ՀՀ-ում օտարերկրացի աղջկան խաբեությամբ տարել են հյուրանոց, ծեծել, թալանել, ազատելու դիմաց՝ սեռական հարաբերություն ունեցել

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում օտարերկրացի 27-ամյա քաղաքացուհին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել և հայտնել, որ անհայտ անձը, ներկայանալով իրավապահ մարմնի աշխատակից, ներս է մտել Կենտրոն վարչական շրջանում գտնվող իր բնակարան, վերցրել իր անձնագիրը և հայտնել, որ իրեն մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով տեղափոխում է ոստիկանություն։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Նշվում է, որ այդ տղամարդը, սակայն, աղջկան ոչ թե ոստիկանություն, այլ տարել է Մյասնիկյան պողոտայում գործող «Իբիցա» հյուրանոցային համալիր, որտեղ էլ սպանության սպառնալիքների ազդեցության ներքո մեկ այլ անձի հետ ապօրինի զրկել աղջկան ազատությունից՝ մինչև հոկտեմբերի 16-ի 12։30-ն ընկած ժամանակահատվածը։ Արդեն հյուրանոցային համալիրում առևանգած անձը մի քանի անգամ հարվածել է առևանգվածի դեմքին, ապա նրանից հափշտակել նրա մոտ եղած մոտ 600 հազար դրամը, իսկ մյուս առևանգողը աղջկան ազատ արձակելու պայմանով նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել։

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ առևանգողը Երևանի բնակիչ 50-ամյա Սամսոն Խ․-ն է, իսկ մյուս անձը Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Գուրգեն Գ․-ն։ Երեկ՝ ժամը 13։00-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ շտապօգնության բժիշկների 019 խումբը «Իբիցա» հյուրանոցային համալիրից «ալկոհոլային ինտոկսիկացիա» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին անձին ազատությունից ապօրինի զրկելու և ավազակություն կատարելու հիմնավոր կասկածանքով իրենց որոնած Սամսոն Խ․-ն է, ում արդեն ոստիկանները հիվանդանոցում վերցրել են հսկողության տակ։

Կայքի տեղեկություններով՝ այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ Գուրգեն Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տպել
1428 դիտում

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված