Նախարարության ու քաղաքապետարանի աշխատակիցների անձնական խռովությունը իրավունք չի տալիս անարդար լինել․ Անի Խաչատրյան

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Սուրմալու»-ի ողբերգության հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներին ԱԻՆ-ում պարգևատրելուն և գրել․

«Արդար չեք, տղե՛րք, արդար չեք...

Նախարարության ու քաղաքապետարանի աշխատակիցների անձնական խռովությունը (որը մտածել ու բարձրաձայնել ինձ թույլ է տալիս այս պահվածքը) իրավունք չի տալիս չգնահատել աշխատանքը, ու այդ խռովության արդյունքում անարդար լինել:

Փոքր բաներն են ծնում մեծ անարդարությունները:

Ո՞վ ասեց` Շենգավիթ վարչական շրջանի, Նուբարաշեն, Աջափնյակ.... առհասարակ բոլոր վարչական շրջանների ղեկավարները պակաս աշխատանք են կատարել: Երևանի քաղաքապետի գլխավորությամբ, քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան բաժինները 3 օր տուն չեն գնացել կոորդինացրել են ամբողջ պրոցեսը, քաղաքապետարանի կոմունալ բաժինը ու բաժնի պետը քնել են դեպքի վայրում...

Բա ու՞ր է շնորհակալագրերի նկարները, ու՞ր է աղբահանության հիմնարկի աշխատակիցների (ԵԱՍՄ) շնրոհակալագրերը, ջրցան մեքենաների վարորդները անգնահատելի աշխատանք են կատարել, ո՞ւր է շնորհակալագրերը...

Անկեղծությունն ու արդարությունը իմ համար առաջնայինն են, ու կապ չունի, որ շնորհակալագիր ստացած վարչական շրջանների ղեկավարները ընկերներս են (գոնե երկուսը հաստատ), այստեղ խնդիրը իրենց գնահատելը չէ, այլ մնացածին չգնահատելն է` անձնական «հաշվեհարդարի» պատճառով…»։

Հիշեցնենք, նոյեմբերի 4-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներին ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողությունը:

Նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով՝ նրանց հանձնվել են շնորհակալագրեր և պատվոգրեր:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թ․ օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել էր 16 քաղաքացի: 17-րդ քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցվել էին, քանի որ որոնվող հատվածներից ոչ մեկում նրա մարմինը կամ մասունքը գտնել չէր հաջողվել:

 

Տպել
1015 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է