Կամիկաձե ԱԹՍ-ներ, հրթիռային համակարգեր, ականանետեր. հնդկական մամուլը՝ հայկական կողմի դիտարկած զինատեսակների մասին

Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից ավելի շատ պաշտպանական զինատեսակների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, միջին հեռահարության երկիր-օդ հրթիռային համակարգերի ձեռքբերումը, ինչպիսին է, օրինակ, «Akash»-ը:

Այս մասին գրում է հնդկական The Print պարբերականը՝ նշելով, որ երեկ՝ երեքշաբթի, Գանդինագարում «DefExpo 2022»-ի շրջանակներում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի և նրա հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի երկկողմ հանդիպումը:

Պարբերականը նշում է, որ  այս հանդիպումը տեղի է ունեցել ընդամենը շաբաթներ անց այն բանից հետո, երբ երկու երկրների կառավարությունները պայմանագիր կնքեցին «Pinaka» բազմափողանի հրթիռային կայանների, «Konkurs» հակատանկային ուղղորդող հրթիռների և զինամթերքի այլ տեսակների, ներառյալ՝ 80 մմ ականանետերի վաճառքի համար:

Թեև Հնդկաստանի կառավարությունը չի հրապարակել հայ նախարարի հետ երկկողմ հանդիպման ընթացքում տեղի ունեցած պայմանավորվածությունները, սակայն, ըստ հնդկական մամուլի աղբյուրների, «կիզակետում պաշտպանական ոլորտում համագործակցությունն է եղել»:

Նշվում է, որ Հայաստանը դիտարկում է տեղական արտադրության «Akash» հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր ձեռքբերումը, ինչպես նաև Հնդկաստանում մասնավոր ընկերություններ՝ Tata Advanced Systems Limited-ի (TASL) եւ Solar Industries-ի մշակած «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր (loitering munition) գնելու հնարավորությունը:

Պարբերականը հիշեցնում է, որ Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառել նաև 2020 թվականին։ Հայկական կողմն այդ ժամանակ մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել 4 «Swathi» տեսակի հակամարտկոցային ռադար։ Այս ռադարները օգտագործվում են հրետանային արկերին, ականանետներին և հրթիռներին հետևելու և հակառակորդի արձակման կայանների և դիրքերի ճշգրիտ տեղորոշման համար: Ռադարները հաջողությամբ կիրառվել են ինչպես Պակիստանի, այնպես էլ Չինաստանի բանակներում:

«Pinaka» հրթիռների վաճառքը առաջին միջազգային պատվերն է համակարգի համար և կլինի նաև առաջինը «Akash» հրթիռային համակարգի համար, եթե պայմանագիրը կնքվի և կյանքի կոչվի:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հնդկական The Economic Times պարբերականն էլ հայտնել էր, որ Հնդկաստանը հրթիռների, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և այլ զինամթերքի զգալի քանակի մատակարարման պայմանագրեր է ստորագրել Հայաստանի հետ: Պարբերականը նշել էր, որ թեև չի բացահայտվում պայմանագրերի արժեքը, սակայն իր աղբյուրների տեղեկատվությունից ենթադրվում է, որ խոսքը շուրջ 20 մլրդ ռուպի (համարժեք մոտ 250 մլն դոլարի) արժողությամբ զենք և զինամթերքի խոշոր խմբաքանակի մասին է:

Երեկվանից ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Հնդկաստանում:

Որոշ ժամանակ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ իր հարցազրույցում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Հնդկաստանից զենք գնելու մասին շրջանառվող տեղեկություններին և հնդկական մամուլում այս մասին հրապարակված լուրերին, նշել էր. «Հրապարակումները, որոնք եղել են հնդկական մամուլում, Հայաստանի Հանրապետության կողմից չեն հերքվել»: Վերջինս հավելել էր, որ լրացուցիչ որևէ բան ասել չի կարող:

Տպել
1600 դիտում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները