Լարսում 15 կմ երկարությամբ հերթեր են. հնարավոր է՝ վաղն անցակետը փակվի ՌԴ քաղաքացի տղամարդկանց համար

Վերին Լարսի անցակետում վերջին օրերին 2022 թվականի համար ռեկորդային հերթեր են:

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ  Ռուսաստանի Դաշնությունից եկող մեքենաների հերթերը հսկայական երկարության են հասնում, դրանք արդեն հատել են 15 կմ-ի սահմանը, բացի այդ, գերծանրաբեռնված է աշխատում անցակետը: Այս մասին են վկայում նաև Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության բաց տվյալները։

Ռուսաստանի Դաշնությունում սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի մոբիլիզացիայի ֆոնին սահմանի ռուսական կողմում մեքենաների հսկայական հերթի խցանման երկարությունը, ըստ Yandex.Traffic ծառայության տվյալների, գրեթե 15 կիլոմետր է։

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 06:00-ի դրությամբ, մեկ օրում Ռուսաստանից Վրաստան է մեկնել 1943 մարդատար և 336 բեռնատար մեքենա։

Վերին Լարսում այժմ հերթում սպասում է 2200 մարդատար և 500 բեռնատար մեքենա։ Սա անցակետի առավելագույն ծանրաբեռնվածության տվյալներն են տարվա սկզբից ի վեր:

Լարսում սպասող քաղաքացիներն ու նրանց ընտանիքների անդամները համացանցային տարբեր խմբերում և էջերում հայտնում են, որ վերջին երկու օրերին մաքսակետերը ժամանակ առ ժամանակ փակվել են տեխնիկական պատճառներով, ինչով պայմանավորված՝ հերթերում սպասելու ժամանակն ավելացել է մի քանի ժամով ևս:

Հյուսիսային Օսիայի սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունից նախօրեին РБК-ին հայտնել էին, որ Վերին Լարսն աշխատում է բնականոն հունով, առանց սահմանափակումների, երթևեկության համար նախատեսված բոլոր գոտիները բաց են։ 

Նմանատիպ հայտարարություն է արել օրերս Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը ևս։

Նշվել է, որ տրանսպորտային միջոցների տեղաշարժը և մաքսային ընթացակարգերի իրականացումը տեղի է ունենում «ամբողջությամբ, օրը 24 ժամ, առանց ընդհատումների»։

Միաժամանակ նշվել է, որ վերջին տասը օրվա ընթացքում «Վրաստանի պետական սահմանով մուտքի և ելքի թվի միջև կտրուկ աճ կա:

Սեպտեմբերի 25-ի՝ գիշերվա ժամը 03:00-ի տվյալներով, երկու ուղղությամբ էլ Լարսում երթևեկությունը կաթվածահար վիճակում է, հայտնում են լրատվամիջոցները: Նշվում է, որ ժամը 03:00-ից մինչ առավոտ հերթում եղած ավտոտրասնպորտային միջոցները ոչ մի քայլ առաջ չեն շարժվել:

Վրաստանի ընդդիմադիր խմբակցության անդամների ունեցած տվյալների համաձայն՝ վերջին օրերին միայն Վրաստան է մուտք գործել ՌԴ-ի մի քանի հարյուր հազար քաղաքացի:

Ի դեպ, համացանցում վրաց օգտատերերը ստորագրահավաք  են սկսել՝ պահանջելով սահմանափակումներ մտցնել «օկուպանտ երկիր Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ»։

Ստորագրահավաքի մասնակիցները դիմել են Վրաստանի իշխանություններին՝ անհապաղ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնելու պահանջով, իսկ երկիր թույլ տալ մուտք գործել միայն քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց։

Վրացական խորհրդարանի պատգամավոր Նոնա Մամուլաշվիլին քիչ առաջ ուկրաինական լրատվամիջոցներից մեկի ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ վաղը՝ երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ին, հնարավոր է՝ Վրաստանը փակի իր սահմանները 18-55 տարեկան ՌԴ քաղաքացի հանդիսացող տղամարդկանց համար: Պատգամավորի խոսքերով՝ խորհրդարանականներին այդ մասին այսօր ծանուցել են վրաց կառավարությունից:

Նշենք, որ ռուս-վրացական անցակետով, ինչպես նաև օդային ճանապարհով մեծաթիվ ՌԴ քաղաքացիներ են ժամանել նաև Հայաստան, խցանումներ են նաև Ղազախստանի ու Մոնղոլիայի հետ սահմանային անցակետերում:

Ռուսաստանի քաղաքացիների մի մասը սկսել է լքել երկիրը անմիջապես այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին երկրում զորահավաք հայտարարելու մասին հրամանագիր ստորագրեց:

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի ուշ հայտարարել էր, որ 300 հազար մարդ կզորակոչվի ՌԴ տարբեր շրջաններից: Կոչը չի վերաբերի ուսանողներին և ժամկետային զինծառայողներին, զորահավաքի ենթակա են միայն զինվորական ծառայությունն ավարտած և զինվորական մասնագիտություն ունեցող քաղաքացիները։

Տպել
5896 դիտում

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա