Հորս չեմ տեսել, զոհվել է ծնվելուցս հետո. «Միսիս Եվրոպա 2022»-ի մասնակից Վերան պատերազմի ժամանակ կռվի դաշտում է եղել

Օրերս «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթին մասնակցած 27-ամյա Վերա Սաֆարյանը, չնայած երիտասարդ տարիքին, անսովոր ու բարդ ճանապարհ է անցել․ ուսում, ծառայություն, պատերազմ ու «Միսիս Եվրոպա 2022» մրցույթ:

Հադրութցի աղջիկը սկզբում սովորել է Արցախի պետական համալսարանում, ռուսաց լեզու և գրականություն բաժնում, ավարտելուց հետո, սակայն, իր մասնագիտությամբ ընդամենը մեկ տարի է դասավանդել դպրոցում, հետո ճանապարհը տարել է դեպի զինվորական ծառայություն։ Դպրոցին ու գնահատման մատյանին, աշակերտական ժպիտներին փոխարինել են զինվորական հագուստով հասուն տղամարդիկ, սահմանն ու զենքը։ Տնային հոգսերն ու խնդիրները փոխարինվել են հայրենիքի ունեցած ցավով ու վերքերով:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Վերան պատմում է՝ Արցախյան 1-ին պատերազմում զոհված հոր հանդեպ ունեցած պարտքի զգացումն ու հայրենիքի հանդեպ սերն են, որ իրեն տարել են դեպի զինվորական կյանք:

«Ծնվել, մեծացել ու ապրել եմ Հադրութում։ Իմ ուսուցումը ռազմական չի եղել, բայց որոշեցի աշխատանքի անցնել Արցախի ՊԲ-ում՝ որպես օպերատիվ աշխատող։ Պատերազմի ընթացքում բոլոր կին զինծառայողներին տեղափոխեցին դիրքեր։ Քանի որ իմ հայրը եղել է արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, ունի «Մարտական խաչ» կոչում, ու այն փաստը, որ ես ու հայրս իրար չենք տեսել, որովհետև նա զոհվել է իմ ծնվելուց 6 ամիս հետո, նրա հանդեպ ունեցած սերն ու հարգանքը ստիպեցին շարունակել հորս զինվորական ուղին»,- ասում է 27-ամյա կինը:

311375736_5572569316158567_65950407237456169_n.jpg (56 KB)

Զինվորական դառնալու որոշմանը սկզբում մայրն է դեմ եղել, դստերը խրատել է՝ ասելով. «Կնոջ համար դա դժվար ճանապարհ է»: Սակայն այդ դժվար ճանապարհն է, որ Վերային ստիպել է մյուս բարդությունների միջով անցնել ավելի հեշտ ու միշտ պայքարել։ Խոստովանում է՝ ծառայությունն իր կյանքի մի փուլն է եղել, որտեղ անցկացրել է ծանր ու դժվար օրեր, բայց և՝ լավագույն պահեր։

Պատերազմի ընթացքում եղել է Վարանդայում (Ֆիզուլի), հետո պայթյունների ու կրակոցների ձայների ուղեկցությամբ՝ տեղափոխվել Հադրութ, որտեղից էլ՝ Ստեփանակերտ։

«Ինձ համար կյանքի դպրոց էր, որը ես անցել եմ ու ուրախ եմ, որ ունեցել եմ այդպիսի փորձ։ Հայրենիքիս կարողացել եմ օգտակար լինել։ Պատերազմի ընթացքում հրամայեցին սահմանից իջեցնել բոլոր կին զինծառայողներին, քանի որ ամեն ինչ արդեն շատ էր վտանգավոր դարձել։ Մեքենա չկար, որովհետև վիրավորներին էին շտապում օգնություն ցուցաբերել, մի կերպ կարողացանք հասնել Հադրութ, բայց սեպտեմբերի 30-ին արդեն մեզ շրջափակել էին. գյուղից մի կերպ դուրս եկանք»,- վերհիշում է Վերան։

288947176_1209235399823578_4835782133955801000_n.jpg (150 KB)

Հոկտեմբերի 10-ին գյուղից դուրս գալով՝ շարժվել են մեկ այլ գյուղ, այնտեղից էլ՝ Ստեփանակերտ։ Վերան 7-ամյա որդուն մայրիկի հետ ճանապարհել է Երևան, ինքը՝ շարունակել մնալ Արցախում՝ մինչև պատերազմի ավարտը։ Պատերազմի ավարտից հետո տեղափոխվել է Երևան։

«Պատերազմից հետո մեղքի զգացում ունեմ․ ես էլ եմ կորուստ ունեցել, զոհվել են իմ բարեկամները, դասընկերները։ Ամեն անգամ «Եռաբլուր» բարձրանալով՝ մեղքի զգացում եմ ունենում, որ ես ապրում եմ, մայրս ինձ գրկում է, իսկ շատերը դեռ իրենց տղայի ճակատագրի մասին ոչինչ չգիտեն։ Ես էլ չեմ մտածում, որ հայրենիքս ու տունս, հորս գերեզմանն է մնացել թշնամուն, այլ ցավում եմ այդքան երիտասարդ կորուստների համար»,- նշում է Վերան։

Երևանում արդեն 27-ամյա կնոջ կյանքը դրականորեն փոխվել է։ Պատմում է՝ մայրաքաղաքում քայլելիս իրեն մոդելային գործակալությունների աշխատակիցները շատ են նկատել, առաջարկել գովազդային համագործակցություններ, այսպես էլ նախասիրությունները փոխվել են:

290397823_1209615456452239_5095117201213241939_n.jpg (238 KB)

Եվ ահա, այս փոփոխությունների շնորհիվ էլ մասնակցել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթին․ «Որոշեցի գնալ, մոդելային դպրոցում սովորել, ձեռք բերեցի շատ ունակություններ, ու այնտեղ էլ խոսվեց մրցույթի մասին։ Իմ մասնակցությունը հաստատվեց։ Մի փոքր դժվար էր, քանի որ հովանավոր ու աջակից չունեի, որ կկարողանային ֆինանսապես աջակցել, բայց որոշեցի գնալ։ Պետք է իմ երկիրը ներկայացնեի 35 երկրների կողքին, որոնք պետք է լսեին իմ հայրենիքի մասին»։

311466326_1286244428789341_7185765244384468129_n.jpg (447 KB)

Գեղեցկության մրցույթում Վերան սկզբում ներկայացրել է հայկական տարազը, վիդեոհոլովակի միջոցով պատմել Արցախի ու Հայաստանի մասին։ Ասում է՝ իր ելույթի շնորհիվ շատերը ճանաչեցին մեր երկիրը։

«Տեսնում էի իրենց զարմացած աչքերը։ Մարդ կար, որ մտածում էր՝ Հայաստանն է ագրեսիա հրահրում Ադրբեջանի նկատմամբ, ու իմ պատմածի շնորհիվ փոխվեց նրանց կարծիքը»,- ասում է նա:

288351622_1202309993849452_2972977044308460995_n.jpg (114 KB)

Մրցույթի պայմաններից է եղել, որ մասնակիցները լինեն մայրացած. Վերան ունի 7-ամյա որդի։ Նրա խոսքով՝ տղան էլ իր նման աշխույժ է։ Ասում է՝ իր օրինակով որդուն փորձում է ցույց տալ, որ եթե ձգտում ես, ապա կարող ես հասնել բարձունքների։

287027837_1199277030819415_6195583549068858991_n.jpg (287 KB)

Արցախցի գեղեցկուհին այժմ նոր աշխատանքի առաջարկներ ունի. ուզում է շարունակել մոդելային կարիերան։

Տպել
1606 դիտում

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա