Ալիևը նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի մեկնարկին համապարփակ անդրադարձ կատարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի 9-ին բռնազավթված Շուշի քաղաքում արած հախուռն հայտարարություններին:

ՀՀ կառավարության ղեկավարի նկատառմամբ՝ Ալիևը նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և հավանական Խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը:

«Տխրահռչակ այդ ելույթում Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտել է հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ հանդիպման ընթացքում արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից ձեռնպահ մնալու սպառնալիքից: Ի հեճուկս Սոչիի և Պրահայի հայտարարության՝ Իլհամ Ալիևը բարձրաձայնում է ՀՀ-ի ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին: ՀՀ-ի մի շարք բնակավայրերի անվանումների ու այլ անունների սպառնալից օգտագործմամբ՝ խաղաղ բնակչությանը  ահաբեկելու ակնհայտ մղումով»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը փաստեց՝ Ադրբեջանի կողմից եռակողմ և այլ ձևաչափերով ընդունված հայտարարությունների և պայմանավորվածությունների խախտումները խրոնիկ բնույթ ունեն։

Վերջինս նաև հիշեցրեց, որ 2020թ. դեկտեմբերին Ադրբեջանն ապօրինի օկուպացրել է ԼՂ Խծաբերդ և Հին թաղեր բնակավայրերն ու հարակից տարածքները՝ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

«Ադրբեջանը նման օկուպացիա իրականացրել է 2022թ. մարտին՝ ներխուժելով Փառուխ՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի: Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված շփման գծում՝ զուգահեռաբար հայտարարելով, թե ԼՂ գոյություն չունի։ Այս պնդումն ինքնին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, նաև՝ Ադրբեջանի կողմից ստորագրված հայտնի փաստաթղթում 4 անգամ հիշատակվում է ԼՂ անունը»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը մինչև օրս քայլեր չի ձեռնարկել ԼՂ հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստանձնել միջազգային մի շարք հարթակներում:

«Զուգահեռաբար փորձ է արվում կառուցողական երևալ Ադրբեջանի կողմից, մյուս կողմից էլ հայտարարում են, թե Ղարաբաղի հայերը իրենց քաղաքացիներն են, և նրանց անվտանգությունը երաշխավորված է: Թե այս պնդումը որքանով է իրականությանը համապատասխանում, կարելի է գործնականում ապացուցել՝ ստուգելով, թե Ադրբեջանն ինչ պայմաններ է ստեղծել Հադրութի և Լեռնային Ղարաբաղի այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 44-օրյա պատերազմի հետևանքով։

Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, ինչը նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետի կոպիտ խախտում է։ Այս և նմանատիպ գործողություններն ու հայտարարություններն ակնհայտ են դարձնում, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլ նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն: Այս մտադրությունն արտահայտված է նաև ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններում, որոնք իրենց հերթին կոպտորեն խախտում են եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարություններից առնվազն երեքը»,- շեշտեց Կառավարության ղեկավարը:

Տպել
933 դիտում

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայսաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան