Վազգեն Մանուկյանի բանակցային բացահայտումները․ թե ինչու առկախվեց ԼՂ կարգավիճակի ճանաչումը

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը հարցազրույց է տվել «Московский Комсомолец»-ին եւ «ազնիվ կոմերիտականի» ջանասիրությամբ մի շարք բացահայտումներ արել․ գաղտնազերծել է նախկին իշխանության օրոք տեղի ունեցած ԼՂ բանակցային գործընթացի «նրբությունները»՝ հօդս ցնդեցնելով ՀՀԿ-ական տարբեր տրամաչափի գործիչների այն պնդումները, թե հիանալի, եթե կուզեք՝ «գյոզալական» բանակցային ժառանգություն են ավանդել գործող իշխանությանը։

Լրագրողի դիտարկմանը՝ Պուտինը խոսեց ադրբեջանական 5 շրջանների մասին, որոնք ռուսական կողմը համոզում էր հայկական կողմին վերադարձնել Բաքվին, ասաց, որ բանակցությունները երկար են ընթացել, եւ Երեւանը փաստորեն չի համաձայնել, հարցադրմանը՝ կարո՞ղ եք բացատրել, թե ինչ է տեղի ունեցել, Մանուկյանը մասնավորապես պատասխանել է․  

«Ղարաբաղի դիրքորոշումն այն էր, որ պատրաստ է Ադրբեջանին տալ նրա շրջանները՝ տարածաշրջանի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ Հայաստանի հետ կապող միջանցքների փոխարեն: Երեւանն ու Ստեփանակերտը միշտ էլ ասում էին, որ այդ շրջանները գրավվել են բացառապես Արցախի անվտանգության ապահովման համար: Բայց Բաքուն չի ցանկանում ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, իսկ մենք չէինք ուզում այդ շրջանները հենց այնպես տալ: Միամտություն կլիներ հետ տալ գրավվածը՝ չստանալով փոխարենը ոչինչ եւ հույս ունենալով, որ Ադրբեջանը դրանով կբավարարվի»։

Վազգեն Մանուկյանը, փաստորեն, բացահայտում է, որ նախկին իշխանության օրոք բանակցային գործընթացը ֆիասկո է ապրել, փակուղում հայտնվել, ինչի մասին ստիպված եղավ խոստովանել նաեւ Սերժ Սարգսյանը 2018-ին։ Մինչդեռ նույն այդ իշխանությունը գործող իշխանությանը մեղադրում է «բանակցությունները սեփական կետից սկսելու» հետեւանքով պատերազմ հրահրելու համար, այն դեպքում, երբ «սեփական կետից» սկսելը կարող էր նշանակել փորձ՝ դուրս գալու բանակցային անելանելի «տուպիկից»։

Նման փորձի մասին է վկայում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը գաղտնազերծեց հենց ինքը Սերժ Սարգսյանը՝ 2021 թ․ նախընտրական շրջանում հանրայնացնելով մեծ աղմուկ հանած «գաղտնի ձայնագրությանը»։ Այս ձայնագրության մեջ Փաշինյանը նշում էր, թե երբ 2018 թվականի մայիսի 12-ին Սոչիում է եղել, նիստից հետո՝ սուրճի ընդմիջման ժամանակ, իրեն են մոտեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ ասել՝ Փաշինյանն ունի մեծ ժողովրդական վստահություն, եւ պատմական շանս է իր համար՝ լուծելու Ղարաբաղի հարցը։

«Ասում եմ՝ հասկանում եմ, որ պատմական շանս է, հիմա ասենք՝ ինչ է նշանակում լուծել: Ու իրենք նորից պատմում են ինձ էն, ինչ որ գրված է «Լավրովի պլանի» մեջ՝ զորքերը հետ քաշվի եւ այլն, մենք կգանք, կկանգնենք, ճանճ չի տզզա եւ այլն, եւ այլն: Ես ասում եմ՝ էն, ինչը ասացի հիմա, որ առանց կարգավիճակի ճշգրտման, ընդ որում՝ շատ կոնկրետ ճշգրտման, դա ընդհանրապես թեմա չէ, որը կարելի է քննարկել եւ այլն: Նույնիսկ ես այս տարբերակի հետ համաձայն չեմ, հիմա դուք ինձ լրիվ ուրիշ բան եք ասում: Ու այդտեղ Պուտինն էլ, Նազարբաեւն էլ, Լուկաշենկոն էլ ասում են՝ Ալիեւը հասկանում է, որ Ղարաբաղն այլեւս երբեք Ադրբեջանի կազմում չի լինի: Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում: Եկեք գրենք թղթի վրա, եւ դա կլինի մի թեմա, որն արդեն կլինի հետաքրքիր, որը ես սենց դնեմ թեւիս տակ, գնամ, ժողովրդին ասեմ՝ ժողովուրդ ջան, մենք սենց առաջարկ ունենք, սա մեզ հետաքրքի՞ր է, թե՞ չէ:

Չէ, բայց ասում է, երկրորդ նյուանսն է ասում՝ պարզապես ինքը (-խմբ. Ադրբեջանի ղեկավարը) ասում է՝ եթե ես սա հիմա որեւէ ձեւով ցույց տամ, ես կդառնամ ազգի դավաճան: Ես էլ էդտեղ իրենց ասացի՝ փաստորեն հասկացա, ձեր հազար տարվա ընկերն է, չեք ուզում, որ ազգի դավաճան դառնա, ուզում եք ես դառնամ ազգի դավաճան: Ես ասացի՝ չի լինի, դա չի լինի: Ու այս ամեն ինչի արդյունքում ես հասկացա, որ իրենք ինձ ուզում են դնեն էն նույն կանվեյերի վրա, որի վերջում խոսելով, ժպտալով, խմելով, բան, որի վերջում «Ապրիլյան պատերազմ» էր: Ինձ համար պարզ էր, ինձ էդտեղ իմ խնդիրը հստակ ձեւակերպվեց, որ ինչ ձեւով էլ ուզում է լինի, պետք է էս կանվեյերի վրայից թռչել, թռչել, ուրիշ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլինել: Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, կլինի մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ նեադեկվատ թվալով, բայց այդ կոնվեյերից պետք է դուրս պրծնել։ Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր։ Շատ, չափազանց ռիսկային էր»,- ասել էր Փաշինյանը:

Այժմ տեսնենք, թե ինչ է ասում Վազգեն Մանուկյանն իր հարցազրույցում՝ ըստ էության՝ ապացուցելով Նիկոլ Փաշինյանի՝ վերը մեջբերված խոսքերի իսկությունը։       

« - Այսինքն՝ հայկական կողմը (-խմբ. խոսքը նախկին իշխանության մասին է) սկզբունքորեն համաձայն է եղել տալ այդ 5 շրջանները, բայց միայն Ղարաբաղի անկախության ճանաչման կամ գոնե ինքնորոշման իրավունքի ճանաչման փոխարե՞ն:

- Այո, բոլոր բանակցություններն այդ հունով էին ընթանում, բայց որեւէ արդյունք չտվեցին:

- Իսկ Ռուսաստանը պնդո՞ւմ էր, որ դուք այդ շրջանները հենց այնպես տաք:

- Ենթադրվում էր, որ այդ դեպքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին պետք է ռուսական խաղաղապահ ուժեր կանգնեն: Ենթադրվում էր, որ նման ժեստը՝ շրջանների հանձնումը, կհանգեցնի հակամարտության մեղմացման: Ռուսաստանի ներկայությունը կապահովեր Ղարաբաղի անկախությունը դե ֆակտո, բայց ոչ դե յուրե: Դրանք շատ բարդ բանակցություններ էին եւ փակուղի մտան:

- Ինչո՞ւ:

- Ադրբեջանը ոչ մի կերպ չէր համաձայնում Ղարաբաղի անկախությանը: Ալիեւը հասկանում էր, որ եթե ինքը դրան գնա, ապա իրեն պարզապես «կգցեն»: Ղարաբաղի կարգավիճակի հարցի ցանկացած լուծման դեպքում ինչ-որ մեկը կկորցներ իշխանությունը՝ կա՛մ Ադրբեջանի ղեկավարությունը, կա՛մ Հայաստանի ղեկավարությունը: (Алиев понимал, что если он на это пойдет, то его просто скинут. При любом решении вопроса о статусе Карабаха кто-то потерял бы власть – или руководство Азербайджана, или руководство Армении). Ուստի հարցն այսպես էր դրվում. թող Ղարաբաղը դե ֆակտո անկախ մնա անվերջ՝ երկար ժամանակ, իսկ Ադրբեջանը դա չի ճանաչում, բայց նաեւ չի միջամտում»:

Ի՞նչ է ստացվում ասվածից՝ ԼՂ հարցը՝ փակուղի մտած բանակցային քեյսով, բերվել-հասցվել է մինչեւ 2018 թվական այն պատճառով, որ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ալիեւը չկորցնեն իրենց իշխանությունը, ինչը տեղի կունենար «Ղարաբաղի կարգավիճակի հարցի ցանկացած լուծման» դեպքում։ Իսկ «ցանկացած կարգավիճակ» ասելով՝ պետք է նկատի ունենալ

ա) Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողություն, որի դեպքում ՀՀ-ում, փաստորեն, «կգցեին» Սերժ Սարգսյանին։

բ) Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի վերահսկողություն եւ/կամ Լեռնային Ղարաբաղի անկախ, սուվերեն Հանրապետություն, որի դեպքում Ադրբեջանի ազգային ճակատը «կհերձեր» Ալիեւին՝ նրանից որպես մեծ կտոր թողնելով միայն քիթը կամ ականջը։  

Ի դեպ, Ալիեւն ինքն էլ քառօրյա պատերազմից ամիսներ հետո կառավարության նիստում հայտարարեց, թե «փակ դռների հետեւում մեզ ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը»: Նրա այս՝ ներքին լսարանի համար արված հայտարարությունը շատ են սիրել եւ հաճախ են ցիտում Սերժ Սարգսյանը եւ նրա թիմը: Նպատակը տպավորություն թողնելն է, թե հայկական դիվանագիտությունն այնքան փառահեղ էր աշխատում, որ միջազգային հանրությունը ճնշում էր բանեցնում Ալիեւի վրա՝ ստիպելով ճանաչել ԼՂ անկախությունը։

Եվ երբ Սերժ Սարգսյանն արդեն 44-օրյա պատերազմի օրերին «Independent»-ին հարցազրույց տալիս արդարանում էր, թե «համաձայնվեցի ընտրվել ՀՀ վարչապետ, որովհետեւ համոզված էի, որ գլխավոր բանակցողների փոփոխությունը բերելու էր աղետալի հետեւանքների», երեւի նկատի ուներ Ալիեւի հետ ունեցած, Վազգեն Մանուկյանի թեթեւ ձեռամբ գաղտնազերծած «պայմանավորվածությունը»՝ փակուղի մտած բանակցությունները եւս 4-5 տարի ձգել, առկախել՝ չճանաչել ԼՂ-ի կարգավիճակը ու, այսպիսով, երաշխավորել իր ու Ալիեւի իշխանության պահպանումը։

(Այսքանից հետո հարց է ծագում՝ ո՞վ էր (է) իրականում իրեն գժի տեղ դնում՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելով, ժողովրդին խաբելով ու վարչապետ կարգվելով, իսկ 44-օրյա պատերազմից հետո էլ հեղափոխությամբ ընդհատված իշխանավարումը վերականգնել փորձելով)։      

Հ․Գ․ Միով բանիվ Ալիեւը հասավ իր նպատակին՝ 44-օրյա պատերազմով հետ ստացավ «գրավված տարածքները», ԼՂ կարգավիճակի հարցը շարունակում է մնալ առկախված, ՌԴ-ն էլ հրադադարը ձգեց այնքան ժամանակ, մինչեւ իր խաղաղապահ զորքը մտցնելու համար լեգիտիմ հիմք ստեղծվեր՝ Շուշիի գրավումը։  

Հեղինե Մանուկյան

Տպել
1973 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել