Հեչ մե անգամ վատ չեմ զգացել՝ խիղճս հանգիստ է. 80-ամյա Քնար տատը Գյումրու Կոմունալ ծառայության ամենատարեց «հրամանատարն» է

«8 բանվոր ունիմ, ես օղակավարն եմ։ Սաղը ջոկովի են, ես բրիգադիս մեջ վատ մարդ չեմ ընդունե։ Ընձի հենց կսեն՝ Քնար տոտա, քեզի բանվոր ենք բերել, արի տես՝ ինչղ է, կսեմ՝ հլը սպասեք, գուկամ տնտղեմգը»։

80-ամյակն օրերս բոլորած և երկար տարիների անմնացորդ նվիրումի, ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար Գյումրու համայնքապետը շնորհակալագրի է արժանացրել Քնարիկ տատին, որը Գյումրու համայնքապետարանի Կոմունալ ծառայության ամենատարեց «հրամանատարն» է։ Հարգում է բոլորին՝ ղեկավարից մինչև ամենաերիտասարդ բանվորն ու արժանանում նույն վերաբերմունքին։

311878880_2999681717003601_2006729159561813394_n.jpg (95 KB)

Վրաստանի Հանրապետության Նինոծմինդան է Քնար տատի ծննդավայրը, որին շատ երիտասարդ տարիքում է հրաժեշտ տվել։ Ամուսնացած է եղել, երեխաներ ունեցել, բայց տուն՝ ոչ։ Հենց այդ տարիներին էլ՝ խորհրդային ժամանակահատվածում, առաջարկել են տեղափոխվել Հայաստան, ստանալ բնակարան, ապրել ու աշխատել Մաքրման տրեստում։

«26-27 տարեկան էի, երեք երեխա ունեի։ Ես ու ամուսինս գյուղում ինչ բդի էնեինք, սովորական գյուղացու կյանքով կապրեինք։ Ուրիշ աշխատանք չկար, տուն էլ չունեինք։ Որ ըսեցին՝ գուզեք էրտաք Հայաստան, տուն կուտան, գործ կուտան, ես ու ամուսինս ուրախացանք, հեչ չմտածեցինք էլ չգալու մասին։ Մեր ռայոնից շատերը եկան, բայց մնացին երկրաշարժի տակ (-խմբ. նկատի ունի զոհվել են 88-ի աղետի հետևանքով)։ Մենք եկանք, ամուսինս շոֆեռ աշխատավ։ Ու ես մինչև հմի էլ կաշխատիմ, իմ կյանքիցս էլ եմ գոհ, բախտիցս էլ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Վրաստանից Գյումրի հասնելու իր տարիներն է հիշում Քնար տատը։

47 տարի անընդմեջ նույն ոլորտում է. քաղաքի մաքրությունն իր պատիվն ու պատասխանատվությունն է։ Եկող-գնացող քաղաքապետների հետ գործ չունի. պատվի ու հարգանքի միշտ է արժանացել։

Ասում է՝ սիրով ու մեծ նվիրվածությամբ է աշխատում. Քնար տատին հատկացված տարածքը Գյումրու դեմքն է՝ Վարդանանց հրապարակով մինչև ամբողջ շուկայամերձ հատվածը։

գ.jpg (58 KB)

Տատիկի ու իր բրիգադի աշխատանքային օրը փաստաթղթով լուսաբացին՝ ժամը 7-ին է սկսվում, իսկ իրականում նրանք ժամը 4-ից են փողոցում։ Քնար տատն ասում է՝ այլ ճար չկա, թե չէ չեն հասցնի։

«Կարող է ծայրամասերը քիչըմ ուշ ելնին ավլեն, առավոտ 7-ին է իրանց ժամը, բայց իմ բրիգադիս տերիտորիան կենտրոնն է, օրենքով 7-ին է, բայց մենք գելնինք 4-ին, 4։30, որովհետև մինչև լուսանա, 7-ն էղնի, սաղ բազարի ժողովուրդը գուկան, մարդիկ կերտան-գուկան, էլ չես կրնանա շարժվիս։ Մինչև ժամը 10-ը իմ տերիտորիաս բդի մաքուր էղնի։ Ու ըդպես էլ կա»,- հպարտանում է նա:

Տարիքը ոչնչի չի խանգարում, նույն ավյունով ու ճշտապահությամբ, այնպես, ինչպես երիտասարդ հասակում է եղել, Քնար տատը հիմա էլ է աշխատում։ Կանգնել չկա, ասում է՝ շարժման մեջ է կյանքը։

«Ես մե օրմ չաշխատա՝ մեռնիմգը»,- կատակում է տատիկն ու փաստում․ «Հմիգվա երիտասարդները սոված պտտինգը, բայց չեն գա աշխատի»։

294770914_587507199571947_884866155157822838_n.jpg (99 KB)

Տարիներ առաջ, երբ երիտասարդ էր, տատն ասում է՝ այս նույն ոլորտում աշխատող երիտասարդ կանայք ու աղջիկները ծածկում էին դեմքերը, չէի ուզում որ մեկն իրենց տեսնի ու պատմի, թե որտեղ են աշխատում, ինչ են անում: Սակայն 88-ի երկրաշարժը հավասարության նշան դրեց բոլոր հարաբերություններում, ամեն ինչ դարձավ սովորական։ Հիմա անգամ Գյումրու կանգառներն են իրենց մեծ պաստառներով զարդարված։

294847412_2930925390545901_4804932816077140792_n.jpg (553 KB)

«Ես շատ ջահել էի, բայց աշխատել եմ ըմպես, որ նույնիսկ կողքիններս չեն իմացել, որ կաշխատիմ: Հեչ մե անգամ վատ չեմ զգացել, որովհետև գործս մաքուր, խիղճս հանգիստ է եղել։ Երկրաշարժից հետո ամեն բան սովորական դարձավ, սաղ եղան իրար հավասար»,- նկատում է նա:

Քնար տատի խոսքով՝ մի քիչ վատ ընթացք ունեցավ աղետից հետո քաղաքը, բայց հիմա կրկին ծաղկում է, լավ կլիներ՝ մի փոքր էլ մարդիկ շնորհքի գային։

«Քաղաքը ըսպես էլ որ մնա, լավ է, բայց մարդիկ շատ փնթի են, հնար չկա, իլլաջ չկա։ Կուտեն ու թաբլենգը, ուր որ ընկավ, ինչխ որ ընկավ։ Ըստեղից-ընդեղ, ընդեղից-ըստեղ չես հասցնե, բայց դե մենք չենք զլանա։ Ըսեմ՝ զբոսաշրջիկներն ավելի շատ փնթի են, քան քաղաքի մարդիկ։ Փողոցի վրա նստին հաց կուտեն, արտասահմանցի են, ինչ կռնաս ըդոնց ըսես։ Թող փող տան պետությանը, ինչ կենե-էնեն, մենք էլ կմաքրենք»,- ասում է տատիկը։

Առանց ձանձրանալու ու դժգոհելու Քնար տատի հսկողությամբ աշխատակիցները ավլում-մաքրում են քաղաքն ու արդեն ժամը 10-ին փայլուն փողոցներով հանձնում գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին։

294693533_602997107886030_8013547754467407209_n.jpg (75 KB)45114760_1996094833810892_4781614741636251648_n.jpg (151 KB)

Ե՞րբ է աշխատանքային օրն ավարտվում. հարցին տատիկն այնպիսի ժպիտով է պատասխանում, որ նույնն է, թե երբ ինքը թույլ տա։ Իսկ թույլ է տալիս, երբ կատարված աշխատանքը սրտովն է լինում։

«Երբ մեր բրիգադիրը եկավ, ըսավ՝ Քնար տոտա, բաց թող ժողովուրդն էրտա, ես էլ դուռը կփակեմ, բաց կթողնիմ, կերտան։ Բայց կեղնի, որ չեն էրտա։ Մենք մեզի համար հատուկ տեղ ունինք քաղաքապետարանի մեջը։ Գործը կպրծնինք, գուկանք, շորերս կփոխենք, աղջիկները կոֆե կեփեն, կխմենք։ Ծնունդ էլ կենենք, կնունք էլ կենենք, ամեն ինչով ու մեր նաչալնիկներն էլ մեր հետ»,- ասում է նա:

Աշխատավարձից չի դժգոհում, սակայն ասում է՝ ինչքան էլ փող ունենա, էլի քիչ է, ինչ-որ մի բանի չի հերիքում։ Այս տարի աշխատավարձի բարձրացում է եղել, գոհ է, բայց շեշտում է՝ իր համար առաջնայինը ոչ թե գումարը, այլ բարձր հեղինակությունն ու հարգված լինելն է։

Իսկ թե ինչպե՞ս է կարողանում 80-ամյա կինը լեզու գտնել ամենատարբեր բնավորություններ ու կենսագրություններ ունեցող բանվորների հետ, համախմբել ու նույն սկզբունքով աշխատեցնել՝ հանուն Գյումրու մաքրության, ասում է. «Իմ խոսքս օրենք է։ Ըստեղ սաղ իմ թոռներս են, իմ տղեքս են, ընձի շատ կհարգեն։ Մաքրման տրեստը բանվորների հետ աշխատող է պետք, իրանց հասկցող է պետք։ Ըմբես մարդիկ կան, հեչ բան չեն հասկընա, դե սովածներ գուկան, չիդես՝ ինչ տեսակի մարդիկ, բդի իրանց հասկընաս, շատ խորը հասկնաս, որ աշխատցընես, ուրիշ ձև չկա»։

Քնար տատն անկեղծանում է՝ վերևներում էլ են իրեն շատ հարգում, իր խոսքի հետ՝ հաշվի նստում, որոշումները՝ քննարկում, մեծ մասամբ՝ համաձայնում։

«Իրանք գիտեն (- խմբ. նկատի ունի Գյումրու համայնքապետին և իր անմիջական ղեկավարին), որ ես սխալ բաներ չեմ ըսե։ Սաղ կոմունալն ու կանաչապատումը ընձի կհարգե, որովհետև ես անշառ կնիկ եմ»,- վստահ ու հպարտ շեշտում է տատը:

294448789_420102526843590_9177457803168963604_n.jpg (99 KB)

Զրույցի ընթացքում նկատում ենք՝ տատի ձեռքերը խնամված են, եղունգները՝ հարդարված։ 

«Ես էլ ըսպես եմ, շատ կսիրեմ մանիկյուռ։ Տունը քիչմ գործ-մործ եմ էրել, ծերերը կդորըմ թռել են, բան չկա, հանեմ, կքսեմ էլի։ Գործից որ տուն գնացի, թե հոգնած էղա, քիչմ կհանգստանամ, թե չէ, կանցնիմ տան եփ ու թափին։ Խմոր շատ կսիրեմ, տարբեր բաներ կթխեմ, ամեն բան կենեմ, պարապ նստել չկա ընձի»,- իր առօրյան է ներկայացնում 80-ամյա գործունյա կինը:

Տատիկը տանը մենակ չի ապրում, երկու դուստր ու որդի ունի, ուժային կառույցում աշխատող թոռներ, որոնք պարբերաբար ընդդիմանում են տատի աշխատելուն։ Փոքրիկ պատմություն է անում ընտանեկան այդ պայքարից։

«Տղես Իրկուստկ կապրի, ընձի գուզե տանի, միշտ էլ ըսել է, բայց ես չեմ կռնա։ Երկու անգամ գնացի ու զզվա, ազգ չունիս, բարեկամ չունիս, մտի ներս, ելի դուրս նստի, մտի ներս, էլի դուրս։ Չէ, չեմ էրտա ես։ Ու տղիս էլ ըսել եմ, որ գամ, պայմանագրով գուկամ, հետ էրտալու տոմսը տեսնիմ՝ նոր։ Ես իմ տնիցս չեմ էրտա ու ինչքան ապրա, բդի աշխատիմ։ Ես էլ ըսպես եմ, ինչ ենեմ, մանկությունից սպես եմ եղել»,- շեշտում է տատը:

Սամսոն Մատինյան

Տպել
2726 դիտում

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան