Հոխիկյանը, ԵՊՀ-ին մեղադրելով քաղաքական պատվեր կատարելու մեջ, ինքն է քաղաքականացման առերևույթ քայլ կատարում. Գրիգորյան

Այսօր լրագրող Նաիրի Հոխիկյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել և հայտնել, թե ԵՊՀ ղեկավարությունն աննպատակահարմար է համարել շարունակել դասախոսական համագործակցությունը նաև իր հետ։

Վերջինս ընդգծել է, թե ակնհայտ քաղաքական կամ ավելի շուտ իշխանության պատվեր այս նախաձեռնությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը փորձել է իրեն բացատրել իր դասավանդած առարկայի անօրինական լինելով։

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը պարզաբանում խնդրեց համալսարանից։

Մայր բուհի մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հոխիկյանի հետ աշխատանքային պայմանագիրը կնքված է եղել որոշակի ժամկետով, վերջինս պատշաճ կարգով ծանուցվել է այն մասին, որ իր հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին, ինչից հետո ինքն ազատվում է աշխատանքից։

Բացի դրանից՝ Նաիրի Հոխիկյանի դասավանդած «Հեռուստատեսային վավերագրական ֆիլմ» դասընթացը, համաձայն ԵՊՀ մեթոդական խորհրդի՝ 2,5 տարի առաջ ընդունած որոշման, հեռացվել է ուսումնական պլանից, և դրա փոխարեն ուսպլանում ներառվել է «Պատումի լրագրություն» դասընթացը։

«Նոր դասընթացի ներառումը եղել է ժամանակի հրամայական, և դեկանի ու Հոխիկյանի՝ դեռևս մեկամյա վաղեմությամբ զրույցի ժամանակ Նաիրին «Պատումի լրագրություն» դասընթացի ներառումն ուսումնական պլանում ողջամիտ է համարել։ Նաիրի Հոխիկյանը, ԵՊՀ ղեկավարությանը մեղադրելով քաղաքական պատվեր կատարելու մեջ, կարծես ինքն է կրթական կառույցը քաղաքականացնելու առերևույթ քայլ կատարում։

Ֆակուլտետի դեկանը տվյալ ֆակուլտետում կրթական գործընթացի իրականացման պատասխանատուն է, և եթե որևէ մեկի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծարվում է, ապա ունենում է իրավական հիմք և հիմնավոր պատճառ․ ոչ մի դեպքում հնարավոր չէ աշխատանքային պայմանագրի լուծարում՝ պայմանավորված քաղաքական կամ այլ դրդապատճառներով և ուղղորդվածությամբ»,- վստահեցրեց Գրիգորյանը։

Նրա հավաստմամբ՝ ԵՊՀ կրթական ծրագրերը և ուսումնական պլանները պարբերաբար թարմացվում են՝ հօգուտ ուսանողի և կրթական ծրագրերի որակի բարձրացման, և այս գործընթացն անընդհատական է։ Կատարվող փոփոխություններն ինքնանպատակ չեն լինում․ դրանց հիմքում սոցիալական հետազոտություններ են, ինչպես նաև հաշվի են առնվում աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելը և մի շարք այլ դրույթներ։

«Աշխարհաքաղաքական գործընթացները և տարածաշրջանը» դասընթացը հեռացվել է ուսպլանից, սակայն դրա ռացիոնալ կոմպոնենտն ընդգրկվել է «Միջազգային ժուռնալիստիկա և միջազգային կազմակերպություններ» դասընթացում։ Նույն սկզբունքով ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդվող մեկ այլ դասընթաց՝ «Տեղեկատվական անվտանգություն և կոնվերգենտ մեդիա»-ն, հեռացվել է ուսպլանից և դրա ռացիոնալ կոմպոնենտը ներառվել է «Համացանցային ԶԼՄ, տեսություն և պրակտիկա» դասընթացում։ Հիշյալ դասընթացը վարում էր մեկ այլ դասավանդող՝ հայաստանյան լրատվամիջոցներից մեկի գլխավոր խմբագիրը, ուստի որևէ դեպքում դասընթացի հեռացումը պայմանավորված է բացառապես կրթական ծրագրերի արդիականացման միտումով և երբեք չի կարող կախված լինել դասավանդողի անձնային և (կամ) մասնագիտական որակներից»,- պարզաբանեց նա:

Գրիգորյանի խոսքով՝ այս փոփոխությունները միայն ժուռնալիստիկայի ֆակուկլտետի ուսումնական պլաններում չեն կատարվում․ «ԵՊՀ որդեգրած ուսանողակենտրոն մոտեցման շնորհիվ կրթական ծրագրերը պարբերաբար փոփոխվում են՝ ի նպաստ կրթության որակի բարձրացման։ Դրանց առնչությամբ միանձնյա որոշումներ չեն կայացվում․ ցանկացած որոշում՝ կապված այս կամ այն դասընթացի փոփոխման, վերանայման կամ հեռացման հետ, լինում է մեթոդական խորհրդում անցկացված երկարատև և համապարփակ քննարկումների արդյունք»։

Տպել
4048 դիտում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները