Ադրբեջանը արաբական աշխարհի կողքին է Իրանի դեմ պայքարում ու գոհ չէ տարածաշրջանում «իրանական գործոնից»

Իլհամ Ալիևի այցն Ալժիր լիովին համապատասխանում է Բաքվի արտաքին քաղաքականության դոկտրինին, որը ուղղված է արաբական աշխարհի հետ Ադրբեջանի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։

Սա համոզիչ կերպով հաստատում է վերջին ամիսներին Իլհամ Ալիևի մասնակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության, Եվրոպական քաղաքական համայնքի, Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսին (CICA), իսկ այժմ՝ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովներին։

Այս մասին հոդված է հրապարակել Ադրբեջանի խոշոր լրատվական գործակալություններից մեկի խմբագիրը՝ վերնագրում առանձնահատուկ կերպով շեշտելով, որ Ադրբեջանը Սաուդյան Արաբիայի կողքին է Իրանի դեմ պայքարում:

Խմբագիրը, ամենայն հավանականությամբ, նկատի ունի տեղեկությունները իրան-արաբական հակամարտության հնարավոր ահազանգերի մասին:

Հոդվածագիրը նաև հիշեցրել է՝ Բաքուն միշտ ընդգծել է, որ հանդես է գալիս իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման օգտին երկու պետության սկզբունքի հիման վրա՝ Արևելյան Երուսաղեմով որպես պաղեստինյան պետության մայրաքաղաք, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի հիման վրա։ 

Ադրբեջանը մշտապես մարդասիրական օգնություն է ցուցաբերում Պաղեստինի ժողովրդին ինչպես ուղղակիորեն, այնպես էլ տարբեր միջազգային կազմակերպությունների միջոցով։ Այն ներառում է այնպիսի կարևոր տարրեր, ինչպիսիք են ֆինանսական աջակցությունը, դոնորների կոնֆերանսների կազմակերպումը, պաղեստինցի ուսանողների՝ Ադրբեջանի բուհերում սովորելու հնարավորությունը:

Հարկ է նկատել, որ պաշտոնական Բաքուն այժմ դիրքորոշում է հայտնում Սաուդյան Արաբիային աջակցելու մասին նաև փոխադարձության սկզբունքով, քանի որ ղարաբաղյան վերջին հակամարտության ժամանակ արաբական աշխարհը քանիցս աջակցություն է հայտնել (նաև բացահայտ աջակցել) Ադրբեջանին:

Հոդվածագիրը նաև քամահրանքով նշում է, որ արաբական աշխարհի հետ Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը պետք է դիտարկել «տխրահռչակ «իրանական գործոնի» համատեքստում»։

«Ինչպես հայտնի է, Իրանը ապակառուցողական գործունեությամբ է զբաղվում արաբական աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունում՝ վարելով կրոնական անջատողականության քաղաքականություն։ Զարմանալի չէ, որ ժամանակակից Իրանը ներկայում ամենալուրջ խնդիրն է արաբական աշխարհի համար, ինչը հստակորեն հաստատում է Թեհրանի քաղաքականությունը այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսիք են Սիրիան, Լիբանանը, Եմենը:

Ընդ որում, Իրանը վերջին շրջանում Ադրբեջանի նկատմամբ տարբեր պատրվակներով սպառնալիքների ու քաղաքական շանտաժի, մեղմ ասած, ոչ բարեկամական քաղաքականություն է վարում, որը դուրս է բոլոր քաղաքակիրթ հարաբերություններից։

Եվ այս առումով Ադրբեջանը տարածաշրջանում իր ազգային շահերը պաշտպանելու համար առանձնահատուկ նշանակություն է տալիս հարաբերություններին ինչպես Իսրայել պետության, այնպես էլ արաբական աշխարհի երկրների հետ»,- նշվում է հոդվածում։

Հիշեցնենք՝ Իրանի իշխանությունները կարմիր դրոշ են բարձրացրել Կում քաղաքի՝ շիա մահմեդականների համար սուրբ Ջամքարան մզկիթի գմբեթի վրա։ Սա Իրանում համարվում է վրեժխնդրության նախազգուշական նշան, որը համարժեք է պատերազմի հայտարարմանը:

Ինչպես նշում է իրանական պետական FarsNews գործակալությունը, կարմիր դրոշը բարձրացվել է Սաուդյան Արաբիայի մտավախությունների ֆոնին՝ Իրանի հարձակման վերաբերյալ:

Տպել
1406 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը