Լուծարքներ, վարձավճարի պարտք. ինչու է ԵՊՀ-ից հեռացվել պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին. Մայր բուհի պարզաբանումը

Օրերս հայտնի դարձավ, որ ընդդիմադիր ուժերի՝ Գյումրիում կազմակերպած հանրահավաքի օրը՝ մայիսի 8-ին, Երևանյան խճուղու կանգառներից մեկում տարեց տղամարդկանց բռնության ենթարկելու համար մեղադարվողներից Տարոն Մանուկյանը, որը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է, հեռացվել է Երևանի պետական համալսարանից:

Տարոն Մանուկյանի հեռացման մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

Վերջինս նշել էր, թե ուսանողը, այսինքն՝ Տարոն Մանուկյանը, մասնակցել է դասընթացներին, սակայն չի կարողացել հանձնել քննությունները, քանի որ արդեն կալանավորված է եղել: Ըստ Մելքոնյանի՝ ինքը զեկուցագրով դիմել է ռեկտորատ և հայտնել, որ արևելագիտության ֆակուլտետի դասախոսները և անձամբ ինքը պատրաստ են Տարոնի քննությունները ընդունել կալանավայրում՝ տեսակցությունների համար նախատեսվող տարածքում: Առաջարկը, սակայն, դեկանի խոսքով, մերժվել է:

Տարոն Մանուկյանի՝ ԵՊՀ-ից հեռացվելու վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը գրավոր հարցմամբ դիմել է Մայր բուհ՝ հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու: Հարցադրմանը՝ արդյոք ճի՞շտ է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի պնդումը, ըստ որի՝ Տարոն Մանուկյանը համալսարնից հեռացվել է քննությունները չհանձնելու պատճառով, Մայր բուհից հաստատել են այն՝ նշելով. «Արևելագիտության ֆակուլտետի «Թյուրքագիտություն» կրթական ծրագրի առկա ուսուցման բակալավրիատի 3-րդ կուրսի նախկին ուսանող Տարոն Գեղամի Մանուկյանը հեռացվել է համալսարանից, քանի որ 2021-22 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի 2-րդ լուծարքի ամփոփման արդյունքում ունեցել է 30 կրեդիտ ակադեմիական պարտք և 110 հազար ՀՀ դրամ ուսման վարձավճարի պարտք:

ԵՊՀ-ից նաև հավելել են. «Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թ. դեկտեմբերի 17-ի թիվ 1676-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի (այսուհետ՝ Կարգ) 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի ու 3-րդ կետի 1-ին ենթակետի դրույթների՝ ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերած և կիսամյակի քննաշրջանի արդյունքներով (ներառյալ 2 վերահանձնման փուլերը) համապատասխան կրեդիտները չհավաքած ուսանողների հեռացումն իրականացվում է ակադեմիական պարտքերի վերահանձնման 2-րդ փուլի տվյալների ամփոփումից հետո»:

Նկատենք, սակայն, որ դեկան Ռուբեն Մելքոնյանն իր գրառման մեջ չի հիշատակել, որ Տարոն Մանուկյանը նաև վարձավճարի պարտք է ունեցել:

Հարցին՝ ի՞նչ հիմքով է մերժվել արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի առաջարկը՝ Տարոն Մանուկյանի քննությունները կալանավայրում ընդունելու վերաբերյալ, ԵՊՀ-ից պատասխանել են. «Համաձայն ԵՊՀ կանոնադրության 1-ին կետի 3-րդ ենթակետի՝ ԵՊՀ-ն իր գործունեությունն իրականացնում է՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի և ԵՊՀ կանոնադրությանը համապատասխան։ Երևանի պետական համալսարանում առկա (լսարանային) ձևաչափով ուսումնառությունը, ներառյալ՝ ստուգարքների և քննությունների հանձնումը, կազմակերպվում է ԵՊՀ մշտական տեղակայման վայրերում, այն է՝ ԵՊՀ ուսումնական մասնաշենքերում։ Այս գործընթացի կազմակերպման համար որևէ այլ ձևաչափ կամ ընթացակարգ առկա չէ։ ԵՊՀ բոլոր ուսանողների համար գործում է միևնույն կարգը և յուրաքանչյուր բացառություն ենթադրում է իրավախախտում: «Արևելագիտություն» մասնագիտությունը ներառված է ՀՀ կառավարության 2005 թ. մայիսի 25-ի թիվ 692-Ն որոշմամբ հաստատված հեռակա, ինչպես նաև հեռավար (դիստանցիոն) ձևերով ուսուցում չթույլատրվող բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկում, ուստի ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Թյուրքագիտություն» կրթական ծրագրի նախկին ուսանող Տարոն Գեղամի Մանուկյանը քննություններին կարող էր մասնակցել միայն առկա (լսարանային) ձևաչափով»:

Նկատենք՝ այսօր՝ ժամեր առաջ, հայտնի դարձավ, որ Տարոն Մանուկյանը և նույն գործով անցնող Գոռ Սարգսյանը ազատ կարձակվեն: Տեղեկությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր ամբաստանյալների փաստաբան Աբգար Պողոսյանը: Վերջինս լրատվամիջոցների հետ զրույցում հավելել է, որ նրանցից յուրաքանչյուրն ազատ է արձակվել 3 միլիոն գրավի դիմաց:

Հիշեցնենք՝ մայիսի 10-ին համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ մի խումբ երիտասարդներ ծեծում էին մի քանի այլ անձանց: Այնուհետև, ըստ ՀՀ քննչական կոմիտեի, պարզ դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 8-ին, երբ ընդդիմադիր ուժերը ավտոթերթով գնացել էինք Գյումրի՝ հանրահավք իրականացնելու: ՔԿ հաղորդագրության համաձայն՝ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Նախաքննության ընթացքում պարզվել էր վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդկանց ինքնությունը, որոնք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ էին եղել:

Տպել
11416 դիտում

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց

Լին Թրեյսին ժամանակավորապես լքել է Ռուսաստանը․ երբ է հայտնի դարձել ԱՄՆ դեսպանի բացակայությունը

Ովքեր են աջակցում բողոքի շարժմանը. օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, նախկին պաշտոնյաներ. Փաշինյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է Տավուշից սկսած քայլերթը

Երիտասարդն ատրճանակը պահել է կնոջ դեմքին, հափշտակել պայուսակն ու փախել․ մանրամասներ ավազակային հարձակման դեպքից

Մարդիկ, ովքեր Կիրանցում խաղում են մարդկանց հույզերի հետ, փորձում են քաղաքական որևէ գործընթաց գեներացնել․ Հովհաննիսյան

Կիրանցից լսում եմ ամեն ինչ, բացի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցերից․ Վլադիմիր Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը սահիկաշարի միջոցով ներկայացրեց ՀՀ զարգացման տեսլականը (տեսանյութ)

Սահմանային սյուները անվտանգային երաշխիք են Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար. Փաշինյան

Տավուշյան շարժումն ուղղորդվո՞ւմ է ՌԴ-ի կողմից․ Արթուր Հովհաննիսյանը մանրամասնել է

Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը․ Կրեմլում տեղի կունենա երդմնակալության արարողությունը

«ԱՌ-ԲԵ Ռետէլի» ընկերության իրացման կետերում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունները

Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային և բռնի համբուրել

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ