Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ այս պահի դրությամբ Ջերմուկում զբոսաշրջային ակտիվությունը 10-15 տոկոս է

Ջերմուկում և այն համայնքներում, որոնք տուժել էին սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի հրահրած ագրեսիայից, միջավայրի վերականգնման փուլում են։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Խոսելով, մասնավորապես, Ջերմուկ քաղաքի մասին՝ նախարարը մանրամասնեց՝ այս պահի դրությամբ Ջերմուկում զբոսաշրջային ակտիվությունը 10-15 տոկոս է։ Ճոպանուղին դեռևս չի գործում։

«Ես այցելել եմ Ջերմուկ սեպտեմբերի 13-ից հետո, ինչպես նաև՝ Վարդենիս, որպեսզի անձամբ ծանոթանամ այնտեղ տիրող իրավիճակին, նշել եմ, որ անհանգստացնող է վիճակը։ Պետք է նշել, որ Ջերմուկի հյուրանոցներն սկսել են աշխատել, սակայն սեպտեմբերի 13-ի գիշերը ոչ մի ազատ տեղ չի եղել: Հիմա, ճիշտ է, այդպիսին չէ իրավիճակը, բայց ակտիվություն կա»,- ասաց Քերոբյանը։

Ըստ նրա՝ Ջերմուկի ճոպանուղին չի գործարկվում, քանի որ պահեստամասերը վերանորոգելու և ներմուծելու խնդիր կա, իսկ զբոսաշրջության ակտիվությունը Ջերմուկում, Քերոբյանի խոսքով, սկզբում եղել է 100 տոկոս, ագրեսիայից հետո դարձել է 0, այժմ այն կարող է տատանվել 10-15 տոկոսի սահմաններում։

Նախարարի դիտարկմամբ՝ Ադրբեջանի ագրեսիայից տուժած քաղաքներն ու գյուղերը տնտեսության մեջ էական նշանակություն չունեն, տուժել է ընդհանուր բիզնես միջավայրը․ «Բազմաթիվ միջոցառումներ չեղարկվեցին, որոշ ընկերություններ էլ դանդաղեցնում են կամ խուսափում ներդրումներից, բայց մենք կոչ ենք անում ներդրողներին չդանդաղել կամ չչեղարկել իրենց ներդրումները։ Մենք կոչ ենք անում և խրախուսում ենք անել ներդրումներ»։

Քերոբյանը շեշտեց՝ Կառավարությունը ագրեսիայից տուժած գյուղերին ու քաղաքներին որոշակի գումար է հատկացրել․ «Կառավարությունը արդեն հատկացրել է գումարներ մարզպետարաններին, որպեսզի արագ վերականգնեն միջավայրը։ Պլանավորում ենք ծրագրեր, որպեսզի զբոսաշրջային ակտիվությունը բարձրացնենք։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և փորձում այնպես անել, որ մեր այնտեղ բնավող քաղաքացիները նորից լծվեն տնտեսական կյանքի առաջխաղացմանը»։

Տպել
690 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց