«Իմ քայլի» ավագանու անդամը Թեհմինա Վարդանյանին և Անի Խաչատրյանին կասկածում է իր դեմ մահափորձի մեջ

Այս դահլիճում կա մեկը, որը որոշում է, որ իմ եւ տիկին Վարդանյանի դեմ բողոք ներկայացնի, ո՛չ ավել, ո՛չ պակաս, իր մահափորձի մեջ կասկածելու համար։ Սրանից հետո ես մտածեցի, որ Հայաստանում պետք է փակվեն կանանց իրավունքները պաշտպանող բոլոր կազմակերպությունները եւ անցնեն նմանօրինակ մարդկանց իրավունքները պաշտպանելուն, որովհետեւ իրենք շատ թույլ եւ անպաշտպան ավագանու անդամներ են:

Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Այո՛, մեզ հրավիրեցին Կոտայքի քննչական բաժին, այո՛, ես եւ Թեհմինա Վարդանյանը հռհռալով գնացինք, որովհետեւ ծիծաղելի էր այս ամենը։ Բնականաբար, անցած նիստի օրակարգային հարցի շուրջ վեճը աղերս չուներ քրեական գործի հետ։ Բնականաբար, բողոքողը դրա մասին շատ լավ գիտեր, թե ինչի համար է արվել. թողնում եմ ձեր երեւակայությանը»,- ասաց Անի Խաչատրյանը:

Թեհմինա Վարդանյանն էլ, լրացնելով Անի Խաչատրյանին, հարցադրում արեց, թե ինչո՞ւ պետք է մի ամբողջ օր կտրվեր իր առօրյայից, հրավիրվեր Չարենցավանի քննչական կոմիտե՝ բացատրություն տալու: Այնուհետեւ նա ընթերցեց իրեն ուղարկված ծանուցագիրը. «2022 թվականի հունիսի 21-ի նիստի տեսագրությամբ պարզվել է՝ դուք Արման Անտոնյանին ասում եք, որ վաղը, մյուս օրը նորից կլորացրած աչքերով գալու եք նիստի ու ասեք, թե ավագանու անդամների հանդեպ ոտնձգություններ են տեղի ունենում: Ասացեք, թե ի՞նչ եք նկատի ունեցել»:

Վարդանյանը, դիմելով Արման Անտոնյանին, նկատեց՝ ինքը, ի տարբերություն Անտոնյանի, պարապության սինդրոմով չի տառապում. «Ձեզ խորհուրդ եմ տալիս շատ ավելի լուրջ բաներով զբաղվել՝ գնացեք լողի, սպորտի, հեծանիվ վարեք, ի վերջո, գնացեք ասեղնագործության, գոբելենագործության: Նորմալ չէ, երբ 40 տարական տղամարդը հասցնում է բաժին»:

Հիշեցնենք՝ 2021 թվականի օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 01:00-ի մոտակայքում, մի քանի դիմակավորված անձ մահակներով եւ դանակներով ներխուժել էր Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի՝ Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծել եւ դանակահարել նրան:

Նշենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն իր դեմ կատարված մահափորձից հետո շարունակում է կատարել պարտականությունները:

Տպել
4328 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է