«Առյուծն առյուծ է, լինի էգ, թե որձ». կին ազատամարտիկը՝ կանանց զինվորական պատրաստություն անցնելու մասին

Երեկ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էոր Կառավարությունը կանանց հնարավորություն կտա զինվորական պատրաստություն անցնել:

«Արդեն մշակված ծրագիր ունենք, պաշտպանության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ, որ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն»,- ասել է Պապիկյանը:

Նախարարի խոսքով՝ ծրագիրն ըստ ցանկության է, և մասնակցության համար անհրաժեշտ հագուստը, ժամանակը, ամեն ինչը կհստակեցվեն:

Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ, «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանի կարծիքով՝ իսկապես կանայք նույնպես պետք է պատրաստված լինեն, քանի որ մենք պատերազմող պետությունում ենք ապրում:

«Շատ «լավ» հարևաններ ունենք, այդ պատճառով պետք է պատրաստված լինենք ու մեր տղաների կողքին: Առյուծը առյուծ է, լինի էգ, թե որձ: Մեր կանանց մեջ պայքարելու ցանկություն միշտ էլ եղել է, այսօր էլ է առկա: Մենք իրավունք չունենք չգնահատել այն մարդկանց, որոնք պատրաստ են իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի: Այսօր մեր անձնվիրաբար պայքարողների թվում շատ կանայք կան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ազատամարտիկը:

Մարտիրոսյանի խոսքով՝ այսօրվա սերունդը ոսկի է՝ և՛ տղաները, և՛ աղջիկները, որոնք պատրաստ են կռվել հանուն հայրենիքի, ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ իրենք էին կռվում. «44-օրյա պատերազմի ժամանակ դանակով մեր թիկունքից խփեցին և ռուսի միջնորդությամբ: Մեր «գործընկերների» մատը տարբեր ժամանակահատվածներում միշտ խառն է եղել մեր անհաջողությունների մեջ: Մեր հողերի հաշվին իրենք իրենց լավություն էին անում: Նրանց միջամտությամբ Արևմտյան Հայաստանը մեզանից վերցրին, Նախիջևանը, խայտառակ պայմանագրեր են կնքվել, որոնցից մեկն էլ նոյեմբերի 9-ին կնքածն էր: Բայց ես վստահ եմ՝ մենք այնպիսի սերունդ ունենք, որ մեր հողերը մի օր վերադարձնելու են: Ես հավատում եմ, որ այդ օրը գալու է, բոլոր պատասխանատուներն էլ պատասխան են տալու իրենց արածների համար: Եթե մի երկիր «ցանում է» պատերազմ ու մահ, նա լավ բան չի կարող «հնձել»»:

«Անահիտ» ջոկատի հրամանատարը կողմ չէ պարտադիր զինվորական ծառայությանը ո՛չ աղջիկների համար, ո՛չ տղաների: Ասում է՝ եթե աղջիկը ցանկանում է ծառայել, պետք է նրան այդ հնարավորությունը տրվի, նույնն էլ՝ տղային, իսկ պարտադիր ծառայությունը լավ բան չէ, ճիշտ չի համարում:

«Այն մարդը, որը ցանկանում է ծառայել իր հայրենիքին, գալիս ու ծառայում է: Պարտադիր բերված մարդը նորմալ չի կարող ծառայել: Առաջնագծում ամենավտանգավոր մարդիկ դրանք վախկոտներն են, որոնց շատ ժամանակ պարտադրված են բերել: Մեկ վախկոտ զինվորը կարող է աղետ դառնալ մի ամբողջ վաշտի համար: Մարդը, եթե վախ չունի, գիտի՝ ինչու է եկել ծառայելու, ու ինքն ինչ է անելու, այդպիսի մարդը իսկական զինվոր է լինում, երկրի պաշտպան: Պետք է կանոնավոր բանակ ունենանք, չպետք է պարտադրել ծառայությունը: Ժամկետային զինծառայողը չպետք է ստանա այն գրոշները, որոնք այսօր է ստանում: Բացի այդ, 18-ամյաները չպետք է կանգնեն առաջնագծում, այլ պետք է կանոնավոր բանակ լինի, պատրաստված զինծառայողներ լինեն առաջնագծում»,- կարծում է Մարտիրոսյանը:

Վերջինս հիշում է՝ ժամանակին խոսում էին «Ազգ-բանակ» կոնցեպտի մասին, բայց չհաջողեցին, որովհետև շատերն իրենց տեղում չեն. «Ամեն պաշտոնյա, ամեն մասնագիտության տեր մարդ իր տեղում պետք է աշխատի: Պայմանագրային զինծառայողներին կոպեկներ են վճարում: Ինչո՞ւ պետք է զինվորականը, որ սահման է պահում, այդքան ցածր աշխատավարձ ստանա: Ինչո՞ւ պետք է ցածր վարձատրվեն բժիշկները, ուսուցիչները: Այն երկրները, որոնք հարգում են իրենց զինվորականներին, բժիշկներին ու ուսուցիչներին զարգանում ու հզորանում են»:

Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմում Հայաստանը պարտություն կրեց ոչ թե նրա համար, որ բանակը թույլ էր, զինվորը՝ վատ, այլ դիվանագիտությունը չաշխատեց. «Մենք «պոլիտիկ» ազգ չենք, մենք զինվոր ենք մարտնչող: Ես 90-ականներից մինչև վերջին պատերազմն առաջնագծում եմ եղել: Այսօր վատառողջ եմ, բուժումներ եմ ստանում, բայց էլի կլինեմ սահմանին: Կան մարդիկ, որոնք պաշտոնների են, բայց չեն տիրապետում եղելությանը: Նման մարդիկ ուղղակի պետք է հեռանան, հասկանան, որ չեն կարողանում իրենց ծառայությունը լիարժեք կատարել»:

Անահիտ Մարտիրոսյանը հիշում է Մոնթե Մելքոնյանի խոսքերը՝ «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք Հայոց պատմության վերջին էջը»:

«Տգետներ կան, ասում են՝ Արցախը մեզ պետք չէ: Արցախը նույնիսկ Ռուսաստանին ու ամբողջ աշխարհին է պետք, որովհետև Արցախը այն դարպասն է, որը կիսում է մուսուլմանական ու քրիստոնյա աշխարհը: 44-օրյայի ժամանակ հասկացա՝ մենք միակ քրիստոնյա ազգն ենք: Եթե միայն մենք չլինեինք, մնացած քրիստոնյա ազգերը մեզ միայնակ չէին թողնի: Ուկրաինան, լինելով քրիստոնյա ազգ, Ադրբեջանին ֆոսֆորային զենք էր վաճառում, իրենք էլ դրանք օգտագործում էին մեր դեմ»,- նկատում է նա: 

Մեզ ճիշտ ընտրված դաշնակիցներ են պետք, կարծում է Մարտիրոսյանը. «Ռուսներից դեռ վաղուց մենք պետք է հեռու մնայինք, հենց դեռ Լենինից հետո: Մեր հողերի հաշվին իրենք իրենց հարցերն են լուծել, հիմա էլ նույնը Կրեմլն է անում: Երկու եղբայրական երկրներով իրար դեմ են կռվում, իսկ մերն ուրիշ է, մենք մուսուլմանների դեմ ենք կռվում: Մեր հայերի սխալը եկել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, երբ 1994 թվականին համաձայնել ենք զինադադարի. պետք է կապիտուլյացիա պահանջեինք Ադրբեջանից: Եթե դիվանագիտական ճիշտ քայլեր արվեին, նորմալ ղեկավարներ ունենայինք, այս ողբալի վիճակը չէր լինի, ամեն բան մեր սերունդով կավարտվեր»:

«Արկադի Տեր-Թադևոսյանը մի լավ խոսք ուներ, ասում էր՝ Անահիտ, ամոթ է աղքատ երկրում լինել հարուստ: Իսկ մեր երկրի մեծահարուստներից մեկն իր որդու հարսանիքն  էր անում պատերազմից հետո, և միայն հրավառության վրա այնքան գումար էր ծախսել, որ կարող էր այդ գումարով օդը փակեր երկրի: Իրենք ենք հարուստ, իրենք են կորցնելու, մենք ի՞նչ ունենք, որ ինչ էլ կորցնենք»,-նկատում է նա:

Տպել
4467 դիտում

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով

Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ցավալի է, որ նրան անվանում ենք նախագահ. Վրաստանի վարչապետ

Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է

Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ

Երբ ընդդիմությունն ասում է՝ սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը, հանձնում է Բերքաբերը, Ջերմուկը. Հովհաննիսյան

Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է նպաստել Կառավարության առաջնահերթությունների կատարմանը․ վարչապետն ընդունել է Կոոպմանին

«Քաջարի» զինվորը «բախվել» է «եկեղեցին ասպատակող» լրագրողի հետ. Ստյոպա Սաֆարյան

Լևոն Քոչարյանի թիկանապահը հարվածել է լրագրողին, ԱԺ-ն թող չխառնի «Պոպլավոկ»-ի հետ․ Հովհաննիսյան (տեսանյութում)

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում

Այն պրոցեսները, որոնցում ներգրավված են նաև հոգևորականները, իրականացվում են ՀՀ պետականության դեմ. Հովհաննիսյան

ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը․ երբ ուժի մեջ կմտնի օրենքը

«Հար-Մա եղբայրներ» ընկերության տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է․ ինչ է հայտնաբերվել

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է լինելու

Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ռեստորանում ընթրելիս տղամարդը հանել է ատրճանակն ու պատահական կրակել․ կա զոհ

Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները տրամադրվել են ՀՀ ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

Օպերատիվ իրավիճակը անցած 1 օրում․ բացահայտվել է հանցագործության 86 դեպք, արձանագրվել՝ 10 ճանապարհատրանսպորտային պատահար

ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը