Զախարովայի հայտարարությունները սպառնալիք են՝ վատ կլինի ձեզ համար, եթե շարունակեք աշխատել Արևմուտքի հետ. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները, ըստ որոնց՝ Հայաստանին Արևմուտքն աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկում, իրականությանը չեն համապատասխանում, այլ կերպ ասած՝ ճիշտ չեն:

Գրիգորյանը նկատում է՝ հակառակը՝ Ռուսաստանն է Հայաստանից զիջումներ պահանջում, նրանք են Ադրբեջանի հետ համատեղ «Զանգեզուրի միջանցք»-ի հարց բարձրացնում:

«Ռուսաստանը միանշանակ աջակցում է Ադրբեջանին, նրանց կատարած ագրեսիան էլ ագրեսիա չի համարվում, այլ մինչսահմանային բախում: 44-օրյա պատերազմից հետո 2 տարի է անցել, ի՞նչ է արել Ռուսաստանը մեզ համար: Ոչ թե Արևմուտքն է շահարկում Հայաստանի հետ կապված հարցերը, այլ հենց Ռուսաստանն է Ադրբեջանի հետ Հայաստանի դեմ քայլեր կատարում: ՌԴ-ը ռազմական դաշնակցի իր պարտականությունները չի կատարում: Արևմուտքն է սկսել ակտիվ աշխատել Հարավային Կովկասի երկրների հետ, իսկ Ռուսաստանը «խանդով» է նայում այս ակտիվ միջամտությանը»,- կարծում է նա:

Հարցին՝ Մարիա Զախարովան ասել է, թե Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված սխեմաները, կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանը Հայաստանին սպառնում է ուկրաինական սցենարո՞վ, Գրիգորյանն ասում է՝ ՌԴ-ը, հնարավոր է, Ադրբեջանի միջոցով լարվածությունն ակտիվացնի ՀՀ-ում:

«Այո, սա մասամբ սպառնալիք է, ակնարկ, որ վատ կլինի ձեզ համար, եթե շարունակեք ակտիվ աշխատել Արևմուտքի հետ: Սակայն մենք պետք է մեր շահերով առաջնորդվենք: Ընդդիմությունն էլ ասում է՝ դուք փչացնում եք հարաբերությունները Ռուսաստանի հետ. հարց է առաջանում՝ ի՞նչ է արել ՌԴ-ը մեզ համար, կանգնեցրե՞լ է Ադրբեջանի ագրեսիան. ոչինչ չի՛ արել, մի բան էլ համագործակցում է նրանց հետ: Նիկոլ Փաշինյանը փորձեց ՌԴ-ի հետ պահպանել հարաբերությունները, համբերատար սպասում էր Ռուսաստանի կողմից քայլերի, իսկ երբ տեսավ, որ ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանին, ստիպված եղավ դիմել միջազգային հանրությանը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, Եվրամիությանը և այլն»,- ընդգծում է քաղաքագետը:

Վերջինս կարծում է՝ ՀՀ իշխանությունն ավելի վաղ պետք է արձագանքեր սպառնալիքներին և դիմեր միջազգային հանրությանը. «Որքա՞ն պետք է Հայաստանն սպասեր Ռուսաստանի աջակցությանը, այնքան, մինչև Հայաստանը մասնատեի՞ն, մինչև «Զանգեզուրի միջանցք» ասվածն իրականություն դարձնեի՞ն: Միայն իշխանությունը չէ պատասխանատու Հայաստանի համար, ընդդիմությունն էլ է պատասխանատու»:

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակի այն հայտարարությանը, թե Հայաստանում առաքելություն իրականացնող ԵՄ և ԵԱՀԿ խմբերի ներգրավելու որոշումը կայացվել է հապճեպ և լի է վտանգներով՝ զրուցակիցն ասում է՝ սա իրականում լրջագույն իրադարձություն է:

«Դիտորդական առաքելություն ուղարկելը Հայաստան ստրատեգիկ փոփոխություն է մեր տարածաշրջանի համար: ՌԴ խաղաղապահներն են Լեռնային Ղարաբաղում, նրանց զորքն է Հայաստանում: Իսկ հիմա ԵՄ և ԵԱՀԿ դիտորդական առաքելությունները եկել են Հայաստան, և Ռուսաստանի մոնոպոլիան քանդվեց: Սա է պատճառը, որ ՌԴ-ն իր դժգոհություններն է հայտնում: Դիտորդները լրացուցիչ «աչքեր են», որոնք կհետևեն ու կարձանագրեն, թե ով է խախտում հրադադարը: Մինչ այս ՌԴ-ն կարող էր մանիպուլացնել՝ ասելով, թե սադրանքը Հայաստանի տարածքի նկատմամբ չէ, դա վիճելի տարածք է: Հիմա նրանք զրկվում են մանիպուլյացիոն հայտարարություններ անելուց»,- նկատում է նա:

Խոսելով ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելու մասին՝ Գրիգորյանը նշում է՝ ուրախ է, որ ՀՀ իշխանությունն սկսել է օգտագործել «պերսոնա նոն գրատա» ինստիտուտը:

«Երբ որոշ դիվանագետներ դաժան ու սուբյեկտիվ կարծիք են հայտնում հայ ժողովրդի մասին, աղավաղում են մեր պատմությունը, Ղարաբաղի հարցի էությունը, պարզ է, որ պետք է օգտագործվի այդ ինստիտուտը, և ուրախ եմ, որ այն օգտագործվել է: Զատուլինը սխալ թույլ տվեց, երբ սկսեց խառնվել մեր ներքին գործերին, երբ խոսում էր, թե իշխանությունները պետք է հեռանան: Ես ուրախ եմ, որ ՀՀ իշխանությունները սկսել են օգտագործել «պերսոնա նոն գրատա» ինստիտուտը, նրանք ճիշտ ճանապարհի վրա են»:

Տպել
3498 դիտում

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր