Ինչու է ՀՀ-ում առաջացել ցեմենտի դեֆիցիտ. օրենքի փոփոխությունը որքանով կնպաստի խնդրի կարգավորմանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի խոսքով՝ Հայաստանի շուկայում ցեմենտի դեֆիցիտ կա, ինչը խնդիրներ է ստեղծում կառուցապատողների համար: Սակայն օրերս «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու արդյունքում, ըստ Թունյանի, խնդիրը կկարգավորի:

Ըստ այդմ՝ այսուհետ հնարավոր է Իրանից կամ Վրաստանից ցեմենտ ներկրել՝ մեկ տոննայի համար վճարելով 2 հազար դրամ տուրք (նախկին 14 հազարի փոխարեն):

«Հայկական ժամանակ» հետ զրույցում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը պարզաբանում է՝ Հայաստանում ցեմենտի դեֆիցիտ է առաջացել, քանի որ երկրում մեծ թափով ընթանում են շինարարական աշխատանքներ:

«Շինարարության ծավալները երկրում շատացել են, իսկ տեղի ցեմենտ արտադրող գործարանները շատ դժվարությամբ են կարողանում այդ պահանջարկը բավարարել: Մյուս կողմից էլ ներկրվող ցեմենտի վրա դրված տուրքի մեծ չափերը հնարավորություն չէին տալիս, որ գնորդներն այլընտրանք ունենան: Եվ այդպիսով խնդիր էր առաջացել կառուցապատողների համար, որոնք չէին կարողանում իրենց սկսած գործն ավարտին հասցնել: Ծավալները պետք է փոխհատուցվեին ներկրման հաշվին, բայց տուրքերի պատճառով ներմուծումն արգելափակված էր»,- ասում է նա:

Հարցադրմանը՝ փոփոխությունը, ըստ որի՝ հնարավոր է այսուհետ մեկ տոննայի համար վճարել 2 հազար դրամ տուրք, արդյոք կարո՞ղ է խնդիրներ ստեղծել տեղական արտադրողների համար, Թունյանը նշում է՝ արդեն ներկրումները սկսվել են, ընդ որում, կարող են ներկրել և՛ կառուցապատողները՝ սեփական կարիքների համար, և՛ առանձին կազմակերպություններ:

«Իսկ ինչ վերաբերում է տեղական արտադրողներին, ապա, կարծում եմ, խնդիրներ չեն առաջանա, քանի որ նույնիսկ ցածր տուրքի դեպքում ներկրվող ցեմենտը բավականին բարձր է լինում իր ինքնարժեքով, քան տեղականը: Այսինքն՝ մրցակցության առումով ներկրողի համար է բարդ, ոչ թե տեղական արտադրողի: Տեղական արտադրողներից, մասնավորապես ամենախոշորը՝ «Արարատցեմենտը», շատ ավելի ցածր արժեք ունի, քան ներկրվողը: Եթե մենք ներկրման գինը չիջեցնեինք, շուկայում արհեստականորեն ցեմենտի արժեքը բարձրանալու էր»,- նկատում է նա:

Պատգամավորը տվյալներ է ներկայացնում՝ նշելով՝ առանց տուրքի իրանական ցեմենտը Երևան է հասնում մոտավորապես 10 հազար դրամով մեկ տոննայի համար, ինչը թանկ է տեղականից:

Հարցադրմանը՝ արդյոք տեղական ցեմենտը որակապես զիջո՞ւմ է Իրանից ներմուծվող ցեմենտին, զրուցակիցը նշում է՝ այդ ստուգումներն անելու համար կան համապատասխան լաբորատոր հետազոտություններ, և ինքը որակի մասին խոսել չի կարող. «Տեղական արտադրողները, բնականաբար, ասում են՝ իրենց ցեմենտն ավելի որակյալ է, ներկրողներն էլ հակառակն են պնդում: Բոլորի կարծիքները կարող են տարբեր լինել: Այս հարցին ճշգրիտ պատասխանելու համար պետք է լինի օբյեկտիվ լաբորատոր հետազոտություն»:

Դիտարկմանը, որ 2019 թվականին տեղական արտադրողին պաշտպանելու նպատակով ներդրվեց 14 հազար դրամ ներկրման տուրքի չափը, որպեսզի տեղական արտադրողը դիմադրի մրցակցությանը և արտադրողականությունը բարձրացնի, ինչ է կարծում՝ տվյալ փոփոխությունը նպատակին ծառայե՞ց, պատգամավորն ասում է՝ այն ժամանակ շուկան այլ պատկեր ուներ:

«Այդ ժամանակ տեղական ցեմենտն այլ գին ուներ, ճանապարհային տրանսպորտային ծախսերն այլ էին: Տվյալ պահին առկա տվյալները մեզ հուշում էին, որ ճիշտը տուրքը 14 հազար դրամ սահմանելն էր: Ես կարծում եմ՝ այդ 14 հազար դրամն իր խնդիրը լուծեց, որովհետև այդ տուրքը թույլ տվեց տեղական ցեմենտին մնալ մրցունակ: Սակայն դրանից հետո ներկրվողը թանկացավ, տրանսպորտային ծախսերը՝ նույնպես, արդեն տուրքը վերանայելու կարիք առաջացավ»,- ընդգծում է զրուցակիցը:

Հարցադրմանը՝ բացի Իրանից և Վրաստանից՝ այլ երկրներից ևս ՀՀ-ն ցեմենտ ներկրո՞ւմ է, Թունյանը բացասական պատասխան է տալիս. «Ցեմենտի ներկրումը բավականին թանկ արժե: Տեղափոխման ծախսն ավելի մեծ է, քան ցեմենտի գինը: Այդ պատճառով մենք չենք կարող գնել ավելի հեռավոր երկրներից, ընտրվում են այն երկրները, որտեղ գինը և տրանսպորտային ծախսերը թույլ են տալիս մատչելի պայմաններ ապահովել»:

Խոսելով նոր փոփոխության և դրա՝ ցեմենտի դեֆիցիտի կանխման արդյունավետության մասին՝ պատգամավորը վստահություն է հայտնում՝ շուկան ինքնակարգավորվող է, մաքսիմալ կարճ ժամանակահատվածում շուկայական գներն ու ծավալները հավասարակշռության են գալիս. «Երբ մարդիկ սկսեն ներմուծել, փորձը ցույց կտա, թե ինչքան ժամանակում շուկայում կունենանք հավասարակշիռ վիճակ: Իմ կարծիքով՝ շատ երկար չի տևի»:

Տպել
1082 դիտում

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից