Բաքվի մտավախություններն անհասկանալի են. Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարություններին

Իրանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների լուծմանը երկկողմ և եռակողմ ձևաչափերով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ արձագանքելով օկուպացված Շուշիում երեկ Ալիևի արած հայտարարություններին ու սպառնալիքներին:

«Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա, իսկ հարևանի հետ կապերի ամրապնդումը չի նշանակում, որ այդ հարաբերություններն ուղղված են մեկ այլ հարևանի դեմ»,- regnum-ի փոխանցմամբ՝ ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ Իրանը մշտապես ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների տարածքային ամբողջականության պաշտպանությունը և տարաձայնությունների խաղաղ կարգավորումը՝ հարգելով իրավունքները և միջազգային իրավունքի շրջանակներում։

«Այդ պատճառով Իրանը դատապարտել է Ադրբեջանի տարածքների օկուպացումը և ամենաբարձր մակարդակով աջակցել հողերի ազատագրմանը»,- հավելել է Քանանին:

Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի հետ Իրանի կապերի վերաբերյալ վերջին հայտարարություններին։

«Շուրջ երկու տարի է, ինչ Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաները տարբեր քաղաքական, ռազմական և անվտանգության մակարդակներով երկկողմ և բազմակողմ հանդիպումներ են անցկացնում մշտական խաղաղության և հաշտեցման ճանապարհին, ինչին աջակցում է Իրանը, սակայն բարիդրացիական հանդիպումներից Բաքվի մտավախությունների պատճառները, ինչպես նաև Ալիևի վախերը պարզ չեն»,- նշել է նա:

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանների մոտ ԻՀՊԿ զորավարժությունների մասին՝ դիվանագետը դրանք անվանել է սովորական և նախապես ծրագրված, ինչի մասին պաշտոնական խողովակներով նախապես տեղեկացվել են երկու հարևան երկրները։

Նրա խոսքով՝ կովկասյան խնդիրների լուծման ճանապարհն անցնում է տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներով, այլ ոչ թե արտատարածաշրջանային ուժերին դիմելու ճանապարհով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի նախագահ Ալիևը մեկնել էր Շուշի՝ «հաղթանակ»-ի 2 տարին տոնելու։ Դահլիճում հավաքված զինվորականների առջև իր ունեցած ելույթում նա հիմնականում գովել էր ինքն իրեն և սպառնացել Հայաստանին:

Բնականաբար, առիթը բաց չթողնելով՝ Ալիևը միջանցքի վերաբերյալ կրկին կեղծ պահանջներ էր ներկայացրել Հայաստանին։ Նա չէր մոռացել նաև սպառնալ հարևան Իրանին՝ նրա անցկացրած «զորավարժություններին համարժեք պատասխան տալու խոստումով»:

Տպել
1074 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը