ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ

20/02/2010 schedule13:56

Կարծում եմ, Անդրեասյանին Հայաստանում գիտեն բոլորը. քիչ ավելի տարիքովները` ԽՍՀՄ-ում ծնվածները` որպես լեգենդար ֆուտբոլիստի, իսկ անկախացած Հայաստանում արդեն ծնված ու մեծացած ֆուտբոլասերները` որպես ֆուտբոլի զարգացման մասին իր տեսակետով տարբերվող, հայկական եւ ընդհանրապես ֆուտբոլի նկատմամբ իր ուրույն վերաբերմունքն ունեցող մասնագետի: Անդրեասյանը մեր ֆուտբոլի, թերեւս, ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է. ԽՍՀՄ չեմպիոն, փոխչեմպիոն ու կրկնակի գավաթակիր, 1972-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 1973-ին 2-րդ տեղն է գրավել ԽՍՀՄ լավագույն ֆուտբոլիստների մրցույթում, ընդ որում ` այդ տարի Արկադի Անդրեասյանը պիտի համարվեր անգամ լավագույնը: ԽՍՀՄ առաջնություններում մշտապես լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվում երկրի չեմպիոնի կոչումը նվաճած թիմի առաջատարը, իսկ 1973-ին «Արարատը» ոչ միայն նվաճել էր չեմպիոնի կոչումը, այլ դարձել նաեւ գավաթակիր: Ուղղակի լավագույն ֆուտբոլիստին որոշող լրագրողների մեջ մեծ թիվ էին կազմում ուկրաինացիները, եւ նրանց շնորհիվ լավագույն ճանաչվեց Կիեւի «Դինամոյի» հարձակվող Օլեգ Բլոխինը: Ինչեւէ. Անդրեասյանի այս նվաճումները հայ ֆուտբոլիստների կողմից մինչ այսօր դեռ չեն գերազանցվել: Ժամանակին Անդրեասյանին համեմատում էին անգամ հանրահայտ «թռչող հոլանդացու»` Յոհան Կրուիֆի հետ. երկուսն էլ հրաշալի տեխնիկա ունեին, դրսեւորում էին առաջատարի, դիսպետչերի ու ռմբարկուի հատկանիշներ, խաղադաշտում աչքի էին ընկնում արտիստիզմով, անսպառ երեւակայությամբ: Ընդ որում` Անդրեասյանն ու Կրուիֆը նման էին նաեւ իրենց ծանր բնավորությամբ, բուռն վարքագծով, անկառավարելիությամբ: Հետաքրքիր է, որ այս երկու ֆուտբոլիստներն էլ ծնվել էին նույն թվականին` 1947-ին... Ֆուտբոլիստի իր կարիերան ավարտելուց հետո Անդրեասյանը անցավ մարզչական աշխատանքի, ու մինչեւ հիմա էլ (կարճ դադարներով) աշխատում է իր հարազատ «Արարատում»: Սակայն լեգենդար ֆուտբոլիստին չհաջողվեց մարզչական աշխատանքում հասնել մեծ նվաճումների ու, մեծ հաշվով, Արկադի Անդրեասյանը մեր ֆուտբոլում մնալու է որպես բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Մշտապես սկանդալային պատմությունների մեջ հայտնվող, հասարակության, ֆուտբոլասերների կողմից միանշանակ չընդունվող, բայց նաեւ մեր ֆուտբոլում խարիզմատիկ անձնավորություն համարվող այս մարդուն էլ խնդրեցի ներկայացնել հայկական ֆուտբոլի բոլոր տարիների լավագույն ֆուտբոլիստներին` ըստ տասնամյակների: Անդրեասյանը չցանկացավ անդրադառնալ 20-րդ դարի մինչեւ 60-ականներն ընկած ժամանակահատվածին, այլ ներկայացրեց իր կարծիքը այն ֆուտբոլիստների մասին, ում անձամբ տեսել է խաղադաշտում: «20-րդ դարի 60-70-ականներին լավագույնը Սարգիս Հովիվյանն էր, ով աչքի էր ընկնում մեկնարկային արագությամբ, հարվածների ուժգնությամբ ու դիպուկությամբ: Հովիվյանը բնատուր տաղանդ էր, սակայն չէր սիրում դաշտում աշխատել, իսկ նրան, մեծ հաշվով, փչացրեցին ֆուտբոլասերները: Երբ Հովիվյանը տեղափոխվեց Մոսկվայի «ԲԿՄԱ» ու այս թիմի հետ ժամանեց Երեւան` ԽՍՀՄ առաջնության հանդիպման համար, ֆուտբոլասերները Հովիվյանի համար «Երեւան» հյուրանոցի դիմաց ցույց կազմակերպեցին` սա չլսված երեւույթ էր խորհրդային ֆուտբոլի համար: Հովիվյանը հայ ֆուտբոլասերների կուռքն էր, բայց հենց այդ անսահման սերը, կարելի է ասել, անփոխարինելի լինելու փաստը, մարզական ռեժիմին չենթարկվելն` ուղղակիորեն խանգարեցին Հովիվյանին ցույց տալ իր ամբողջ տաղանդը»,- այսպիսին է Անդրեասյանի կարծիքը 1960-70 թվականների հայկական ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստի մասին: Իսկ ահա 1970-80-ականներին արդեն փայլում էին մի քանիսը: «Այդ տարիներին «Արարատում» հավաքվեցին մի շարք ուժեղ ֆուտբոլիստներ, ովքեր կարողացան նաեւ ուժեղ թիմ ստեղծել: Յուրաքանչյուր խաղային օղակում ունեինք առաջատարներ, ովքեր կազմում էին մեր թիմի ողնաշարը` առանցքը: Դարպասապահ Այլոշա Աբրահամյանը, պաշտպանությունում` Ալեքսանդր Կովալենկոն, կիսապաշտպաններ Սերգեյ Բոնդարենկոն, Հովհաննես Զանազանյանը, հարձակման գծում` Էդուարդ Մարգարովը, Նիկոլայ Ղազարյանը, կազմում էին հենց այդ առանցքը»,- նշում է Անդրեասյանը, միաժամանակ ավելացնելով, որ չի ցանկանում խոսել իր խաղի ու դերի մասին: «Ընդ որում Մարգարովը իր լավագույն տարիներն անցկացրել էր ու շատ ավելի բարձրակարգ ֆուտբոլ էր ցույց տվել Բաքվի «Նեւֆթչիում»: Բայց «Արարատին» անհրաժեշտ էր հենց Մարգարովի պես հարձակվող, ու թեեւ Մարգարովի խաղամակարդակը «Արարատի» կազմում զիջում էր իր լավագույն տարիների խաղամակարդակին, բայց էլի նա լավագույններից մեկն էր այդ տարիներին: «Արարատը» աչքի էր ընկնում հատկապես տակտիկական բազմազանությամբ, ինչը հնարավոր էր միայն բարձրակարգ ֆուտբոլիստների առկայության դեպքում»,- շարունակում է Անդրեասյանը: Իսկ ահա 1980-90-ականների լավագույն ֆուտբոլիստը, ըստ Անդրասյանի, միանշանակ Խորեն Հովհաննիսյանն է: «Ֆուտբոլային իմ ընկալմանը համարժեք, կարող եմ նշել նաեւ Ալբերտ Սարգսյանի, Պողոս Գալստյանի անունները: Ինչպես ասում են` այս ֆուտբոլիստները խաղում էին «գլխով»: Իսկ անկախ Հայաստանի առաջին 10 տարիներին, ինչ-որ չափով կառանձնացնեմ Արթուր Պետրոսյանին, հիմա էլ շատ լավ տպավորություն է թողնում Հենրիխ Մխիթարյանը: Կարծում եմ, որ Հենրիխը շատ ավելի ուժեղ ֆուտբոլ է խաղալու, քան նրա հայրը` Համլետ Մխիթարյանը: Բայց լավագույնը համարվելու համար կարեւոր է, որ ֆուտբոլիստը իր մարզական կարիերայի ընթացքում որեւէ նվաճման հասնի»,- լավագույնների մասին իր խոսքը շարունակում է Արկադի Անդրեասյանը: Իսկ վերջում իմ այն հարցին, թե ինչպես եք գնահատում մեր ֆուտբոլի ներկա վիճակը, Անդրեասյանը չցանկացավ պատասխանել: «Ես նախկինում շատ եմ խոսել մեր ֆուտբոլի մասին, սակայն դրանից ոչ մի բան չի փոխվում: Ասողին լսող է պետք»,- եզրափակեց լեգենդար ֆուտբոլիստը:

Տպել
911 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ