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին