Գերագույն հոգևոր խորհուրդը կոչով դիմել է ՀՀ իշխանություններին. հայտարարություն

Նոյեմբերի 1-4-ը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ծանր իրավիճակին։ Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ։

Հայտարարության մեջ ասված է.

«Խորը մտահոգություն ենք արտահայտում Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, մասնավորաբար 2020թ․ 44-օրյա և 2022թ․ սեպտեմբերի 13-ին սանձազերծված պատերազմի հետևանքով Հայաստանի և Արցախի Հանրապետություններին սպառնացող լրջագույն մարտահրավերների, հայկական երկու պետությունների շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անբարենպաստ զարգացումների առնչությամբ:

Մեծապես անհանգստացած ենք մեր ժողովրդի կյանքում հոգևոր-բարոյական արժեքների աղճատման, ինքնության ճգնաժամի, ներհասարակական բևեռացվածության, ապագայի հանդեպ անորոշության ու տագնապի զգացումների ահագնացման, արտագաղթի տրամադրությունների աճի դրսևորումներով, որոնք իրենց քայքայիչ ներգործությամբ դժվարացնում են առկա գոյաբանական մարտահրավերների հաղթահարումը։

Մեր աղոթքն ենք մատուցում առ Աստված ու քաջալերանքը հղում Հայոց բանակի քաջարի զինվորներին և սահմանամերձ բնակավայրերի հերոսական ժողովրդին, որ բացառիկ նվիրումով ու անձնազոհությամբ դիմագրավում են թշնամական ոտնձգություններին ու հարձակումներին։

Ամբողջական զորակցություն ենք բերում Արցախի մեր ժողովրդին՝ իր ինքնորոշման իրավունքի պահանջատիրության մեջ, որն արտահայտված է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի օրեր առաջ կատարած հայտարարությունում, և վերահաստատում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է:

Ողջունում ենք միջազգային հանրության և բարեկամ երկրների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը և բանակցությունների միջոցով առկա հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։ Խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում առաջնահերթ պետք է նկատվի ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումն ու զոհվածների մարմինների վերադարձը։

Երախտագիտությամբ կարևորում ենք խաղաղապահ ուժերի առաքելությունը Արցախում՝ մեր ժողովրդի անվտանգության ապահովման գործում։

Կոչ ենք ուղղում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ ամենայն ջանք ի գործ դնել ազգային մեր կյանքում բաժանարար գծերը վերացնելու, քաղաքական համոզմունքներով պայմանավորված՝ խտրական մոտեցումները դադարեցնելու, ատելության և թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու, ազգային բոլոր շրջանակների ներգրավմամբ բովանդակային առողջ երկխոսություն նախաձեռնելու ուղղությամբ, որպեսզի կարելի լինի համազգային համախմբմամբ ապահովել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը, վերականգնել տարածքային ամբողջականությունը, կանխել մարդկային ու տարածքային հնարավոր նոր ցավալի կորուստները և միջազգային հարթակներում հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Այս մարտահրավերների հաղթահարումը կենսական է ու գոյաբանական և պահանջում է անմնացորդ զոհողություն իշխանություններից, Եկեղեցուց, ազգային կառույցներից և համայն մեր ժողովրդից։ Հայրենիքը ազգի հարատևության երաշխիքն է, ուստի երկիրը ծայրաստիճան ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար պետք է բացառել ամեն հատվածական ձգտում և շահ։

Հորդորում ենք հայրենաբնակ և աշխարհասփյուռ ողջ հայությանը համախմբվել ի պաշտպանություն Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության և Արցախի ինքնորոշման իրավունքի: Պատմության ընթացքում բազմիցս բախվել ենք առավել դժվարին իրավիճակների, սակայն Աստծո կամոք մեր ժողովուրդը ի գին բազում զոհողությունների, իր ազգային բարձր գիտակցությամբ ու անսասան հավատով, միասնականությամբ և աշխատասիրությամբ կարողացել է հաղթահարել ամեն դժվարություն և կերտել իր նոր կյանքը։

Աստծո ողորմությամբ մեր ժողովուրդը այս փորձությունը ևս արժանապատվորեն պիտի հաղթահարի։ Աղոթում ենք պատերազմի հետևանքով զոհված, վիրավորված, գերեվարված, անհայտ կորած հայորդիների և բռնի տեղահանված ընտանիքների համար՝ Ամենախնամ Տիրոջ զորակցությունն ու մխիթարությունը հայցելով վշտացյալ ու տագնապահար բոլոր հոգիներին և մեր ողջ ժողովրդին:

Թող Ամենողորմ Աստված խաղաղություն պարգևի աշխարհին համայն և համերաշխության մեջ պահի ազգերին ու ժողովուրդներին՝ Իր սիրո ու հաշտության շնորհը հեղելով մարդկային սրտերում ու հոգիներում»:

Տպել
1088 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է